Philips PerfectCare Performer GC8755/80 User Manual page 131

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 3
Հայերեն
133
Ներածություն
Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի
առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝
www.philips.com/welcome։
Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք այս ձեռնարկը, կարևոր տեղեկություններ պարունակող
բուկլետը և համառոտ ուղեցույցը։ Պահեք դրանք՝ հետագայում օգտվելու համար։
Philips-ի բացառիկ տեխնոլոգիա
OptimalTEMP տեխնոլոգիա
OptimalTEMP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր տեսակի արդուկվող
գործվածքները ցանկացած հերթականությամբ՝ առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու և
հագուստը տեսակավորելու։
Տաք արդուկը կարելի է հորիզոնական դիրքով անմիջապես դնել արդուկի սեղանի վրա, այլ ոչ թե
տակդիրի (նկ. 2)։ Սա ավելի քիչ լարվածություն կառաջացնի ձեր դաստակի վրա։
Compact ProVelocity տեխնոլոգիա
Այս տեխնոլոգիան ապահովում է գոլորշու շարունակական մատակարարում, որի շնորհիվ գոլորշին
խորը ներթափանցում է կտորի խորքը և հեշտացնում է ծալքերի հարթեցումը (նկ. 3)։ Միևնույն
ժամանակ սարքն ավելի կոմպակտ է՝ համեմատած ավանդական գոլորշու գեներատորների հետ, ինչը
հեշտացնում է դրա պահպանումը։
Ապրանքի նկարագրություն (նկ. 1)
1 Ջրի մատակարարման ճկափոկ
2 Գոլորշու մատակարարման կոճակ/Գոլորշու ուժեղ մղում
3 «Արդուկման պատրաստ» ցուցիչ
4 Տակի հատված
5 Արդուկի տակդիր
6 Արգելափակման սևեռիչ
7 Հանովի ջրի տարա
8 Ջրի մատակարարման ճկափոկը պահելու խցիկ
9 Էլեկտրասնուցման լար խրոցով
10 CALC-CLEAN կոճակ՝ լուսային ցուցիչով
11 Միացման/անջատման կոճակ՝ միացման լույսի և ավտոմատ անջատման ցուցիչներով
12 ECO կոճակ՝ լուսային ցուցիչով
13 Խելացի Calc-Clean տարա
Նախապատրաստում
Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել
Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք
այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ
կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված ջուր՝
սարքի ծառայության ժամկետը երկարացնելու համար։
Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի
մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ
քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն
բծեր կամ վնասել ձեր սարքը:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents