Panasonic NN-ST27HMZPE Operating Instructions Manual page 122

Hide thumbs Also See for NN-ST27HMZPE:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Ընդհանուր ձեռնարկ
ԿԵՐԱԿՐԻ ԹԱՂԱՆԹ
Կերակրի թաղանթը նպաստում է խոնավության
պահպանմանը կերակրի մեջ, ինչի հաշվին կրճատվում է
պատրաստման ժամանակը: Սակայն պատրաստելուց
առաջ թաղանթը հարկավոր է ծակոտել մի քանի
տեղերում, որպեսզի ապահովել ավելորդ գոլորշու
հեռացումը: Այրվածքներից խուսափելու համար
պահպանեք զգուշությունը, երբ պատրաստված ուտեստի
վրայից հեռացնում եք թաղանթը:
ՁԵՎԸ
Հարթ ձև ունեցող մթերքը ավելի հավասարաչափ է
պատրաստվում: Միկրոալիքային վառարանում
կլորավուն ձև ունեցող սպասքի մեջ կերակուրն ավելի
լավ է պատրաստվում, քան քառակուսի ձև ունեցող
սպասքի մեջ:
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Որքան ցածր էմթերքի սկզբնական ջերմաստիճանը,
այնքան երկար է տևում դրա տաքացումը: Սառնարանից
հանած կերակուրն ավելի շատ ժամանակ է պահանջում,
քան սենյակային ջերմաստիճան ունեցող մթերքները:
Պատրրաստելուց առաջ մթերքների ջերմաստիճանը
պետք է լինի 5...8 ° C-ի սահմաններում:
ՀԵՂՈՒԿՆԵՐ
Բոլոր հեղուկները անհրաժեշտ է ԽԱՌՆԵԼ ՄԻՆՉԵՎ
տաքացնելը, տաքացման ԸՆԹԱՑՔՈՒՄ և տաքացնելուց
ՀԵՏՈ: Ջր թափվլը կանխելու համար հարկավոր է
խառնել այն տաքացնելուց առաջ և տաքացնելու
ընթացքում:
Մի տաքացրեք արդեն եռացած հեղուկներ: ԹՈԸՅԼ ՄԻ
ՏՎԵՔ, ՈՐ ՀԵՂՈՒԿՆԵՐԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՏԱՔԱՆԱՆ:
ՇՐՋՈՒՄ ՈՒ ԽԱՌՆՈՒՄ
Որոշ մթերքներ հարկավոր է խառնել պատրաստման
ընթացքում: Միսը և թռչնեղենը պատրաստման
ժամանակի կեսին պետք է շրջել դեպի մյուս կողմ:
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Որոշ մթերքների առանձին մասեր, օրինակ` հավի
կտորները կամ թակած միսը, պետք է տեղադրվեն
սպասքի մեջ այնպես, որ դրանց ավելի մեծ մասերը
գտնվեն կենտրոնական մասից հեռու:
ԿԵՐԱԿՐԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՍՏՈՒԳՈՒՄ
Կարևոր է ստուգել ուտեստի պատրաստ լինելը
պատրաստման ընթացքում և բաղադրատոմսում նշված
ժամանակի ավարտին, նույնիսկ եթե օգտագործվում է
ԱՎՏՈԾՐԱԳԻՐ (ինչպես սովորական ջեռոց
օգտագործելիս): Եթե ուտեստը դեռ բավարար
պատրաստ չէ, նորից տեղադրեք այն վառարանի մեջ և
հասցրեք պատրաստ լինելուն:
ՍՊԱՍՔԻ ՉԱՓՍԸ
Սպասքի չափն ազդում է կերակրի պատրաստման
ժամանակին: Այդ պատճառով հարկավոր է օգտագործել
բաղադրատոմսում նշված չափսի սպասք: Մեծ տարայի
մեջ տեղադրված կերակուրը նաև ավելի արագ
կպատրաստվի, քան նույն քանակի կերակուրը, որը
տեղադրված է ավելի փոքր տարայի մեջ:
ՄԱՔՐՈՒՄ
Քանի որ միկրոալիքային ճառագայթումն ազդում է
կերակրի մասնիկների վրա, միշտ պետք է պահպանել
վառարանի մաքրությունը: Կերակրի կայուն բծերը
հեռացվում են միկրոալիքային վառարանների համար
նախատեցված աէրոզոլային մաքրող նյութով, որը պետք
է լցնել փափուկ կտորի վրա: Մաքրելուց հետո միշտ լավ
չորացրեք վառարանը:
8
ARM

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Nn-st25hbzpe

Table of Contents