Download Print this page

Philips AVENT SCD841 Manual page 78

Hide thumbs Also See for AVENT SCD841:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Զգուշացում
-
Նախքան սարքը միացնելը, համոզվեք, որ հարմարիչի վրա նշված
լարումը համապատասխանում է տեղական հոսանքի լարմանը։
-
Մի փոփոխեք կամ կտրեք հարմարիչի և դրա լարերի որևէ
հատված, քանի որ դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում:
-
Օգտագործեք միայն փաթեթի հետ տրամադրված հարմարիչը:
-
Եթե հարմարիչը վնասվել է, միշտ փոխարինեք այն օրիգինալ
հարմարիչով՝ վտանգից զերծ մնալու համար:
-
Այս սարքը կարող են օգտագործել 8 տարեկան և բարձր
տարիքի երեխաները, սահմանափակ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր ունակություններ կամ փորձի և գիտելիքների
պակաս ունեցող անձինք, եթե նրանց տրամադրվել են սարքի
անվտանգ օգտագործման հրահանգները, կամ ապահովվել է
վերահսկողություն` անվտանգ օգտագործումը երաշխավորելու
համար և, եթե նրանք տեղեկացված են դրա հետ կապված
վտանգների մասին։ Երեխաներին արգելվում է խաղալ սարքի
հետ։ Երեխաները չպետք է առանց վերահսկողության մաքրման
աշխատանքներ և սպասարկում իրականացնեն։
-
Մի տրորեք կամ ճզմեք հոսանքի լարը, հատկապես խրոցակների,
վարդակների հատվածում և սարքից դուրս եկող հատվածներում:
-
Համոզվեք, որ ռադիոդայակը տեղադրել եք այնպես, որ լարը
չխոչընդոտի դռան մուտքի կամ միջանցքի հատվածը: Եթե
ռադիոդայակը դնում եք սեղանի կամ ցածր պահարանի վրա,
թույլ մի տվեք, որ լարը կախվի սեղանի կամ պահարանի եզրից:
Համոզվեք, որ լարը չի ընկնում հատակին, որտեղ այն կարող է
ոտքի տակ ընկնել:
-
Հեռու պահեք փաթեթավորման նյութերը (պլաստմասսե
տոպրակներ, ստվարաթղթե տուփեր և այլն) երեխաների
հասանելիությունից, քանի որ դրանք խաղալիք չեն:
-
Էլեկտրահարումից խուսափելու համար մի բացեք մանկական
բլոկի կամ ծնողի բլոկի կորպուսը:
Անվտանգության ցուցումներ մարտկոցների
վերաբերյալ
-
Այս սարքն օգտագործեք միայն իր նախատեսված նպատակների
համար և հետևեք ընդհանուր և մարտկոցի անվտանգության
ցուցումներին, որոնք նկարագրված են այս օգտագործողի
ձեռնարկում: Սխալ օգտագործումը կարող է հանգեցնել
էլեկտրահարման, այրվածքների, հրդեհի և այլ վտանգների կամ
վնասվածքների:
-
Մարտկոցը լիցքավորելու համար օգտագործեք միայն
առանձնացվող սնուցման բլոկը*, որը տրամադրվել է սարքի հետ:
Մի օգտագործեք երկարացման լար:
-
Սարքը լիցքավորեք, օգտագործեք և պահեք 0 °C-ից 40 °C
ջերմաստիճանի պայմաններում:
-
Երբ սարքն ամբողջությամբ լիցքավորվում է, միշտ անջատեք այն
վարդակից:
- Հայերեն 76 -

Advertisement

loading
Need help?

Need help?

Do you have a question about the AVENT SCD841 and is the answer not in the manual?

Subscribe to Our Youtube Channel

This manual is also suitable for:

Avent scd843Avent scd845Avent scd845/52