Philips GC6804/26 User Manual page 133

Hide thumbs Also See for GC6804/26:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
Ջրի խցիկի լցնումը
Լցրեք ջրի խցիկը յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ, երբ ջրի մակարդակը իջնում է
նվազագույն նշագծից: Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք լցնել ջրի տարան։
1 Բացեք ջրի խցիկի դռնակը (նկ. 3)։
2 Ջրի խցիկը լցրեք մինչև MAX նշագիծը (նկ. 4)։
3 Փակեք ջրի խցիկի դռնակը (պետք է «կտտոց» լսվի):
Սարքի օգտագործումը
Արդուկվող գործվածքներ
Մի արդուկեք չարդուկվող գործվածքները։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 5), արդուկվող են, օրինակ՝ վուշ, բամբակ, պոլիէսթեր, մետաքս,
բուրդ, վիսկոզ, արհեստական մետաքս։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 6) արդուկվող չեն: Այստեղ ներառված են սինթետիկ
գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր
(օր.՝ պոլիպրոպիլեն) պարունակող գործվածքները։ Հագուստի վրայի տպագրությունները նույնպես
չի կարելի արդուկել:
Արդուկումը
1 Սարքը դրեք կայուն և հարթ մակերևույթի վրա։
Նշում. Արդուկման անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ ենք տալիս հիմքը միշտ դնել
կայուն արդուկի սեղանի վրա:
2 Համոզվեք, որ ջրի տարայում բավականաչափ ջուր կա:
3 Հոսանքի լարը և ջրի մատակարարման ճկափոկը հանեք ճկափոկի պահման խցիկից:
4 Սարքը միացնելու համար խրոցակը մտցրեք հողանցումով պատի վարդակի մեջ և սեղմեք
միացման/անջատման կոճակը: Սպասեք մինչև «արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը
շարունակաբար վառվի (նկ. 7)։ Սա տևում է մոտ 2 րոպե:
5 Միայն GC6819, GC6820, GC6830 և GC6840 սերիայի սարքերի դեպքում. սեղմեք արգելափակման
սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 8)։
6 Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար (նկ. 9)։
Նշում. լավագույն արդյունք ստանալու համար գոլորշով արդուկելուց հետո վերջին շարժումները
կատարեք առանց գոլորշու:
Զգուշացում. Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։
Նշում. սարքն առաջին անգամ օգտագործելիս՝ կարող է 30 վայրկյան տևել, մինչև գոլորշին դուրս
գա սարքից:
Նշում. պոմպն ակտիվանում է ամեն անգամ, երբ սեղմում եք գոլորշու մատակարարման կոճակը:
Այն թեթև թրթռացող ձայն է հանում, և դա նորմալ է: Երբ ջրի խցիկում ջուր չկա, պոմպի ձայնն ավելի
ուժեղ է: Ջուր լցրեք ջրի խցիկի մեջ, երբ ջրի մակարդակը իջնի նվազագույն նշագծից:
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա
1 Գոլորշու ուժեղ մղման համար երկու անգամ արագ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը 3
վայրկյանով (նկ. 10)։
Նշում. խորհուրդ ենք տալիս օգտագործել գոլորշու ուժեղ մղման գործառույթը դժվար արդուկվող
ծալքերը հարթեցնելու համար:
Հայերեն
135

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc6800 series

Table of Contents