Philips GC7930/30 User Manual page 100

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 5
Արդուկի անվտանգ դիրքը՝ արդուկման ընդմիջումներին
Հագուստի արդուկման ժամանակ արդուկի դիրքը
Հագուստն արդուկելիս արդուկը կարող եք դնել տակդիրի վրա կամ հորիզոնական դիրքով դնել
արդուկի սեղանի վրա (նկ. 13)։ OptimalTemp տեխնոլոգիայի շնորհիվ արդուկի սեղանի մակերեսը չի
վնասվի արդուկի տակի հատվածից։
Ավտոմատ անջատում
-
Սարքը կանցնի սպասման ռեժիմին, եթե 5 րոպե չօգտագործվի։ Միացման/անջատման կոճակի
լույսը կսկսի թարթել։
-
Սարքը նորից ակտիվացնելու համար սեղմեք միացման/անջատման կոճակը կամ գոլորշու
մատակարարման կոճակը։ Սարքը կսկսի նորից տաքանալ։
-
Սարքն ավտոմատ կերպով կանջատվի, եթե սպասման ռեժիմին անցնելուց հետո ևս 10 րոպե
չօգտագործվի։ Միացման/անջատման կոճակի լույսը կմարի։
Զգուշացում. Երբեք մի թողեք սարքն առանց հսկողության, երբ այն միացված է հոսանքին։
Օգտագործելուց հետո միշտ անջատեք սարքը վարդակից։
Մաքրում և տեխնիկական սպասարկում
Խելացի Calc-Clean համակարգ
Ձեր սարքն ունի խելացի Calc-Clean համակարգ, որն ապահովում է, որպեսզի նստվածքի մաքրումը
և սարքի մաքրումը կանոնավոր կերպով կատարվեն։ Դա օգնում է պահպանել գոլորշու լավ
մատակարարումը և կանխում է, որպեսզի երկար շահագործումից հետո կեղտ և բծեր դուրս գան
արդուկի տակի հատվածից։ Սարքը պարբերաբար հիշեցումներ է անում, որպեսզի մաքրեք այն։
Նստվածքի մաքրման ձայնային և լուսային հիշեցումներ
Օգտագործելուց 1-3 ամիս հետո Calc-Clean ցուցիչի լույսը սկսում է թարթել, սարքն արձակում է
ձայնային ազդանշան՝ հիշեցնելով, որ հարկավոր է կատարել նստվածքից մաքրում (նկ. 14)։
Բացի այդ, սարքը նստվածքից պաշտպանելու համար գոյություն ունի լրացուցիչ պաշտպանություն.
գոլորշու մատակարարման ֆունկցիան անջատվում է, եթե նստվածքից մաքրումը չի կատարվում (նկ.
15)։ Նստվածքը մաքրելուց հետո գոլորշու մատակարարման ֆունկցիան վերականգնվում է։ Դա տեղի է
ունենում՝ անկախ օգտագործվող ջրի տեսակից։
Նշում. Դուք ցանկացած պահի կարող եք նստվածքի մաքրում կատարել, նույնիսկ եթե նստվածքի
մաքրման ձայնային և լուսային հիշեցումները դեռ չեն ակտիվացել։
Նստվածքի մաքրում՝ Calc-Clean տարայով
Զգուշացում. Calc-Clean մաքրման գործողության ժամանակ մի թողեք սարքն առանց
հսկողության։
Զգուշացում. Միշտ նստվածքի մաքրումը կատարեք Calc-Clean տարայով։ Մի ընդհատեք
գործընթացը՝ արդուկը բարձրացնելով Calc-Clean տարայից, քանի որ արդուկի տակի հատվածից
տաք ջուր և գոլորշի դուրս կգա։
1 Ջրի խցիկի մեջ կիսով չափ ջուր լցրեք։
Նշում. Calc-Clean գործընթացի ժամանակ համոզվեք, որ սարքի խրոցը միացված է վարդակին և
սարքը միացված է։
2 Calc-Clean տարան դրեք արդուկի սեղանի կամ որևէ այլ հարթ, կայուն մակերեսի վրա։
3 Արդուկը անշարժ դրեք Calc-Clean տարայի վրա (նկ. 16)։
4 Սեղմեք և պահեք CALC-CLEAN կոճակը 2 վայրկյան, մինչև կլսեք ձայնային կարճ ազդանշաններ
(նկ. 17)։
Նշում. Calc-Clean տարան նախատեսված է Calc-Clean գործընթացի ժամանակ նստվածքի
մասնիկներ և տաք ջուր հավաքելու համար։ Ամբողջ գործընթացի ընթացքում արդուկն այս տարայի
վրա դնելը լիովին անվտանգ է։
Հայերեն
101

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc7900 series

Table of Contents