Download Print this page

Philips PerfectCare PSG9030/20R1 User Manual page 179

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվի։ Երբ ձեր սարքը պատրաստ լինի, կլսվի նաև կարճ
ազդանշան։
Նշում. Առաջին անգամ օգտագործելիս խորհուրդ ենք տալիս արդուկը տեղադրել արդուկի
տախտակի վրա, նախքան սարքը միացնելը՝ օպտիմալ աշխատանքի համար։
Ձեր սարքի հիմքի մոտից ձայն կլսվի՝ գոլորշու արտադրության համար մղվող ջրի պատճառով։
Ջրի քիչ քանակի ցուցիչ
Երբ ջրի տարան գրեթե դատարկ է, «ջրի քիչ քանակի ցուցիչի» լույսը թարթում է։ Լցրեք ջրի տարան
և սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը, որպեսզի սարքը նորից տաքանա։ Երբ «արդուկման
պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվում է, կարող եք շարունակել գոլորշով արդուկումը։
Սարքի օգտագործումը
ActiveSense տեխնոլոգիան
Ձեր սարքն ունի ActiveSense՝ աշխարհում առաջին արդուկման տեխնոլոգիան,
որը ճանաչում է գործվածքի տեսակը։ Արհեստական բանականության և
արդուկի մեջ ներկառուցված տեսախցիկի շնորհիվ այն ճանաչում է գործվածքը
արդուկելու ժամանակ, այնուհետև ավտոմատ կերպով սահմանում է իդեալական
ջերմաստիճանը և գոլորշու քանակը։ Դուք կարող եք նաև արդուկը թողնել արդուկի
տախտակի վրա. այն չի այրի կտորը։
ActiveSense տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր
տեսակի արդուկվող գործվածքները ցանկացած հերթականությամբ՝
առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու։
«Արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը կարող է համաչափ վառվել
կապույտ կամ սպիտակ գույնով՝ կախված պահանջվող ջերմաստիճանի/
գոլորշու մատակարարման ռեժիմից (համապատասխանաբար՝ նորմալ և
բարձր), որը սահմանվում է ըստ գործվածքի տեսակի։
Այս նշանով գործվածքները արդուկվող են (նկ. 9), օրինակ՝ վուշ, բամբակ,
պոլիէսթեր, մետաքս, բուրդ, վիսկոզ, արհեստական մետաքս։
Նշում. Մի արդուկեք հագուստի նկարի վրա, նույնիսկ եթե գործվածքն
արդուկվող է։
Որոշ նուրբ գործվածքների և զարդերի համար (օրինակ՝ թավիշ, վելվետ,
մետաղական դետալներ և հուլունքներ) խորհուրդ է տրվում գոլորշիով
արդուկել՝ պահելով արդուկը գործվածքից որոշ հեռավորության վրա։
Այս նշանով գործվածքներն արդուկվող չեն (նկ. 10)։ Այստեղ ներառված են
սինթետիկ գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս
կամ պոլիոլեֆինային մանրաթելեր պարունակող գործվածքները։
Արդուկելիս արդուկը կարող եք դնել տակդիրի վրա կամ հորիզոնական
դիրքով դնել արդուկի տախտակի վրա։ ActiveSense տեխնոլոգիայի շնորհիվ
արդուկի տակի հատվածը չի վնասի արդուկի տախտակի ծածկոցը (նկ. 11)։
Նշում. Եթե ե րկար դադար եք տալիս՝ առանց արդուկն անջատելու,
կարող եք նկատել որոշակի քանակությամբ գոլորշի։ Դա նորմալ երևույթ
է. այս կերպ համակարգը պահպանում է արդուկի տակի հատվածի
օպտիմալ ջերմաստիճանը դադարի ժամանակ։ Այս ընթացքում
«Արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը կապույտ գույնով կառկայծի։
Նշում. Աշխատեք չդիպչել արդուկի առջևի մասին, քանի որ այն կարող է
տաքանալ։
ՀԱՅԵՐԵՆ
181
9
10
11

Advertisement

loading

This manual is also suitable for:

Perfectcare 9000 series