Philips GC7930/30 User Manual page 101

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 5
Հայերեն
102
5 Calc-Clean գործընթացի ժամանակ կարճ ձայնային ազդանշաններ և պոմպի աշխատանքի ձայն է
լսվում (նկ. 18)։
6 Սպասեք մոտավորապես 2 րոպե, մինչև սարքն ավարտի գործընթացը։ (նկ. 19)։ Երբ Calc-Clean
գործընթացն ավարտվում է, արդուկը դադարում է ազդանշան տալ, իսկ CALC-CLEAN ցուցիչի լույսը
դադարում է թարթել։
7 Սրբեք արդուկը շորով և նորից այն դրեք հիմքի վրա (նկ. 20)։
Ուշադրություն. արդուկը տաք է։
8 Քանի որ Calc-Clean տարան տաքանում է նստվածքի մաքրման գործընթացի ժամանակ,
սպասեք մոտավորապես 5 րոպե՝ նախքան դրան դիպչելը։ Այնուհետև Calc-Clean տարան տարեք
լվացարանի մոտ, դատարկեք այն և պահեք այն հետագա օգտագործման համար (նկ. 21)։
9 Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել 1-ից 8-րդ քայլերը։ Նախքան Calc-Clean գործընթացը
սկսելը, համոզվեք, որ դատարկել եք Calc-Clean տարան։
Նշում. Եթե արդուկի ներսում նստվածք չի կուտակվել, ապա մաքրման ժամանակ արդուկի տակի
հատվածից մաքուր ջուր դուրս կգա։ Դա նորմալ է։
Նստվածքի մաքրման գործընթացի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք տեսանյութերը
հետևյալ հղումով՝ http://www.philips.com/descaling-iron։
Պահումը
1 Անջատեք սարքը և հանեք այն վարդակից։
Նշում. Խորհուրդ է տրվում ջրի խցիկը դատարկել ամեն անգամ օգտագործելուց հետո։
2 Արդուկը դրեք տակդիրի վրա և ֆիքսեք այն՝ սեղմելով արգելափակման սևեռիչը (նկ. 22)։
3 Ծալեք մատակարարման ճկափոկը և փաթաթեք գոլորշու մատակարարման ճկափոկը իր
պահման խցիկում (նկ. 23)։
4 Ծալեք հոսանքի լարը և ամրացրեք այն Velcro սեղմիչով։
5 Մեկ ձեռքով դուք հեշտությամբ կարող եք բռնակից տանել տակդիրին ամրացված արդուկը։
Խնդիրների լուծում
Այս գլխում ներկայացված են ամենատարածված խնդիրները, որոնք կարող են հանդիպել սարքի
օգտագործման ժամանակ։ Եթե չեք կարողանում խնդիրը լուծել ստորև բերված տեղեկատվության
օգնությամբ, այցելեք www.philips.com/support հաճախակի տրվող հարցերի համար կամ դիմեք ձեր
երկրում գործող Հաճախորդների սպասարկման կենտրոն։
Խնդիր
Արդուկը գոլորշի չի
արձակում:
Հնարավոր պատճառ
Ջրի խցիկի մեջ բավարար
քանակությամբ ջուր չկա։
Դուք չեք սեղմել գոլորշու
մատակարարման կոճակը։
Գոլորշու մատակարարման
ֆունկցիան անջատված է, քանի
դեռ չեք կատարել նստվածքի
մաքրում։
Արդուկման սկզբում դուք
բավականաչափ երկար չեք
սեղմել գոլորշու մատակարարման
կոճակը։
Լուծում
Ջուր լցրեք խցիկի մեջ: Սեղմեք և
պահեք գոլորշու մատակարարման
կոճակը, մինչև գոլորշին դուրս գա։
Կարող է մինչև 30 վայրկյան տևել,
մինչև գոլորշի դուրս գա։
Սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը, մինչև
գոլորշին դուրս գա։
Կատարեք նստվածքի մաքրում՝
գոլորշու մատակարարման
ֆունկցիան վերականգնելու համար։
(տե՛ս «Մաքրում և տեխնիկական
սպասարկում» գլուխը)
Սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը, մինչև
գոլորշին դուրս գա։ Կարող է մինչև 30
վայրկյան տևել, մինչև գոլորշի դուրս
գա։

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc7900 series

Table of Contents