Philips PerfectCare Performer GC8755/80 User Manual page 132

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 3
Հայերեն
134
Ջրի խցիկի լցնումը
1 Լցրեք ջրի խցիկը յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ երբ ջրի խցիկում ջրի մակարդակը
իջնում է նվազագույն մակարդակից։ Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք
լցնել ջրի տարան։
2 Հանեք ջրի խցիկը հիմքից (նկ. 4)։
3 Ջրի խցիկը լցրեք մինչև MAX նշագիծը (նկ. 5)։
4 Նորից դրեք ջրի տարան սարքի մեջ՝ նախ ներքևի մասը հագցնելով սարքին։
5 Հրեք ջրի տարայի վերևի հատվածը մինչև ֆիքսվի իր տեղում («կտտոց» լսվի) (նկ. 6)։
Սարքի օգտագործումը
Արդուկվող գործվածքներ
Զգուշացում. Մի արդուկեք չարդուկվող գործվածքները։
-
Այս նշանով գործվածքները արդուկվող են, օրինակ՝ վուշե գործվածքը, բամբակը, պոլիէսթերը,
մետաքսը, բուրդը, վիսկոզան և արհեստական մետաքսը (նկ. 7)։
-
Այս նշանով գործվածքներն արդուկվող չեն (նկ. 8)։ Այստեղ ներառված են սինթետիկ
գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր
պարունակող գործվածքները (օրինակ՝ պոլիպրոպիլեն)։ Մի արդուկեք հագուստի վրայի նկարները։
Արդուկումը
1 Գոլորշու գեներատորը դրեք կայուն ու հարթ մակերևույթին։
Նշում. Անվտանգության նկատառումներից ելնելով` արդուկման ժամանակ խորհուրդ է տրվում
հիմքը դնել արդուկի կայուն սեղանի վրա։
2 Համոզվեք, որ ջրի խցիկում բավականաչափ ջուր կա։
3 Հոսանքի լարը միացրեք էլեկտրասնուցման հողանցված վարդակին և սեղմեք միացման/
անջատման կոճակը` գոլորշու գեներատորը միացնելու համար։ Սպասեք, մինչև «արդուկման
պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվի (նկ. 9)։ Դա կտևի մոտ 2 րոպե։
4 Հանեք ջրի մատակարարման ճկափոկը պահելու խցիկից։
5 Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 10)։
6 Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար (նկ. 11)։
Զգուշացում. Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։
7 Արդուկման լավ արդյունքներ ստանալու համար գոլորշիով արդուկելուց հետո վերջին շարժումներն
արեք առանց գոլորշու։
Նշում. Սարքն առաջին անգամ օգտագործելու ժամանակ կարող է 30 վայրկյան պահանջվել, որպեսզի
գոլորշին դուրս գա սարքից։
Նշում. Պոմպն ակտիվանում է ամեն անգամ, երբ սեղմում եք գոլորշու կոճակը։ Պոմպի աշխատանքն
ուղեկցվում է բնորոշ ձայնով, ինչը նորմալ է։ Երբ խցիկի ջուրը վերջանում է, պոմպի ձայնը դառնում է
ավելի ուժեղ։ Հենց որ ջրի մակարդակը հասնում է նվազագույն նշագծին, խցիկի մեջ ջուր լցրեք։
Ավելի հզոր գոլորշու մատակարարման համար կարող եք օգտագործել TURBO ռեժիմը, որն անվտանգ
է բոլոր արդուկվող գործվածքների համար։
Այնպիսի գործվածքների համար, ինչպիսիք են բամբակյա, ջինսային և վուշի գործվածքները,
խորհուրդ է տրվում օգտագործել TURBO ռեժիմը։
1 Սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2 վայրկյան, մինչև լույսը վառվի սպիտակ գույնով։
2 TURBO ռեժիմն ապաակտիվացնեու համար սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2
վայրկյան, մինչև լույսը վառվի կապույտ գույնով։

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents