Philips GC7808/40 User Manual page 135

Hide thumbs Also See for GC7808/40:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
Նշում. Calc-Clean գործընթացը կարող է կատարվել ցանկացած ժամանակ, նույնիսկ, եթե ձայնային և
լուսային հիշեցումները դեռ չեն ակտիվացել:
Calc-Clean գործընթացի կատարումը Calc-Clean տարայով
Զգուշացում. Calc-Clean մաքրման գործողության ժամանակ մի թողեք սարքն առանց
հսկողության։
Ուշադրություն. միշտ կատարեք Calc-Clean գործընթացը Calc-Clean տարայով: Մի ընդհատեք
գործընթացը՝ բարձրացնելով արդուկը Calc-Clean տարայից, քանի որ արդուկի տակի
հատվածից տաք ջուր և գոլորշի է դուրս գալու:
1 Կիսով չափ լցրեք ջրի խցիկը (նկ. 17)։
Նշում. Calc-Clean գործընթացի ընթացքում համոզվեք, որ սարքը միացված է վարդակին և միացման
կոճակը սեղմված է:
2 Calc-Clean տարան դրեք արդուկի սեղանի կամ որևէ այլ հարթ, կայուն մակերևույթի վրա (նկ. 18)։
3 Արդուկը տեղադրեք Calc-Clean տարայի վրա այնպես, որ չճոճվի (նկ. 19)։
4 Սեղմեք և պահեք CALC-CLEAN ֆունկցիայի կոճակը 2 վայրկյան, մինչև կարճ ձայնային
ազդանշաններ կլսեք (նկ. 20)։
Նշում. Calc-Clean տարան նախատեսված է Calc-Clean գործընթացի ընթացքում աղային նստվածքի
մասնիկները և տաք ջուրը հավաքելու համար: Լիովին անվտանգ է ամբողջ գործընթացի
ընթացքում արդուկը այս տարայի վրա թողնելը:
5 Calc-Clean գործընթացի ընթացքում դուք կարճ ձայնային ազդանշաններ և պոմպի ձայն կլսեք (նկ.
21)։
6 Սպասեք մոտ 2 րոպե, մինչև սարքն ավարտի գործընթացը (նկ. 22)։ Երբ Calc-Clean գործընթացն
ավարտվի, արդուկն այլևս ձայնային ազդանշան չի տա, իսկ CALC-CLEAN ֆունկցիայի լույսը
կդադարի թարթել:
7 Սրբեք արդուկը լաթով և նորից դրեք այն հենակայանի վրա (նկ. 23)։
Ուշադրություն. Արդուկը տաք է:
8 Քանի որ Calc-Clean տարան տաքանում է Calc-Clean գործընթացի ընթացքում, սպասեք մոտ 5 րոպե,
այնուհետև ձեռք տվեք դրան: Այնուհետև, տարեք Calc-Clean տարան լվացարանի մոտ, դատարկեք
այն և պահեք հետագա օգտագործման համար (նկ. 24)։
9 Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել 1-ից 8 քայլերը: Համոզվեք, որ դատարկել եք Calc-
Clean տարան՝ նախքան Calc-Clean գործընթացը սկսելը:
Նշում. եթե արդուկի ներսում աղային նստվածք չի կուտակվել, Calc-Clean գործընթացի ընթացքում
մաքուր ջուր կարող է դուրս գալ արդուկի տակի հատվածից: Դա նորմալ է։
Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես կարող եք կատարել Calc-Clean գործընթացը, անցեք
այս հղումով և դիտեք տեսանյութերը. http://www.philips.com/descaling-iron:
Արդուկի տակի հատվածի մաքրում
Սարքը ճիշտ պահպանելու համար պարբերաբար մաքրեք այն:
1 Սարքը մաքրեք խոնավ շորով։
2 Բծերը հեշտությամբ և արդյունավետ կերպով հեռացնելու համար թողեք, որ արդուկը տաքանա և
այն քսեք խոնավ շորի վրայով (նկ. 25)։
Խորհուրդ. Պարբերաբար մաքրեք արդուկի տակի հատվածը՝ դրա սահուն աշխատանքն ապահովելու
համար։
Պահումը
1 Անջատեք գոլորշու գեներատորը և հանեք այն վարդակից։
2 Դատարկեք ջուրը խցիկից լվացարանի մեջ (նկ. 26)։
Հայերեն
137

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc7800 series

Table of Contents