Panasonic NN-ST27HMZPE Operating Instructions Manual page 119

Hide thumbs Also See for NN-ST27HMZPE:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Կարևոր տեղեկատվություն
Ուտեստի պատրաստման համար առաջարկվող
ժամանակը գերազանցելու դեպքում կերակուրը
փչացնում է: Բացի այդ, կարող է բռնկում
առաջանալ կամ վառարանի ներքին մակերևույթը
կարող է վնասվել:
Պատրաստման միջև կարճատև ընդհատումներ
Հաշվի առնելով, որ միկրոալիքային վառարանում
կերակուր պատրաստելը զգալիորեն քիչ ժամանակ
է պահանջում, քան պատրաստման այլ
եղանակները, պետք չէ գերազանցել
պատրաստման համար առաջարկվող
ժամանակը` առանց կերակրի պատրաստ լինելը
ստուգելու:
Պատրաստման տևողության վրա կարող են ազդել
պատրաստ լինելու նախընտրելի աստիճանը,
նախնական ջերմաստիճանը, բարձրությունը ծովի
մակերևույթից, մթերքի ծավալը, չափը և ձևը,
ինչպես նաև օգտագործվող սպասքը: Վառարանի
աշխատանքին աստիճանաբար ծանոթանալիս
դուք կարող եք հարմարեցնել պատրաստման վրա
այս գործոնների ազդեցությունը:
Կերակուրը վառարանի մեջ ավելի լավ է փոքր-ինչ
պակաս պահել, քան ավել: Եթե մթերքը բավարար
պատրաստած չէ, այն միշտ կարելի էվերադարձվել
վառարանի մեջ և ավարտել պատրաստումը: Իսկ
եթե ուտեստն ավել է պահվել, ապա դա ուղղել
արդեն չի ստացվի: Միշտ սկսեք պատրաստման
ամենակարճ ժամանակից:
Մթերքի փոքր բաժիններ
Երկարատև պատրաստման պարագայում փոքր
մասերը կարող են չորանալ կամ նույնիսկ այրվել:
Սահմանեք կարճ պատրաստման
ժամանակահատված և ստուգեք ուտեստի
պատրաստվածությունը:
Խոնավության ցածր պարունակությամբ մթերքներ
Զգույշ եղեք խոնավության ցածր
պարունակությամբ մթերքներ տաքացնելիս,
ինչպիսիք են հացաբուլկեղենը, շոկոլադը,
եգիպտացորենի փքված հատիկները,
թխվածքաբլիթները, չորահացը կամ ալյուրեղենից
պատրաստած այլ արտադրանքը: Երկարատև
պատրաստման դեպքում դրանք կարող են
հեշտությամբ այրել, չորանալ կամ նույնիսկ
բռնկվել: Խորհուրդ չի տրվում քիչ տաքացնել քիչ
խոնավություն պարունակող մթերքներ,
եգիպտացորենի փքված հատիկներ կամ հաց:
Տվյալ վառարանը նախատեսված է միայն
սննդամթերքի համար:
Խորհուրդ չի տրվում օգտագործել վառարանը ոչ
սննդամթերքի տաքացման համար, ինչպիսիք են
ցորենով բարձիկները կամ ջրով շշերը:
Տաքացում
Տաքացրած կերակուրը ավելի լավ է «տաք-տաք»
մատուցել:
Կերակուրը հեռացրեք վառարանից և համոզվեք,
որ այն լավ տաքացել է, այսինք, բոլոր մասերից
գոլորշի է բարձրանում, իսկ սոուսը պղպջում է:
(Համոզվել, որ կերակուրի ջերմաստիճանը հասել է
72 °C-ի, կարելի է սննդամթերքի համար
նախատեսված ջերմաչափի օգնությամբ, բայց մի
օգտագործեք ջերմաչափը միկրոալիքային
վառարանի մեջ:)
Որպեսզի ստուգել այն մթերքներիի
պատրաստության աստիճանը, որոնք հնարավոր
չէ խառնել (լազանյա, թխվածքաճաշ), կարելի է
դանակով մի փոքր կտրել դրանք կենտրոնական
մասում: Նույնիսկ եթե հետևում եք
կիսաֆաբրիկատների արտադրողի
հրահանգներին, միշտ ստուգեք կերակրի
պատրաստ լինելու աստիճանը, իսկ կերակուրը
պատրաստ չլինելու դեպքում, սահմանեք
պատրաստման լրացուցիչ ժամանակ:
Սպասման ժամանակը` ուտեստը մատուցելուց
առաջ (պահման ժամանակը)
Պահման ժամանակը` կերակուրը պատրաստելու
կամ տաքացնելու վերջում ժամանակահատված է,
որի ընթացքում կերակուրը պահվում է մինչև այն
մատուցելը, այսինքն`պահելու ժամանակ է, որի
ընթացքում կերակրի ջերմությունը շարունակում է
հաղորդվել դեպի միջտեղ, տաքացնելով պաղ
մնացած մասերը:
5
ARM

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Nn-st25hbzpe

Table of Contents