Metabo KGS 216 Original Instructions Manual page 109

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 12
· Ակոսներ կտրելուց սղոցի սկավառակի վրա կողքից ճնշում
մի գործադրեք, օգտագործե՛ք սեղմիչ հարմարանքներ:
Ներքաշման վտանգ:
· Սղոցման աշխատանքների ժամանակ հետևե՛ք, որ մարմնի
մասեր կամ հագուստի հատվածներ չմնան պտտվող սղոցի
տակ: (Չկրե՛լ փողկապներ, չկրել ձեռնոց, խուսափե՛ք
լայն թևերով հագուստ կրելուց, երկար մազերը
աշխատելիս հավաքած/կապած պահե՛ք):
· Խստիվ արգելվում է սղոցել մասեր, որոնց վրա ամրացված
են կամ որոնք պարունակում են լարեր, պարաններ,
ճոպաններ, ժապավեններ կամ այլ կողմնակի նյութեր:
Անձնական անբավարար անվտանգություն,
պաշտպանիչ հագուստ չկրելուց առաջացող
վտանգներ:
· Կրե՛ք պաշտպանիչ ականջակալ:
· Կրե՛ք պաշտպանիչ ակնոց:
· Կրե՛ք փոշուց պաշտպանող շնչադիմակ:
· Կրե՛ք համապատասխան պաշտպանիչ հագուստ:
· Կրե՛ք չսայթակող կոշիկ:
· Սղոցի սկավառակները կամ այլ սուր գործիքները
վերցնելիս կրեք պաշտպանիչ ձեռնոցներ: Սղոցի
սկավառակները պահպահե՛ք պատյանի մեջ:
Փայտափոշու առաջացման հետևանքով
հնարավոր վտանգներ:
· Աշխատե՛ք միայն փոշեհեռացման հարմարանքով:
Փոշեհեռացման հարմարանքը պետք է համապատասխանի
Գլուխ 16. ում թվարկած արժեքներին:
Փոշու արտադրության նվազեցում.
· Այս գործիքով աշխատանքի ընթացքում առաջացող
մասնիկները կարող են պարունակել առողջության համար
վնասակար նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ,
ալերգիկ հակազդում, շնչուղիների հիվանդություններ,
վիժում կամ վնասակար են օրգանիզմի
վերարտադրողական ֆունկցիայի համար: Նման նյութերից
են՝ կապար (կապար պարունակող ներկի շերտից),
փայտամշակման նյութեր (քրոմատ, փայտի
տոգորանյութեր), որոշ փայտատեսակներ (հաճարի,
կաղնու փոշի):
· Ռիսկը կախված է օգտագործողի կամ մոտակայքում
գտնվող անձի՝ այդ մասնիկերի ազդեցության տակ
գտնվելու ժամանակից:
· Ներս մի շնչեք այդ մասնիկները, խուսափեք այդ
մասնիկների՝ ձեր մաշկին հպվելուց:
· Որպեսզի նվազեցնեք այդ վնասակար նյութերի
ազդեցությունը անհրաժեշտ է լավ օդափոխել
աշխատավայրը և կրել համապատասխան պաշտպանիչ
հագուստ, ինչպես օրինակ՝ հատուկ պաշտպանիչ
դիմակներ, որոնք հատուկ նախատեսված են շատ մանր,
միկրոսկոպիկ մասնիկներից շնչուղիները պաշտպանելու
համար:
· Հետևեք մշակվող նյութին, անձնակազմին, կիրառման
եղանակին և վայրին վերաբերող հրահանգներին (օրինակ՝
աշխատանքի անվտանգություն, մնացուկների
օգտահանության կանոններ և այլն):
· Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի
մշակման վայրում, մի թափեք դրանք նման թափոնների
համար չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա
միջավայրը:
· Կիրառեք առաքման լրակազմի մեջ ներառված փոշեհավաք
հարմարանքը, նաև տեղադրեք հարմար փոշեհեռացման
սարքավորում: Դրա շնորհիվ ավելի քիչ քանակությամբ
մասնիկներ կգոյանան:
· Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
– մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր
կամ ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի
ուղղեք օդի հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների
վրա,
– օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք
և/կամ օդի զտիչ,
– աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը
հակառակը, փոշին բարձրացնում է:
– Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ
հագուստը: Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ
խոզանակելով:
Տեխնիկական փոփոխությունների և ոչ
օրիգինալ, արտադրողի կողմից չստուգված և
չհաստատված պահեստամասերի օգտագործման
հետևանքով առաջացող վտանգ:
· Գործիքը տեղադրեք այս ուղեցույցի ցուցումները խստիվ
պահպանելով:
· Օգտագործեք միայն արտադրողի կողմից թույլատրված
պահեստամասեր: Հատկապես այդ վերաբերում է.
– Սղոցի սկավառակներ (կոդերը կգտնեք Գլուխ 12. -ում,
Լրացուցիչ պարագաներ):
– Պաշտպանիչ հարմարանքներ:
– Ձևվածքի լազեր:
– Աշխատանքային հատվածի լուսավորում
· Արգելվում է փոփոխություն կատարել մասերի վրա:
· Ստուգեք, որ սկավառակի վրա նշված պտույտների
աշխատանքային քանակը առնվազն համապատասխանի
էլեկտրական գործիքի վրա նշված պտույտների քանակին:
Գործիքի դեֆեկտների առկայությամբ
պայմանավորված վտանգ:
· Ամեն օգտագործելուց առաջ ստուգե՛ք գործիքը,
համոզվե՛ք, որ վնասվածքներ չկան. Նախքան գործիքի
օգտագործումը շարունակելը պարտադիր համոզվե՛ք, որ
բոլոր պաշտպանիչ, անվտանգությունն ապահովող
հարմարանքները, ինչպես նաև անգամ թեթև
թերություններ ունեցող մասերը անխափան աշխատում են
և կատարում են իրենց գործառույթը: Ստուգե՛ք և
համոզվե՛ք, որ բործիքի բոլոր շարժվող մասերը գործում
են անխափան և չեն լռվում, չեն սեղմվում: Գործիքի բոլոր
մասերը պետք է ճիշտ տեղադրված լինեն, որպեսզի
ապահովեն գործիքի անխափան աշխատանքը:
· Մի օգտագործեք վնասված կամ դեֆորմացված
սկավառակներ:
Աղմուկով պայմանավորված վտանգ:
· Կրե՛ք պաշտպանիչ ականջակալ:
Նախապատրաստվածքների կամ մշակվող
դետալների բլոկավորմամբ պայմանավորված վտանգ:
Բլոլավորման դեպքում
1. անջատե՛լ գործիքը,
2. հանել խրոցակը վարդակից կամ հեռացրել կուտակիչ
մարտկոցը,
3. կրել պաշտպանիչ ձեռնոց,
4. վերացնել բլոկավորումը համապատասխան գործիքով:
4.2 Անվտանգության հատուկ ցուցումներ
մարտկոցային գործիքների պարագայում.
Որևէ կարգաբերումներ, տեխսպասարկում, վերազինում կամ
մաքրման աշխատանքներ իրականացնելիս պարտադիր
գործիքից հանել մարտկոցային բլոկը:
Մարտկոցները անհրաժեշտ է պաշտպանել
խոնավությունից:
Չվառել մարտկոցները:
Չօգտագործե՛լ վնասված կամ դեֆորմացված մարտկոցներ:
Չբացել, չքանդել մարտկոցները:
Չպարփակել մարտկոցների հպակները և չդիպչել նրանց:
Զգուշացնում ենք, որ վնասված, ժամկետնանց Li-
Ion-մարտկոցներից կարող է թափվել/դուրս տալ
թեթևակի թթու, դյուրավառ հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և մաշկին
կպնելու դեպքում, անմիջապես լվացեք մաշկը
բավականաչափ քանակությամբ ջրով: Եթե
մարտկոցային հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես
լվացեք աչքերը մաքուր ջրով և անհապահ դիմեք բժշկական
օգնությանը:
4.3 Նշաններ գործիքի վրա (տարբեր են ըստ
մոդելի)
Կարդալ շահագործման ուղեցույցը:
Ձեռքով չդիպչել/չբռնել սղոցի սկավառակը:
Կրել պաշտպանիչ ականջակալ և ակնոց:
Չմիացնել գործիքը խոնավ կամ թաց միջավայրում:
Լազերային ճառագայթում. Չնայել
ճառագայթի վրա:
ՃԱՌԱԳԱՅԹԻ ԴԱՍ 2
4.4 Պաշտպանիչ հարմարանքներ
Հետգցոցի պաշտպանիչ պատյան (6)
Հետգցոցի պաշտպանիչ պատյանը պաշտպանում է ձեռքերը
սկավառակին պատահական դիպչելուց և թռչող
փայտաթեփից:
Ապահովիչ բլոկավորման անջատիչներ (26)
Մարտկոցային գործիքներ. Գործիքը միանում է միայն
ապահովիչ անջատիչների միացված լինելու դեպքում:
Էլցանցից աշխ. գործիքներ. Միայն ապահովիչ
անջատիչների միացված լինելու դեպքում բացվում է
հետգցոցի պաշտպանիչ պատյանը և սղոցը հնարավոր է
դարնում իջեցնել/օգտագործել:
Մշակվող դետալի հենակ (25)
Հենակը ապահովում է սղոցման ժամանակ մշակվող դետալի
կայուն դիրքը: Սղոցը գործարկելուց հենակը պարտադիր
պետք է տեղադրված լինի:
Համոզվե՛ք, որ օժանդակ պրոֆիլը (34) ճիշտ է տեղադրված
և մշակվող դետալը լավ հենարան ունի և չի դիպչում սղոցի
սկավառակին կամ պաշտպանիչ պատյանին: Ձգել (35)
սևեռակիչ պտուտակով:
Եթե օժանդակ պրոֆիլը (34) սխալ է ամրացված, ապա շեղ
անկյան տակ սղոցվածքների կամ կրկնակի սղոցվածքների
ժամանակ, այն կարող է դիպչել սկավառակին և ծանր
վնասվածքների պատճառ դառնալ:
Թեք կտրվածքների/սղոցվածքների ժամանակ, հենակի
օժանդակ պրոֆիլը (34) պետք է տեղաշարժել, դրա համար
սևեռակիչ պտուտակը (35) պետք է թուլացնել:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
Նկարները բերված են ցուցադրության նպատակով բոլոր
սարքերի համար: Հետևաբար, Ձեր գործիքի լրակազմը կարող
է տարբերվել նկարագրվածից:
1 Փայտաթեփի պարկի փականք
2 Փայտաթեփի պարկ
3 Փայտաթեփի ներքաշման փողակ
4 Ճառագայթի ելք
5 Սղոցման գոտու լուսավորում *
6 Հետգցոցի պաշտպանիչ պատյան
7 Երկայնական հենակ *
8 Սեղան
9 Պտտվող սեղան
10 Սեղանի ներդիր
11 Սևեռակիչ բռնակ պտտվող սեղանի համար
12 Պտտվող սեղանի դիրքերի սևեռակիչ
13 Ձգող հարմարանքի սևեռակիչ պտուտակ *
14 Ներքին վեցանիստով դարձակ / ներքին վեցանիստով
դարձակի պահպահման պատյան
15 Մշակվող դետալի/նախապատրաստվածքի ձգիչ
հարմարանք
16 Սեղանի ընդարձակիչ
17 Սեղանի ընդարձակիչի սևեռակիչ պտուտակ
18 Սղոցի սկավառակի սևեռակիչ
19 Սղոցի բռնակ
20 Գործիքի տեղափոխման համար բռնակ *
21 Լարը փաթաթելի կեռիկ
22 Թեք դիրքի սևեռակման լծակ *
23 Բլոկավորման կոճակ (թեքության անկյան կարգավորում
+/- 2 °)
24 Սևեռակիչ փոխադրման համար
25 Մշակվող դետալի/նախապատրաստվածքի հենակ
26 Ապահովիչ բլոկավորման անջատիչ
27 Սղոցի անջատիչ Միաց.-/ Անջ.
28 Ձեվվածքի ճառագայթի անջատիչ Միաց.-/ Անջ.
29 Սղոցման գոտու լուսավորման/լամպի անջատիչ Միաց.-
/ Անջ. *
30 Մարտկոցային բլոկն արձակով կոճակ *
31 Հզորության ցուցիչի կոճակ *
32 Հզորության և ազդանշանային ցուցիչ *
33 Մարտկոցային բլոկ *
* տարբերվում է ըստ մոդելի- / լրակազմի
6. Տեղակայում և փոխադրում
Առկայության դեպքում կցե՛ք փոխադրման համար
նախատեսված բռնակը (20) (առկ. կախված է
մոդելից)
· Փոխադրման համար նախատեսված բռնակը (20) ձգել,
ինչպես ցույց է տրված նկարում:
ՀԱՅԵՐԵՆ hy
109

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Kgs 216 mKgsv 216 mKgs 254 mKgs 305 mKgs 18 ltx 216

Table of Contents