դեպքում, կամ եթե դրանցում նշված տեղեկությունը թերի,
անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ
պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
- սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված
չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր,
ափսեներ, տակդիրներ, վանդակներ, շամփուրներ,
փողրակներ, խողովակներ, խոզանակներ, կցորդներ,
փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք
ոչ համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի
հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված
իրավունքների և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց
գույքին TM NEWTEK-ի ապրանքի կողմից ուղղակիորեն
կամ անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար,
եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու,
սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ
գործողությունների (անգործության), ֆորսմաժորային
հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:
40
Need help?
Do you have a question about the NT-66CTC12 and is the answer not in the manual?