Հայերեն - Philips GC7930/30 User Manual

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 5
Ներածություն
Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի
առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝
www.philips.com/welcome։
Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք այս ձեռնարկը, կարևոր տեղեկություններ պարունակող
բուկլետը և համառոտ ուղեցույցը։ Պահեք դրանք՝ հետագայում օգտվելու համար։
Ապրանքի նկարագրություն (նկ. 1)
1 Տակի հատված
2 «Արդուկման պատրաստ» ցուցիչ
3 Գոլորշու մատակարարման կոճակ/Գոլորշու ուժեղ մղում
4 Ջրի մատակարարման ճկափոկ
5 Արդուկի տակդիր
6 Արգելափակման սևեռիչ
7 Ջրի խցիկի անջատման կոճակ
8 Լցնելու անցք
9 Հանովի ջրի տարա
10 Ջրի մատակարարման ճկափոկը պահելու խցիկ
11 Էլեկտրասնուցման լար խրոցով
12 Խելացի Calc-Clean տարա
13 CALC-CLEAN կոճակ՝ լուսային ցուցիչով
14 Միացման/անջատման կոճակ՝ միացման և ավտոմատ անջատման ցուցիչներով
Նախապատրաստում
Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել
Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք
այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ
կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված ջուր (50%
դեմիներալիզացված/թորած ջուրը կարող եք խառնել նաև ջրի հետ)՝ սարքի ծառայության ժամկետը
երկարացնելու համար։
Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի
մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ
քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն
բծեր կամ վնասել ձեր սարքը:
Ջրի խցիկի լցնումը
Լցրեք ջրի խցիկը յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ երբ ջրի խցիկում ջրի մակարդակը
իջնում է նվազագույն մակարդակից։ Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք
լցնել ջրի տարան։
1 Սեղմեք ջրի խցիկի բռնակի վրայի լծակը և հանեք ջրի խցիկը հիմքի վրայից (նկ. 2)։
2 Ջրի խցիկը լցրեք մինչև MAX նշագիծը (նկ. 3)։
3 Ջրի խցիկը նորից դրեք սարքի մեջ, մինչև այն ֆիքսվի իր տեղում («կտտոցի» ձայն լսեք)։
Սարքի օգտագործումը
Արդուկվող գործվածքներ
Մի արդուկեք չարդուկվող գործվածքները։
-
Այս նշաններով գործվածքները (նկ. 4) արդուկվող են, օրինակ՝ վուշ, բամբակ, պոլիէսթեր, մետաքս,
բուրդ, վիսկոզ, արհեստական մետաքս։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 5) արդուկվող չեն։ Այստեղ ներառված են սինթետիկ
գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր
պարունակող գործվածքները (օրինակ՝ պոլիպրոպիլեն)։ Մի արդուկեք հագուստի վրայի նկարները։
Հայերեն
99

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc7900 series

Table of Contents