Philips GC7808/40 User Manual page 134

Hide thumbs Also See for GC7808/40:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
Հայերեն
136
Ուղղահայաց արդուկում
Զգուշացում. Արդուկը տաք գոլորշի է արձակում։ Երբեք մի փորձեք հարթեցնել ծալքերը
հագուստի վրայից, երբ այն ինչ-որ մեկի հագին է (նկ. 12)։ Գոլորշին մի ուղղեք ձեզ վրա կամ
ուրիշների ձեռքերին։
Շոգեարդուկը կարող եք օգտագործել ուղղահայաց դիրքով՝ կախիչից կախված հագուստի ծալքերն
ուղղելու համար։
1 Արդուկը ուղղահայաց դիրքով պահեք՝ սեղմելով գոլորշու կոճակը և արդուկի տակի հատվածով
թեթևակի դիպչելով հագուստին արդուկը վեր ու վար արեք (նկ. 13)։
Մի կողմ դրեք անվտանգ կերպով
Մի կողմ դրեք արդուկը, երբ ձեռքով հարդարում եք հագուստը
Հագուստը ձեռքով հարդարելու ժամանակ կարող եք արդուկը դնել կամ իր տակդիրին, կամ
հորիզոնական դիրքով՝ արդուկի սեղանին (նկ. 2)։ OptimalTEMP տեխնոլոգիան ապահովում է այն, որ
արդուկի տակի հատվածը չվնասի արդուկի սեղանի ծածկոցը:
Էներգախնայողություն
Eco ռեժիմ
ECO ռեժիմի շնորհիվ (գոլորշու մատակարարման հզորության նվազեցում), կարող եք խնայել
էլեկտրաէներգիան՝ միաժամանակ հիանալի արդուկման արդյունքներ ստանալով։
1 ECO ռեժիմն ակտիվացնելու համար սեղմեք ECO կոճակը (նկ. 14)։ ECO ռեժիմի կանաչ լույսը կվառվի:
2 ECO ռեժիմն ապաակտիվացնելու համար կրկին սեղմեք ECO կոճակը: ECO ռեժիմի կանաչ լույսը
կանջատվի։
Անվտանգության նպատակով ավտոմատ անջատման ֆունկցիա (միայն
որոշակի մոդելներում)
-
Էներգիա խնայելու նպատակով սարքն ավտոմատ կերպով անջատվում է, եթե 5 րոպե
չօգտագործվի։ Միացման/անջատման կոճակի ավտոմատ անջատման լույսը կսկսի թարթել:
-
Սարքը նորից ակտիվացնելու համար սեղմեք միացման/անջատման կոճակը։ Դրանից հետո,
սարքը կսկսի նորից տաքանալ։
Զգուշացում. Երբեք մի թողեք սարքն առանց հսկողության, երբ այն միացված է հոսանքին։
Օգտագործելուց հետո միշտ անջատեք սարքը վարդակից։
Մաքրում և տեխնիկական սպասարկում
Նստվածքի մաքրման խելացի համակարգ
Ձեր սարքը նախատեսված է աշխատելու Calc-Clean խելացի համակարգով, որպեսզի աղային
նստվածքների մաքրումը և մաքրումը կանոնավոր կերպով կատարվեն: Սա օգնում է պահպանել ուժեղ
գոլորշու արդյունավետությունը և թույլ չի տալիս, որ կեղտը և բծերը ժամանակի ընթացքում դուրս
գան արդուկի տակի հատվածից: Մաքրման գործընթացի կատարումն ապահովելու համար գոլորշու
գեներատորը պարբերաբար հիշեցումներ է տալիս:
Calc-Clean ֆունկցիայի ձայնային և լուսային հիշեցում
1-ից 3 ամիս օգտագործելուց հետո Calc-Clean ֆունկցիայի լույսը սկսում է թարթել, և սարքը սկսում է
ձայնային ազդանշան տալ՝ հիշեցնելով, որ պետք է կատարեք Calc-Clean գործընթացը (նկ. 15)։
Բացի այդ, ինտեգրված է երկրորդ պաշտպանիչ քայլը գոլորշու գեներատորը աղային նստվածքից
պաշտպանելու համար. եթե մաքրումը չի կատարվում, գոլորշու ֆունկցիան անջատվում է (նկ. 16)։
Նստվածքի մաքրումից հետո գոլորշու ֆունկցիան կվերականգնվի: Սա տեղի է ունենում անկախ
օգտագործվող ջրի տեսակից:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gc7800 series

Table of Contents