Download Print this page

NewTek NT-77HSDC07 Instruction Manual page 40

Advertisement

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
9. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի
ավարտից հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման
կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում
(2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։
Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման
կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM NEWTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://newtek.ru/servis կայքում։
Աջակցության ծառայությունների հետ կապ հաստատելու
միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178: Գլխավոր սպասարկման
կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7
(861) 991-05-42:
Ա պ ր ա ն ք ը ո ւ ն ի հ ա մ ա պ ա տ ա ս խ ա ն ո ւ թ յ ա ն
սերտիֆիկատ:
1 0 . Ա Ր Տ Ա Դ Ր Ո Ղ Ի Ե Վ Ն Ե Ր Մ Ո Ւ Ծ Ո Ղ Ի Մ Ա Ս Ի Ն
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Արտադրող՝ Hisense International Co., Ltd: Հասցե՝ No. 218
Qianwangang Road, Qingdao Economic & Technological Devel-
opment Zone, China: Ներմուծող՝ ԻՊ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝
Ռուսաստան, 350912, գ. Կրասնոդար, պգտ. Պաշկովսկիյ, ուլ.
Ատամանա Լիսենկոյի, 23: Հեռ. +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 36 ամիս
է` սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում
է այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է
անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել
արտադրողի բնօրինակ երաշխիքային կտրոնը`
նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը, վաճառքի
ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության
կնիքը և վաճառող ընկերության ներկայացուցչի
ստորագրությունը երաշխիքային կտրոնի վրա,
կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային
ս պ ա ս ա ր կ ո ւ մ ը վ ե ր ը ն շ վ ա ծ փ ա ս տ ա թ ղ թ ե ր ը
չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված
տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
39
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված
այլ պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների
ընկնելը սարքի մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
- սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և
կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ ) ս պ ա ռ վ ո ղ ն յ ո ւ թ ե ր և պ ա ր ա գ ա ն ե ր ( փ ա թ ե թ ,
պատյաններ, գոտիներ, պայուսակներ, ցանցեր,
դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ, վանդակներ,
շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի
կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
աշխատանք ոչ համապատասխան կամ սպառված
մարտկոցների հետ,
- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի
դեպքում՝ կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու
կանոնների խախտումների պատճառով առաջացած
վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից
ի հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ
ս ա հ մ ա ն վ ա ծ ի ր ա վ ո ւ ն ք ն ե ր ի և ո ր և է կ ե ր պ չ ի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում
մարդկանց, ընտանի կենդանիներին, սպառողի կամ
երրորդ անձանց գույքին TM «NEWTEK»-ի ապրանքի
կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված
որևէ վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի
օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն և տ ե ղ ա դ ր մ ա ն կ ա ն ո ն ն ե ր ն ո ւ
պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ
անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների
արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:

Advertisement

loading
Need help?

Need help?

Do you have a question about the NT-77HSDC07 and is the answer not in the manual?

This manual is also suitable for:

Nt-77hsdc09Nt-77hsdc12Nt-77hsdc18Nt-77hsdc24