Download Print this page

Philips PerfectCare PSG9030/20R1 User Manual page 183

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Արդուկի տակի հատվածի նստվածքից
մաքրում
Եթե դուք կանոնավոր կերպով չեք կատարում EASY DE-CALC պրոցեդուրան, նստվածքի
մասնիկները կարող են կուտակվել արդուկի տակի հատվածում և արդուկման ժամանակ
կարող են շագանակագույն բծեր թողնել։ Այս դեպքում հարկավոր է կատարել արդուկի տակի
հատվածի նստվածքի մաքրում՝ ստորև նկարագրված ձևով: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան
կատարել իրար հետևից երկու անգամ՝ տակի հատվածի օպտիմալ մաքրման համար։
Այրվածքներ ստանալու վտանգից խուսափելու համար անջատեք սարքը
վարդակից և թողեք, որպեսզի այն առնվազն երկու ժամ սառչի՝ նախքան
նստվածքից կմաքրեք արդուկի տակի հատվածը (նկ. 24)։
1
Հանեք խրոցը էլեկտրասնուցման վարդակից։
2
Սարքը դրեք սեղանի եզրին։
3
Համոզվեք, որ ջրի տարան դատարկ է։
4
EASY DE-CALC-ի կափույրի տակ մի բաժակ դրեք (առնվազն 900 մլ
տարողությամբ) և կափույրը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ
ուղղությամբ (նկ. 25)։
5
Հանեք EASY DE-CALC-ի կափույրը և նստվածքի մասնիկներով ջուրը
թափեք բաժակի մեջ (նկ. 26)։
6
Սարքն այնպես պահեք, որպեսզի EASY DE-CALC-ի անցքն ուղղված լինի
դեպի վեր և 900 մլ թորած ջուր լցրեք անցքի մեջ (նկ. 27)։
Նշում. Սարքը թեքելիս հիշեք, որ այն ծանր է։
ՀԱՅԵՐԵՆ
185
24
2 hr
25
900 ml
26
900 ml
27
900 ml

Advertisement

loading

This manual is also suitable for:

Perfectcare 9000 series