Philips PerfectCare Performer GC8755/80 User Manual page 134

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 3
Հայերեն
136
չի կատարվում (նկ. 17)։ Նստվածքը մաքրելուց հետո գոլորշու մատակարարման ֆունկցիան
վերականգնվում է։ Դա տեղի է ունենում՝ անկախ օգտագործվող ջրի տեսակից։
Նշում. Դուք ցանկացած պահի կարող եք նստվածքի մաքրում կատարել, նույնիսկ եթե նստվածքի
մաքրման ձայնային և լուսային հիշեցումները դեռ չեն ակտիվացել։
Նստվածքի մաքրում՝ Calc-Clean տարայով
Զգուշացում. Calc-Clean մաքրման գործողության ժամանակ մի թողեք սարքն առանց
հսկողության։
Զգուշացում. Միշտ նստվածքի մաքրումը կատարեք Calc-Clean տարայով։ Մի ընդհատեք
գործընթացը՝ արդուկը բարձրացնելով Calc-Clean տարայից, քանի որ արդուկի տակի
հատվածից տաք ջուր և գոլորշի դուրս կգա։
1 Ջրի խցիկի մեջ կիսով չափ ջուր լցրեք (նկ. 18)։
Նշում. Calc-Clean գործընթացի ժամանակ համոզվեք, որ սարքի խրոցը միացված է վարդակին և
սարքը միացված է։
2 Calc-Clean տարան դրեք արդուկի սեղանի կամ որևէ այլ հարթ, կայուն մակերեսի վրա (նկ. 19)։
3 Արդուկը անշարժ դրեք Calc-Clean տարայի վրա (նկ. 20)։
4 Սեղմեք և պահեք CALC-CLEAN կոճակը 2 վայրկյան, մինչև կլսեք ձայնային կարճ ազդանշաններ (նկ.
21)։
Նշում. Calc-Clean տարան նախատեսված է Calc-Clean գործընթացի ժամանակ նստվածքի
մասնիկներ և տաք ջուր հավաքելու համար։ Ամբողջ գործընթացի ընթացքում արդուկն այս տարայի
վրա դնելը լիովին անվտանգ է։
5 Calc-Clean գործընթացի ժամանակ կարճ ձայնային ազդանշաններ և պոմպի աշխատանքի ձայն է
լսվում (նկ. 22)։
6 Սպասեք մոտավորապես 2 րոպե, մինչև սարքն ավարտի գործընթացը։ Երբ Calc-Clean
գործընթացն ավարտվում է, արդուկը դադարում է ազդանշան տալ, իսկ CALC-CLEAN ցուցիչի լույսը
դադարում է թարթել (նկ. 23)։
7 Սրբեք արդուկը շորով և նորից այն դրեք հիմքի վրա (նկ. 24)։
Ուշադրություն. արդուկը տաք է։
8 Քանի որ Calc-Clean տարան տաքանում է նստվածքի մաքրման գործընթացի ժամանակ, սպասեք
մոտավորապես 5 րոպե՝ նախքան դրան ձեռք տալը: Այնուհետև Calc-Clean տարան տարեք
լվացարանի մոտ, դատարկեք այն և պահեք այն հետագա օգտագործման համար (նկ. 25)։
9 Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել 1-ից 8-րդ քայլերը։ Նախքան Calc-Clean գործընթացը
սկսելը, համոզվեք, որ դատարկել եք Calc-Clean տարան։
Նշում. Եթե արդուկի ներսում նստվածք չի կուտակվել, ապա մաքրման ժամանակ արդուկի տակի
հատվածից մաքուր ջուր դուրս կգա։ Դա նորմալ է։
Նստվածքի մաքրման գործընթացի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք տեսանյութերը
հետևյալ հղումով՝ http://www.philips.com/descaling-iron։
Արդուկի տակի հատվածի մաքրում
Որպեսզի սարքը շարունակի լավ աշխատել, պարբերաբար մաքրեք այն։
1 Սարքը մաքրեք խոնավ շորով։
2 Բծերը հեշտությամբ և արդյունավետ կերպով հեռացնելու համար թողեք, որպեսզի արդուկի տակի
հատվածը տաքանա, և արդուկը քսեք խոնավ շորի վրա (նկ. 26)։
Խորհուրդ. Պարբերաբար մաքրեք արդուկի տակի հատվածը՝ դրա սահուն աշխատանքն ապահովելու
համար։

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents