CYBEX SOLUTION B2-FIX+ User Manual page 113

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 7
!
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
!
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 9 տարուց ավելի:
Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
!
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
!
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք դնել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մանկական
նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(a)
Օգտագործման ուղեցույցի
խցիկ
(b) Թիկնակ
(c)
Կարգավորվող գլխակալ
(d) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(e)
Նստատեղ բուստեր
(f)
Գոտկատեղի անվտանգության
գոտիների ուղեցույց
(g) Ուսագոտիների ուղեցույց
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը (b) նստատեղ բուստերին (e)՝ մտցնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքի մեջ։ Այնուհետև թիկնակը (b) ծալվում է առաջ:
Ամրացրեք ԿԳՊ-ն (h) նստատեղի կողքին նշված հատվածի վրա: Սեղմեք
մինչև այն չխկոցով մտնի մեքենայի նստատեղի կաղապարի փորակների
մեջ:
(h) Կողային հարվածներից գծային
պաշտպանություն (ԿԳՊ)
(i)
ISOFIX-Connect կողպող
փականներ
(j)
ISOFIX-Connect կարգավորման
բռնակ
(k) ISOFIX-Connect արձակման
կոճակ
(l)
ISOFIX-Connect վտանգության
ցուցիչ
(m) ISOFIX ամրացման կետեր
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մեքենայի մանկական նստատեղը հետ քաշված ISOFIX-Connect
կողպող փականներով (i) կարող է օգտագործվել տրանսպորտային
միջոցի ցանկացած նստատեղի վրա`«ունիվերսալ» օգտագործման
համար մեքենայի ձեռնարկում հաստատված ավտոմատ երեք կետանոց
անվտանգության ամրագոտիներով:
«Կիսաունիվերսալ» հավաստագիր է տրվում պասիվ անվտանգության
համակարգերին, որոնք միացված են մեքենային ISOFIX-Connect կողպող
փականների միջոցով (i): Այս պատճառով ISOFIX-Connect-ը կարող է
օգտագործվել միայն որոշակի ավտոմեքենաներում: Ուսումնասիրեք
հաստատված տրանսպորտային միջոցների վերաբերյալ կցված ցանկը:
Կարող եք ձեռք բերել թարմացված տարբերակը www.cybex-online.com
կայքից:
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս հետ՝ առանց գոտու ուղղության վրա ազդելու։
2. Օգտագործեք ISOFIX-Connect կարգավորող բռնակը (j) նստատեղ
բուստերի տակ (e) և քաշեք երկու ISOFIX-Connect կողպող փականները
(i) իրենց առավելագույն չափով:
3. Այժմ պտտեք ISOFIX-Connect կողպող փականները (i) 180°-ով, որպեսզի
դրանք ուղղված լինեն դեպի ISOFIX ամրացման կետերը (m):
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
5. Սեղմեք երկու կողպող փականները (i) ISOFIX ամրացման կետերի մեջ
(m) մինչև դրանք կողպվեն լսելի «ՉԽԿՈՑՈՎ»:
6. Օգտագործելով ISOFIX կարգավորող բռնակը (j)՝ հենեք մեքենայի
մանկական նստատեղը ավտոմեքենայի նստարանին:
7. Համոզվեք, որ մանկական նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը (b)
տեղադրված է մեքենայի նստատեղի թիկնակի ուղղությամբ:
HY
111

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents