Download Print this page

Անվտանգության Համակարգեր; Էլեկտրամագնիսական Դաշտեր (Emf); Ներածություն - Philips AVENT SCF883 Manual

Hide thumbs Also See for AVENT SCF883:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
- Միկրոալիքային վառարանում որոշ սննդամթերքներ
կարող են հավասարապես չտաքանալ տրամադրված
պահեստամանում, և դրանց սննդային արժեքը կարող
է փոխվել։ Մատուցելուց առաջ հավասարաչափ
տաքության համար միշտ խառնեք և ստուգեք կերակուրի
ջերմաստիճանը։
- Եթե դուք օգտագործում եք համակցված միկրոալիքային
վառարան (գրիլի ֆունկցիայով), անջատեք այդ ֆունկցիան՝
նախքան պահեստամանում սննդամթերքը տաքացնելը
կամ ապասառեցնելը։ Եթե միկրոալիքային վառարանը
եղել է գրիլի ռեժիմում, թողեք, որպեսզի այն սառչի՝
նախքան ամանները դրա մեջ դնելը. մնացորդային
տաքությունը կարող է վնասել դրանք։
Անվտանգության համակարգեր
Օգտագործման ժամանակ ձեր անվտանգությունն ապահովելու համար այս սարքն
ունի արգելափակման համակարգ։ Այս սարքը աշխատում է միայն այն դեպքում,
երբ բոլոր մասերը ճիշտ հավաքված են։ Երբ բոլոր մասերը ճիշտ հավաքված են,
արգելափակման համակարգը անջատվում է։
Բացի այդ, սարքն ունի գերտաքացման պաշտպանության ֆունկցիա։ Գերտաքացում
կարող է առաջանալ, եթե գոլորշիով մշակման երկու աշխատանքային ցիկլերի միջև
ընկած ժամանակահատվածը չափազանց կարճ է։ Եթե սարքի գերտաքացման
պաշտպանությունը միանում է շոգեխաշման ժամանակ, փոխարկիչը բերեք անջատել
(OFF) դիրքի և սպասեք մի քանի րոպե, մինչև սարքը սառչի։ Դրանից հետո նորից
կարող եք օգտագործել սարքը։
Էլեկտրամագնիսական դաշտեր (EMF)
Այս Philips սարքը համապատասխանում է էլեկտրամագնիսական դաշտերի
ազդեցությանը վերաբերող բոլոր կիրառելի ստանդարտներին և կանոնակարգերին։
Ներածություն
Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips Avent։ Philips
Avent- ի առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր
ապրանքն այստեղ՝ www.philips.com/welcome։
Այս 4-ը 1-ում մանկական առողջ սնունդ պատրաստող սարքը, որն ունի գոլորշիով և
բլենդերով մշակման համակցված ռեժիմներ, օգնում է ծնողներին իրենց երեխաների
համար սննդարար կերակուր պատրաստել։ Կարող եք նաև օգտագործել մանկական
սնունդ պատրաստող սարքը՝ մանկական սնունդը ապասառեցնելու և տաքացնելու
համար։
- Հայերեն 76 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf885