Download Print this page

CYBEX Cloud G i-Size User Manual page 157

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 10
1. Հանեք գոտու անկյունագծային հատվածը Անկյունագոտու
կարգավորիչից (18):
2. Ապակողպեք մեքենայի ամրագոտու ճարմանդը և հանեք գոտու
կողմային հատվածը Անվտանգության գոտու կարգավորիչիցներից (17):
ԳԼԽԱՀԵՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Կարգավորվող գլխահենակը (23) կարող եք կարգավորել գլխահենակի
կարգավորման բռնակի (24) օգնությամբ: Գլխահենակը կարգավորելիս
համոզվեք, որ Ուսի ամրացման գոտիները (25) գտնվում են ուսի
մակարդակի վրա կամ մի փոքր ներքև:
ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1. Սեղմեք Գոտու կարգավորման կոճակը (26) և թուլացնելու համար
միաժամանակ քաշեք երկու Ուսագոտիները (27):
2. Արձակեք գոտու ճարմանդը (2)՝ ամուր սեղմելով կարմիր կոճակին:
3. Երեխային դրեք մեքենայի նստատեղին հնարավորինս հետ նստացրած:
4. Տեղադրեք Ուսագոտիները (27) անմիջապես երեխայի ուսերի վրա:
5. Տեղադրեք Ճարմանդի երկու լեզվակները (28) միասին և կողպեք դրանք
գոտու ճարմանդում (2): Դուք պետք է լսեք «ՔԼԻՔ» ձայնը:
6. Եթե օգտվում եք SensorSafe սեղմակով նստատեղից, պահեք սեղմակը
փակ, մինչև որ լսեք «ՔԼԻՔ» ձայնը և սահեցրեք փակ սեղմակը դեպի
ներքև՝ դեպի գոտու ճարմանդը (2):
7. Քաշեք Կենտրոնի կարգավորման գոտին (29)՝ ուսագոտիները (27)
սեղմելու համար, մինչև որ դրանք ամուր կպչեն ձեր երեխայի մարմնին:
Ամրագոտին պետք է ամրացվի շատ ամուր, որպեսզի հնարավոր չլինի
��
ծալել կաշեփոկերից որևէ մեկը:
8. SensorSafe սեղմակն օգտագործելիս սեղմակը տեղադրեք ուսի
բարձիկների տակ:
ՊՏՏՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ BASE G
Մեքենայի նստատեղը պտտելու համար քաշեք նստատեղի պտտման
բռնակը (20) Base G-ի վրա:
Մինչ վարելը համոզվեք, որ մեքենայի նստատեղը պատշաճ կերպով է
կողպված, և Վարելու ուղղության ցուցիչը (31) ԿԱՆԱՉ գույով է:
��
Մեքենայի նստատեղը ավտոմատ կերպով կբացվի հիմքից, հենց որ
նստատեղի պտտման բռնակը քաշվի:
ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ՀՈՎԱՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Բացեք արևապաշտպան հովարը (30)՝ պլաստիկ ծածկը քաշելու միջոցով:
ՀԱՐԹ ԴԻՐՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Մեքենայի նստատեղը կարող է փոխվել հարթ դիրքի` սեղմելով հարթ դիրքի
համար (32) արձակելու բռնակը, միաժամանակ տեղափոխելով հետևի
հատվածը դեպի ներքև:
ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ
Դուք կարող եք ամրացնել մեքենայի նստատեղը հաստատված
ցանկացած մանկասայլակին: Սեղմեք մեքենայի նստատեղը հաստատված
ադապտերի վրա՝ դեմքով դեպի ծնողը: Ապակողպելու համար սեղմած
պահեք մանկասայլակի ադապտորի (33) Արձակելու երկու կոճակները և
բարձրացրեք այն վերև:
ՆՍՏԱՏԵՂԻ ԾԱԾԿԻ ՀԱՆՈՒՄ և ԱՄՐԱՑՈՒՄ
Ավտոմեքենայի նստատեղի ծածկը բաղկացած է 6 մասից։ Այդ մասերը
մի քանի տեղերում ամրացված են մեքենայի նստատեղին: Արձակելուց
հետո ծածկի առանձին մասերը կարող են հանվել: Ծածկը նորից
ամրացնելու համար հետևեք հանելու հրահանգներին` միայն հակառակ
հերթականությամբ:
��
Ծածկը կարելի է լվանալ միայն 30°C ջերմաստիճանում լվացքի մեղմ
ծրագրով, այլապես ծածկի գործվածքի գունաթափում կարող է տեղի
ունենալ: Ծածկը լվացեք առանձին և մի չորացրեք չորանոցում կամ
արևի ուղիղ ճառագայթների տակ:
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ և ՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ
CYBEX GmbH (Riedingerstr. 18, 95448 Bayreuth, Գերմանիա) այս
արտադրանքի համար ձեզ տրվում է 3 տարվա երաշխիք: Երաշխիքը
գործում է այն երկրում, որտեղ այս արտադրանքը սկզբնապես
վաճառվել է հաճախորդին մանրածախ վաճառողի կողմից: Երաշխիքի
բովանդակությունը և երաշխիքը հաստատելու համար անհրաժեշտ բոլոր
էական տվյալները կարող եք գտնել մեր գլխավոր էջում՝ go.cybex-online.
com/manufacturer-warranty-car-seats: Եթե հոդվածի նկարագրության
մեջ ներկայացված է երաշխիքը, թերությունների դեպքում մեր դեմ ձեր
օրինական իրավունքները մնում են անփոփոխ:
Խնդրում ենք հետևել ձեր երկրում թափոնների հեռացման
կանոնակարգերին:
HY
153

Advertisement

loading