Download Print this page

Philips PerfectCare PSG9030/20R1 User Manual page 180

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
ՀԱՅԵՐԵՆ
182
Արդուկում՝ գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմով
12
13
Արդուկում ոչ ավտոմատ ռեժիմով
Դուք կարող եք ձեռքով (ոչ ավտոմատ) կառավարել գոլորշու քանակը արդուկման ժամանակ՝
անջատելով գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմը։
14
15
Ձեր սարքն ունի գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմ, որը
հասանելի է DynamiQ սենսորային տեխնոլոգիայի շնորհիվ, որը հասկանում
է՝ ինչպես և երբ է արդուկը շարժվում։ Սարքը միացնելիս այս ռեժիմը
կանխադրված կերպով կակտիվանա (նկ. 12)։ ActiveSense տեխնոլոգիայի
հետ միասին այս ռեժիմը թույլ է տալիս, որպեսզի ձեր արդուկն ավտոմատ
կերպով որոշի գոլորշու օպտիմալ քանակը՝ հիմք ընդունելով արդուկի
շարժումները և գործվածքի տեսակը՝ առանց գոլորշու մատակարարման
կոճակն օգտագործելու անհրաժեշտության։
Գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմում գոլորշին
ավտոմատ կերպով մատակարարվում է արդուկը շարժելիս և դադարում
է, երբ չեք օգտագործում արդուկը (նկ. 13)։ Այս ռեժիմում դուք կարող եք
սեղմել գոլորշու մատակարարման կոճակը. այդ ժամանակ գոլորշին
կմատակարարվի նույնիսկ այն դեպքում, երբ արդուկը չի շարժվում։
Նշում. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գոլորշու
մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմում գոլորշու
մատակարարումը դադարում է, երբ արդուկը բարձրացնում եք։
Համոզվեք, որ արդուկի տախտակը հարմար է նման չափի և քաշի գոլորշու
գեներատորի օգտագործման համար։
-
Գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ ռեժիմից դուրս գալու
համար սեղմեք գոլորշու խելացի ավտոմատ մատակարարման
կոճակը (նկ. 14)։ Գոլորշու մատակարարման խելացի ավտոմատ
ռեժիմի լույսը կանջատվի։ Արդուկումը շարունակելու համար հարկավոր
է սեղմել գոլորշու մատակարարման կոճակը։
-
Ոչ ավտոմատ ռեժիմում ActiveSense տեխնոլոգիան ավտոմատ կերպով
կկարգավորի ջերմաստիճանը և գոլորշու մատակարարման քանակը՝
ըստ գործվածքի, սակայն գոլորշու մատակարարման համար դուք
պետք է սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը։
Զգուշացում. Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։
Նշում. Կոպիտ գործվածքներ, օրինակ՝ բամբակյա, վուշի և ջինսային
գործվածքեր, արդուկելիս լավ արդյունքի հասնելու համար գոլորշու
մատակարարման կոճակը շարունակ սեղմված պահեք, երբ արդուկը
քսում եք գործվածքի վրա (նկ. 15)։ Այնուհետև արդուկը մի քանի անգամ
քսեք նույն հատվածի վրա՝ առանց գոլորշու մատակարարման՝ կտորը
չորացնելու համար։
Նշում. Մետաքսի և փայլուն սինթետիկ գործվածքների համար լավ
արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում արդուկելիս գոլորշու
մատակարարման կոճակը շարունակ սեղմած պահել։

Advertisement

loading

This manual is also suitable for:

Perfectcare 9000 series