Պարագաների Եւ Պահեստամասերի Պատվիրում; Վերամշակում; Մարտկոցների Հեռացման Վերաբերյալ Ցուցումներ - Philips AVENT Premium Plus SCF392 Instructions Manual

Single/double electric breast pump
Hide thumbs Also See for AVENT Premium Plus SCF392:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Պարագաների և պահեստամասերի
պատվիրում
Պահեստամասեր կամ պիտույքներ գնելու համար այցելեք www.philips.com/support կայք կամ
Philips-ի տեղական ներկայացուցչական սրահ: Կարող եք նաև դիմել Ձեր երկրում գործող Philips-ի
Հաճախորդների աջակցման կենտրոն։
Պահուստային ծծակներ պատվիրելիս համոզվեք, որ օգտագործում եք ձեր երեխայի (Տես գլուխ «Ձեր
երեխայի համար ճիշտ ծծակ ընտրելը») համար հարմար հոսքի արագությամբ ծծակ և մի խառնեք
Philips Avent Anti-colic շարքի կերակրման շշերի մասերը և ծծակները Philips Avent Natural շարքի
կերակրման շշերի մասերի հետ: Դրանք համատեղելի չեն և կարող են առաջացնել արտահոսք կամ
այլ խնդիրներ:
Վերամշակում
-
Սա նշանակում է, որ սարքավորումը չի կարող աղբահանվել սովորական կենցաղային աղբի հետ
միասին (2012/19/EU):
-
Սա նշանակում է, որ սարքավորումը պարունակում է ներկառուցված վերալիցքավորվող մարտկոց,
որը չի կարող աղբահանվել սովորական կենցաղային աղբի հետ միասին (2006/66/EC): Ձեր սարքը
տարեք հավաքագրման հատուկ կենտրոն կամ Philips-ի սպասարկման կենտրոն, որպեսզի
մասնագետը հեռացնի դրա վերալիցքավորվող մարտկոցը:
-
Հետևեք էլեկտրական և էլեկտրոնային ապրանքների և վերալիցքավորվող մարտկոցների
առանձին աղբահանման վերաբերյալ ձեր երկրում ընդունված կանոններին։ Պատշաճ
աղբահանումն օգնում է խաուսափել միջավայրի և մարդու առողջության համար բացասական
հետևանքներից։
Մարտկոցների հեռացման վերաբերյալ
ցուցումներ
-
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝ համոզվեք, որ ձեր ձեռքերը, սարքավորումը և մարտկոցները
չոր են:
-
Մի փոփոխեք, ծակեք կամ վնասեք սարքը կամ մարտկոցը, ինչպես նաև մի ապամոնտաժեք, կարճ
միացման ենթարկեք, չափից ավելի կամ թարս լիցքավորեք մարտկոցները՝ մարտկոցների
տաքացումը կամ թունավոր կամ վտանգավոր նյութերի արտազատումը կանխելու համար:
-
Հեռացնելուց հետո մարտկոցների պատահական կարճ միացումից խուսափելու համար զերծ
պահեք մարտկոցները մետաղական առարկաների հետ շփումից (օրինակ՝ մետաղադրամներ,
մազակալներ, մատանիներ): Մի փաթաթեք մարտկոցները ալյումինե փայլաթիթեղի մեջ: Թափելուց
առաջ փաթաթեք մարտկոցի տերմինալները կամ մարտկոցները դրեք ցելոֆանի տոպրակի մեջ:
Հայերեն
251

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Avent premium plus scf394

Table of Contents