Philips PerfectCare Performer GC8755/80 User Manual page 133

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 3
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա
Օգտագործեք գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան՝ հարթեցնելու համար խորը ծալքերը։
1 Երկու անգամ արագ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը (նկ. 12)։
Ուղղահայաց արդուկում
Զգուշացում. Արդուկը տաք գոլորշի է արձակում։ Արգելվում է հագուստը մարդու վրա արդուկել
(նկ. 13)։ Գոլորշին մի ուղղեք ձեր կամ ուրիշների ձեռքերին։
Շոգեարդուկը կարող եք օգտագործել ուղղահայաց դիրքով՝ կախիչից կախված հագուստի ծալքերն
ուղղելու համար։
1 Արդուկը ուղղահայաց դիրքով պահեք՝ սեղմելով գոլորշու կոճակը և արդուկի տակի հատվածով
թեթևակի դիպչելով հագուստին՝ արդուկը վեր ու վար անելով (նկ. 14)։
Արդուկի անվտանգ դիրքը՝ արդուկման ընդմիջումներին
Հագուստի արդուկման ժամանակ արդուկի դիրքը
Հագուստն արդուկելիս արդուկը կարող եք դնել տակդիրի վրա կամ հորիզոնական դիրքով դնել
արդուկի սեղանի վրա (նկ. 2)։ OptimalTemp տեխնոլոգիայի շնորհիվ արդուկի սեղանի մակերեսը չի
վնասվի արդուկի տակի հատվածից։
Էներգախնայողություն
ECO ռեժիմ
ECO ռեժիմի շնորհիվ (գոլորշու մատակարարման հզորության նվազեցում), կարող եք խնայել
էլեկտրաէներգիան՝ միաժամանակ հիանալի արդուկման արդյունքներ ստանալով։
1 ECO ռեժիմն ակտիվացնելու համար սեղմեք ECO կոճակը (նկ. 15)։ ECO ռեժիմի կանաչ լույսը կվառվի։
2 ECO ռեժիմն անջատելու համար նորից սեղմեք ECO կոճակը։ ECO ռեժիմի կանաչ լույսը կանջատվի։
Ավտոմատ անջատման ռեժիմ (միայն որոշ մոդելներում)
-
Էներգիա խնայելու նպատակով սարքն ավտոմատ կերպով անջատվում է, եթե 5 րոպե չի
օգտագործվում։ Միացման/անջատման կոճակի ավտոմատ անջատման լույսը կսկսի թարթել։
-
Սարքը նորից ակտիվացնելու համար սեղմեք միացման/անջատման կոճակը։ Դրանից հետո,
սարքը կսկսի նորից տաքանալ։
Զգուշացում Երբեք մի թողեք սարքն առանց հսկողության, երբ այն միացված է հոսանքին։
Օգտագործելուց հետո միշտ անջատեք սարքը վարդակից։
Մաքրում և տեխնիկական սպասարկում
Խելացի Calc-Clean համակարգ
Ձեր սարքն ունի խելացի Calc-Clean համակարգ, որն ապահովում է, որպեսզի նստվածքի մաքրումը
և սարքի մաքրումը կանոնավոր կերպով կատարվեն։ Դա օգնում է պահպանել գոլորշու լավ
մատակարարումը և կանխում է, որպեսզի երկար շահագործումից հետո կեղտ և բծեր դուրս գան
արդուկի տակի հատվածից։ Գոլորշու գեներատորը պարբերաբար հիշեցումներ է անում, որպեսզի
մաքրեք սարքը։
Նստվածքի մաքրման ձայնային և լուսային հիշեցումներ
Օգտագործելուց 1-3 ամիս հետո Calc-Clean ցուցիչի լույսը սկսում է թարթել, սարքն արձակում է
ձայնային ազդանշան՝ հիշեցնելով, որ հարկավոր է կատարել նստվածքից մաքրում(նկ. 16)։
Բացի այդ, գոլորշու գեներատորը նստվածքից պաշտպանելու համար գոյություն ունի լրացուցիչ
պաշտպանություն. գոլորշու մատակարարման ֆունկցիան անջատվում է, եթե նստվածքից մաքրումը
Հայերեն
135

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents