Download Print this page

Տեղեկություններ Շրջակա Միջավայրի Մասին; Հանեք Ներկառուցված Մարտկոցը - Philips AVENT SCD841 Manual

Hide thumbs Also See for AVENT SCD841:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Տեղեկություններ շրջակա միջավայրի մասին
Հանեք ներկառուցված մարտկոցը
Փաթեթավորման բոլոր ոչ անհրաժեշտ նյութերը հանված են: Մենք
ձգտել ենք անել այնպես, որ փաթեթավորումը հնարավոր լինի
հեշտությամբ բաժանել երկու բաղադրիչ նյութերի. ստվարաթուղթ
(տուփ) և պոլիէթիլեն (տոպրակներ, փրփրանյութից պաշտպանիչ
շերտ):
Ձեր համակարգը բաղկացած է այնպիսի նյութերից, որոնք
կարող են վերամշակվել և նորից օգտագործվել, եթե դրանք
ապամոնտաժվեն մասնագիտացված ընկերության կողմից:
Պահպանեք փաթեթավորման նյութերի, սպառված մարտկոցների
և հին սարքավորումների օտարման հետ կապված տեղական
կանոնակարգերը:
Նշում. Խորհուրդ ենք տալիս, որպեսզի մասնագետը հանի
վերալիցքավորվող մարտկոցը:
Վերալիցքավորվող մարտկոցը հանեք միայն, երբ օտարում եք
սարքավորումը: Համոզվեք, որ մարտկոցն ամբողջությամբ դատարկ
է, երբ հանում եք այն: Միայն ծնողի բլոկը մարտկոց ունի:
Գործընթացը.
1 Հանեք ծնողի բլոկի ստորին հատվածում գտնվող 2 ռետինե
ոտքերը:
2 Հանեք 2 պտուտակները, որոնք այժմ տեսանելի են մայր բլոկի
տակի հատվածում:
3 Ալեհավաքը դրեք ուղիղ դիրքով և հանեք կորպուսի հետնամասի
պտուտակը, որն այժմ տեսանելի է:
4 Առանձնացրեք կորպուսի հետնամասը առաջնամասից՝ մտցնելով
պտուտակահանը դրանց միջև: Ավելի նոր տարբերակների
դեպքում, որոնք արտադրվել են 2020 թվականի օգոստոսից
հետո*, ևս 2 պտուտակ կա տեղեկատվական պիտակի տակ:
Պոկեք տեղեկատվական պիտակը, հանեք պտուտակները,
ազատեք գոտու սեղմակը և սահեցնելով բացեք մարտկոցի խցիկի
դուռը:
5 Անջատեք մարտկոցի միակցիչի մալուխը (սև-սպիտակ-կարմիր
մալուխը):
6 Հանեք 4 պտուտակները մարտկոցի բռնիչից: 2020 թվականի
օգոստոսից հետո արտադրված նոր տարբերակների համար
պտուտակներ չկան:
7 Հանեք մարտկոցը:
*Արտադրման ամսաթվի կոդը ՕՕԱԱՏՏ գտնվում է գոտու սեղմակի
տակ՝ 2 ռետինե ոտքերի վերևի մասում:
Եթե ձեր երկրում չկա էլեկտրոնային սարքավորումների հավաքման/
վերամշակման համակարգ, դուք կարող եք պաշտպանել շրջակա
միջավայրը՝ հանելով և վերամշակելով մարտկոցը՝ սարքն օտարելուց
առաջ:
Մարտկոցը հանելուց առաջ համոզվեք, որ սարքն անջատված է
լիցքավորման սարքից:
- Հայերեն 100 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scd843Avent scd845Avent scd845/52