Panasonic NN-ST27HMZPE Operating Instructions Manual page 124

Hide thumbs Also See for NN-ST27HMZPE:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար համապատասխան սպասք
ՊԼԱՍՏԻԿԵ ՍՊԱՍՔ
Պլաստիկ տարանեից շատերը կարելի է օգտագործել
միկրոալիքային վառարաններում: Օգտագործեք միայն այն
տեսակի պլաստիկ տարաներ, որոնք նախատեսված են
միկրոալիքային վառարաններում օգտագործելու համար: Մի
օգտագործեք մելամինե սպասք, քանի որ այն կարող է հալվել:
Մի օգտագործեք պլաստիկ տարաներ շաքարի կամ ճարպերի
պարունակությամբ մթերքներ պատրաստելու համար, ինչպես
նաև երկարատև պատրաստում պահանջող մթերքներ
պատրաստելու համար, օրինակ` չմշակված բրինձ: Կերակուր
պատրաստելու համար մի օգտագործեք մարգարինի կամ
յոգուրտի ամաններ, քանի որ դրանք հալվում են տաքությունից:
ԹՂԹԵ ՍՊԱՍՔ
Սպիտակ թղթե անձեռոցիկներով (թղթե սրբիչներով) կարելի է ծածկել խմորով
ձևամանները և խոզապուխտը` ցայտացրիվ լինելուց խուսափելու համար,
ՄԻԱՅՆ ԿԱՐՃԱՏԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ: ԹՂԹԵ ՍՐԲԻՉԻ ԿՏՈՐՆԵՐԻ
ԿՐԿՆԱԿԻՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ: Մի օգտագործեք
սինթետիկ մանրաթելեր պարունակող ղթե սրբիչներ: Համոզվեք, որ թղթե
սրբիչների փաթեթին նշված է, որ դրանք կարելի է օգտագործել
միկրոալիքային վառարաններում: Մի օգտագործեք վառարանում մոմած կամ
պլաստիկով պատած բաժակներ, քանի որ դրանց ծածկույթները կարող են
հալվել վառարանում: Ճարպակայուն թուղթը կարելի է դնել ափսեների տակ:
Նաև դրանցով կարելի է ծածկել յուղոտ մթերքը: Սպիտակ գույնի միանգամյա
օգտագործման ափսեները կարելի է օգտագործվել կարճատև տաքացման
համար և միայն միկրոալիքային ռեժիմում:
ՀՅՈՒՍԱԾՈ, ՓԱՅՏԵ, ԾՂՈՏԵ ՍՊԱՍՔ
Նման սպասքի օգտագործումը միկրոալիքային վառարանում չի
թույլատրվում: Մշտական օգտագործման և երկարատև ազդեցության
դեպքում այն ճաքճքում է:
ԱԼՅՈՒՄԻՆԵ ՓԱՅԼԱԹԻԹԵՂ
Հարթ ալյումինե փայլաթիթեղի փոքր թերթիկներով կարելի է ծածկել մսի
ծայրերը ապասառեցման ժամանակ: Միկրոալիքային ճառագայթումը չի
անցնում փայլաթիթեղի միջով, ինչը պաշտպանում է այդ հատվածները գեր
տաքացումից:
Կայծման առաջացումից և վառարանի վնասումից խուսափելոււ համար
փայլաթիթեղը չպետք է դիպչի վառարանի ներքին մակերևույթներին:
ԹԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՊՐԱԿՆԵՐ
Երկարատև թխման դեպքում կարելի է փոքր-ինչ կտրել փաթեթը մի կողմից,
ծածկելով մսի կտորի ծայրը: ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԵՌԱՑՐԵՔ ՆՄԱՆ
ՓԱԹԵԹՆԵՐՈԻՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՄՐՈՒՑԻՉՆԵՐԸ:
10
ARM

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Nn-st25hbzpe

Table of Contents