ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
CLOUD Z2 i-Size
Չափսերը՝ 45–87 սմ
Քաշը՝ առավել. 13 կգ
Շնորհակալություն ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս CLOUD Z2 i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում (34)։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
Առանց Տեսակը հաստատող մարմնի հաստատման չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի
վրա:
•
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
•
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
•
Մեքենայի նստատեղը կարող է կամ կցվել Base Z2-ի և ISOFIX-ի հետ,
կամ 3 կետանոց ավտոմատ գոտիով, որը հաստատված է ՄԱԿ-ի
Կանոնակարգ No. 16-ի կամ համարժեք ստանդարտի համաձայն։
•
Եթե մեքենայի նստատեղը տեղադրված է 3 կետանոց ավտոմատ
գոտիով, ապա մեքենայի գոտու ճարմանդը չպետք է հասնի մեքենայի
նստատեղի գոտկատեղի անվտանգության գոտու ուղղորդիչին: Եթե
գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական նստատեղը
հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու համար:
•
Ա ՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել մեքենայի մանկական նստատեղը
առջևի ուղևորի նստատեղի վրա, որի առջևի անվտանգության
բարձիկն ակտիվ է:
•
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
երեխայի համար պասիվ անվտանգության համակարգում նշվածի, մի՛
օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
•
Նորածնի համար նախատեսված ներդիրն օգտագործվում է ձեր
երեխային պաշտպանելու նպատակով, և այն պետք է կիրառել մինչև
երեխայի 60 սմ հասակը։
•
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ նստատեղի
ամրագոտու համակարգը կարգավորված է ճիշտ կերպով և ամուր
գրկում է երեխայի մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
•
Մեքենայի մեջ գտնվելիս երեխային միշտ ամրակապեք։
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
•
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով
տեղադրված և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ, նույնիսկ
երբ այն ընթացքի մեջ չէ:
•
Եթե նստատեղը օգտագործվում է Base Z2-ի հետ, ապա տելեսկոպիկ
«ոտնակը» պետք է մշտապես լինի անմիջական կոնտակտի մեջ
տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր տրանսպորտային
միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում, անպայմանորեն կապ
հաստատեք տրանսպորտային միջոցի արտադրողի հետ։
•
Վարելիս մեքենայի նստատեղը պետք է մշտապես կողպված լինի
ընթացքին հակառակ դիրքում:
•
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք կողային
հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ):
•
Տրանսպորտային միջոցի հետևի նստարանի մեջտեղի նստատեղի վրա
մեքենայի նստատեղն օգտագործելիս կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանությունը (ԿԳՊ) երբեք չպետք է դուրս ծալվի:
•
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է առանց դուրս
ծալված, կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանության
կիրառման (ԿԳՊ) դեպքում:
•
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
•
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել մահացու
վնասվածքներ:
HY
157
Need help?
Do you have a question about the CLOUD Z2 i-SIZE and is the answer not in the manual?