Download Print this page

Հաճախ Տրվող Հարցեր - Philips AVENT SCD831 Manual

Hide thumbs Also See for AVENT SCD831:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Հաճախ տրվող հարցեր
ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ / ԲԼՈԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒՄ
Հարց
Ինչո՞ւ մանկական բլոկի
միացման լուսային
ցուցիչը չի վառվում, երբ
ես միացնում եմ սարքը:
Ինչո՞ւ ծնողի բլոկը չի
լիցքավորվում, երբ
ես այն միացնում եմ
էլեկտրասնուցման
աղբյուրին:
Ինչո՞ւ մանկական բլոկը
չի լիցքավորվում, երբ
ես այն միացնում եմ
էլեկտրասնուցման
աղբյուրին:
Ինչո՞ւ հնարավոր
չէ հաստատել
կապակցում:
Ինչո՞ւ է կապը
հաճախակի խզվում:
Ինչո՞ւ է ձայնը
հաճախակի
ընդհատվում:
Այս գլխում ներկայացված են ամենատարածված խնդիրները, որոնք
կարող են հանդիպել սարքի օգտագործման ժամանակ։ Եթե դուք չեք
կարող ինքնուրույն լուծել խնդիրը, այցելեք www.philips.com/support
կայքէջի Հաճախ տրվող հարցերի բաժինը կամ կապվեք ձեր երկրում
Հաճախորդների աջակցման կենտրոնի հետ։
Պատասխան
Հնարավոր է, որ մանկական բլոկը էլեկտրասնուցման աղբյուրին
միացված չէ: Մանկական բլոկը միացրեք էլեկտրասնուցման
աղբյուրին: Ապա մանկական բլոկի միացման/անջատման կոճակը
սահեցրեք վերև՝ դեպի ON (միացված) դիրք՝ ծնողի բլոկի հետ կապ
հաստատելու համար:
Հնարավոր է, որ հարմարակցիչը ճիշտ չէ միացված
էլեկտրասնուցման աղբյուրին: Համոզվեք, որ հարմարակցիչը
պատշաճ կերպով է մտցված էլեկտրասնուցման վարդակի մեջ:
Հնարավոր է, որ ծնողի բլոկն արդեն ամբողջությամբ լիցքավորված է:
Երբ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորված է, և սարքը միացված
է էլեկտրասնուցման աղբյուրին, մարտկոցի կարգավիճակի լուսային
ցուցիչը վառվում է կանաչ գույնով:
Մանկական բլոկը լիցքավորման գործառույթ չունի: Մանկական
բլոկն աշխատում է միայն, երբ այն միացված է էլեկտրասնուցման
աղբյուրին:
Հնարավոր է, որ մանկական և ծնողի բլոկների միջև հեռավորությունը
հասանելիության միջակայքի առավելագույն սահմանաչափին մոտ է
գտնվում, կամ առկա են խանգարումներ 2,4 ԳՀց հաճախականության
տիրույթում աշխատող այլ սարքերից: Փորձեք փոխել բլոկների
դիրքը, կրճատել դրանց միջև եղած հեռավորությունը կամ անջատել
2,4 ԳՀց հաճախականության տիրույթում աշխատող այլ սարքերը
(օրինակ՝ դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ,
միկրոալիքային վառարաններ և այլն): Բլոկների միջև կապը
վերականգնելու համար կարող է պահանջվել մինչև 10 վայրկյան:
Ազդանշանի կորստի դեպքում ծնողի բլոկն արձակում է ձայնային
ազդանշան (երեք կարճ ձայնային ազդանշան 20 վայրկյանը մեկ):
Հնարավոր է, որ ծնողի բլոկը և մանկական բլոկը գտնվում են
մեկը մյուսից շատ մոտ տարածության վրա: Ապահովեք առնվազն
1,5 մետր / 5 ֆուտ հեռավորության բլոկների միջև՝ խանգարումներից
խուսափելու համար:
- Հայերեն 85 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scd833Avent scd835Avent scd835/52