Download Print this page

Անվտանգության Կարևոր Տեղեկատվություն; Կարեվոր - Philips AVENT SCD841 Manual

Hide thumbs Also See for AVENT SCD841:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Անվտանգության կարևոր տեղեկատվություն
ԿԱՐԵՎՈՐ Է
Սարքն օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք այս կարևոր
տեղեկատվությունը և պահեք այն՝ հետագայում օգտվելու համար։
Այս ռադիոդայակը նախատեսված է որպես օգնող միջոց:
Այն չի փոխարինում մեծահասակների կողմից կատարվող
պատասխանատու և պատշաճ վերահսկողությանը և չպետք է
օգտագործվի որպես այդպիսին:
Երեխային երբեք մենակ մի թողեք տանը: Միշտ պետք է լինի մեկը, ով
կհետևի երեխային և հոգ կտանի նրա կարիքների համար:
Հրաժարում պատասխանատվությունից
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ռադիոդայակի օգտագործման
ռիսկերի համար դուք եք պատասխանատու: Koninklijke
Philips N.V. ընկերությունը և իր դուստր ընկերությունները
պատասխանատվություն չեն կրում ձեր կողմից այս ռադիոդայակի
գործարկման կամ օգտագործման համար, ուստի, որևէ
պատասխանատվություն չեն կրում այս ռադիոդայակն օգտագործելու
հետ կապված:
Վտանգ
-
Երբեք մի ընկղմեք ռադիոդայակի որևէ հատված ջրի կամ որևէ
այլ հեղուկի մեջ: Սարքը մի դրեք այնպիսի տեղ, որտեղ ջուր կամ
որևէ այլ հեղուկ կարող է կաթել կամ ցայտել վրան: Երբեք մի
օգտագործեք ռադիոդայակը խոնավ տեղերում կամ ջրի մոտ:
-
Երբեք որևէ առարկա մի դրեք ռադիոդայակի վրա և մի ծածկեք
այն: Մի փակեք օդափոխման անցքերը: Տեղադրումը կատարեք
ըստ արտադրողի ցուցումների:
-
Լարերը պոտենցիալ խեղդամահության վտանգ են ներկայացնում:
Լարերը երեխաներից հեռու պահեք (ավելի քան 1 մետր / 3,5 ֆուտ
հեռավորության վրա): Երբեք մի դրեք ռադիոդայակը երեխայի
մահճակալի կամ մանեժի մեջ:
Զգուշացում. Խեղդամահության վտանգ. երեխաները
կարող են ԽԵՂԴԱՄԱՀ լինել լարերի պատճառով: Հեռու
պահեք լարը երեխաների հասանելիությունից (3 ֆուտից
(0,9 մետր) հեռու): Մի պոկեք այս պիտակը:
- Հայերեն 75 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scd843Avent scd845Avent scd845/52