Panasonic NN-ST27HMZPE Operating Instructions Manual page 120

Hide thumbs Also See for NN-ST27HMZPE:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Անվտանգության միջոցառումներ
Կափարիչներ
Նախքան միկրոալիքային վառարանի մեջ
սափորներ, տարաներ և կոնտեյներներ տեղադրելը
հանեք դրանց կափարիչները: Եթե չհեռացնել
կափարիչը, ապա գոլորշին և ճնշումը ներսում
կարող է կերակրով լի տարայի պայթյունի պատճառ
դառնալ` նույնիսկ միկրոալիքային վառարանն
անջատվելուց հետո:
Կերակրման շշեր և պահածոներ մանկական սննդի
համար
Կերակրման շշերը վառարանի մեջ հարկավոր է
տեղադրել առանց կափարիչների և ծծակների: Շշի
վերևի մասում գտնվող հեղուկը շատ ավելի տաք
կլինի, քան հատակի մասում, այդ պատճառով`
նախքան ջերմաստիճանը ստուգելը, հարկավոր է
շիշը թափահարել և խառնել դրա
պարունակությունը: Այրվածքներից խուսափելու
համար կերակրելուց առաջ ստուգեք շշի
պարունակության ջերմաստիճանը: Տես էջ 23
Եփած ձու
Չի թույլատրվում միկրոալիքային վառարանում
եփել կճեպով ձու կամ տաքացնել պինդ եփած ձու,
քանի որ դրանք կարող են պայթել նույնիսկ
տաքացման ռեժիմն անջատվելուց հետո:
Կեղևով մթերքներ
Ոչ ծակոտկեն կլեպով մթերք (կարտոֆիլ, ձվի
դեղնուց, նրբերշիկ և այլն) պատրաստելիս խորհուրդ
է տրվում նախօրոք ծակել դրանք, որպեսզի մթերքը
չպայթի:
Թուղթ և պլաստիկ
Պլաստիկ նյութից կամ թղթե փաթեթներոով մթերք
տաքացնելիս պետք է հետևել գործընթացին, քանի
որ գերտաքացման դեպքում պլաստիկ նյութը կամ
թուղթը կարող են բռնկվել: Մթերքը վառարանի մեջ
տեղադրելուց առաջ հեռացրեք բոլոր մետաղալարե
ամրուցիչները, որոնք կարող են պարունակվել
փաթեթի մեջ և վառարանում կայծման պատճառ
դառնալ:
Մի տեղադրեք վառարանի մեջ մթերքներ, որոնք
փաթեթավորված են երկրոդրական հումքից
վերամշակված թղթի մեջ (օրինակ` փաթեթավորման
թղթի կամ թղթե սրբիչների), բացառությամբ այն
դեպքերի, երբ թղթի վրա հատուկ պիտակ կա`
<Անվտանգ է միկրոալիքային վառարաններում
օգտագործման համար>, քանի որ փաթեթը կարող է
վառարանի շահագործման ընթացքում կայծում կամ
բռնկում առաջացնող խառնուրդներ պարունակել:
Հեղուկներ
Հեղուկները միկրոալիքային վառարանում կարող
են տաքանալ եռման ջերմաստիճանից ավել`
առանց տեսանելի պղպջակներ առաջանալու:
Արդյունքում` տարան վառարանից հանելիս
հեղուկը կարող է սկսել եռալ և թափվել: Դրանից
խուսափելու համար հետևեք հետևյալ
կանոններին.
a)
Մի օգտագործեք ուղիղ կողմեր և նեղ
պարանոց ունեցող տարաներ:
b)
Թոըյլ մի տվեք, որ հեղուկները չափից ավել
տաքանան:
c)
Հեղուկը խառնեք երկու անգամ. մեկ անգամ`
հեղուկով տարան վառարանի մեջ
տեղադրելուց առաջ, և երկրորդ անգամ`
պատրաստման համար նախատեսված
ժամանակի կեսին:
d)
Տաքացնելուց հետո որոշ ժամանակով թողնեք
հեղուկը վառարանի մեջ, այնուհետև խառնեք
և զգուշորեն հանեք տարան վառարանից:
Տապակում ֆրիտյուրի մեջ
Մի տապակեք մթերքը եռացող յուղի մեջ:
Կայծում
Կայծումը կարող է հանկարծակի առաջանալ`
մետաղյա տարա օգտագործելու կամ
անհամապատասխան քաշով բաժին
պատրաստելու դեպքում: Կայծումը
միկրոալիքային վառարանում դրսևորվում է
որպես կապույտ լույսի փայլատակումներ:
Կայծում առաջանալու դեպքում հարկավոր է
անմիջապես անջատել վառարանը: Առանց
հսկողության թողած վառարանում կայծումը
կարող է դրա վնասման պատճառ դառնալ:
Մսի ջերմաչափ
Մսի կամ թռչնամսի պատրաստ լինելու աստիճանը
որոշելու համար կարելի է օգտագործել մսի ջերմաչափ:
Դրա համար հարկավոր է հանել ուտեստը
վառարանից: Եթե ուտեստը պատրաստ չէ,
վերադարձրեք այն վառարանի մեջ և շարունակեք
պատրաստել այն առաջարկվող հզորությամբ մի քանի
րոպե: Միկրոալիքային ռեժիմում պատրաստելիս մսի
ջերմաչափը վառարանի ներսում մի օգտագործեք:
6
ARM

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Nn-st25hbzpe

Table of Contents