Download Print this page

Canon Business Inkjet WG7450Z Getting Started page 152

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Բացի վերոնշյալից՝ տպիչի և թղթի
դարակի այլ համակցություն
օգտագործելու դեպքում, այլ թղթի
դարակ օգտագործելու դեպքում կամ
տպիչը անապահով կերպով թղթի
դարակին կցելու դեպքում միացումը
կարող է անկայուն լինել և հանգեցնել
վնասվածքների:
Սնուցումը
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Օգտագործեք միայն նշված
էլեկտրական լարման չափանիշներին
համապատասխանող էլեկտրական
սնուցում: Հակառակ դեպքում կարող է
առաջանալ հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Մի օգտագործեք սարքի հետ
չմատակարարված հոսանքի լարեր,
քանի որ դա կարող է առաջացնել
հրդեհ կամ էլեկտրահարում:
• Տվյալ հոսանքի լարը նախատեսված է
HY
օգտագործել այս սարքի հետ: Պետք չէ
միացնել հոսանքի լարը այլ
սարքավորումների:
• Չի կարելի փոփոխել, քաշել,
հարկադրաբար ծալել կամ կատարել
որևէ այլ գործողություն, որը կարող է
վնասել հոսանքի լարը: Չի կարելի դնել
ծանր առարկաներ հոսանքի լարի վրա:
Հոսանքի լարի վնասումը կարող է
առաջացնել հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Չի կարելի միացնել կամ անջատել
հոսանքի լարը խոնավ ձեռքերով, քանի
որ դա կարող է առաջացնել
էլեկտրահարում:
• Սարքի հետ մի օգտագործեք
երկարացման լարեր կամ բազմախրոց
վարդակներ: Դա կարող է առաջացնել
հրդեհ կամ էլեկտրահարում:
• Չի կարելի փաթաթել կամ
հանգուցակապել հոսանքի լարը, քանի
որ դա կարող է հանգեցնել հրդեհի կամ
էլեկտրահարման:
• Ամբողջությամբ մտցրեք հոսանքի լարը
AC հոսանքի վարդակի մեջ: Հակառակ
դեպքում կարող է առաջանալ հրդեհ
կամ էլեկտրահարում:
• Ամպրոպի ժամանակ ամբողջությամբ
հեռացրեք հոսանքի լարը
փոփոխական հոսանքի վարդակից:
Հակառակ դեպքում կարող է
առաջանալ հրդեհ, էլեկտրահարում
կամ սարքի վնասում:
• Համոզվեք, որ սարքի
էներգամատակարարումն անվտանգ է
և այն ունի կայուն լարում:
• Պահեք հոսանքի լարը ջերմության
աղբյուրից հեռու, հակառակ դեպքում
կարող է տեղի ունենալ հոսանքի լարի
մեկուսապատվածքի հալում՝
առաջացնելով հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Եթե հոսանքի լարի միացման
հատվածում չափազանց մեծ ուժ է
կիրառվում, ապա այն կարող է վնասել
հոսանքի լարը, կամ սարքի ներսում
գտնվող լարերը կարող են անջատվել։
Դա կարող է հանգեցնել հրդեհի։
Խուսափեք հետևյալ իրավիճակներից.
– Հոսանքի լարի հաճախակի միացում և
անջատում:
– Հոսանքի լարերի վրայով անցում:
– Հոսանքի լարը ծռված է միացման
մասում, և վարդակը կամ միացման
մասը գտնվում են շարունակական
ճնշման տակ:
54
– Հոսանքի վարդակի նկատմամբ
ավելորդ ուժի կիրառում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղադրեք այս սարքը հոսանքի վարդակի
մոտ եւ բավարար տեղ թողեք հոսանքի
խրոցի շուրջը, որպեսզի արտակարգ
իրավիճակներում հեշտ լինի այն
անջատել:
ԿԱՐԵՎՈՐ Է
Հոսանքը միացնելիս
• Մի միացրեք հոսանքի լարը
անխափան սնուցման աղբյուրին: Դա
կարող է հանգեցնել սարքի
անսարքության կամ վնասման
էլեկտրասնուցման խափանման
արդյունքում:
• Եթե այս սարքը միացվում է բազմակի
վարդակներով էներգիայի սնուցման
աղբյուրի, մի օգտագործեք մնացած
վարդակները այլ սարքեր միացնելու
համար:
• Մի միացրեք հոսանքի լարը
համակարգչի` օժանդակ էներգիայի
սնուցման աղբյուրին:
Այլ զգուշացումներ
Էլեկտրական աղմուկը կարող է
առաջացնել այս սարքի անսարքության
կամ տվյալների կորստի:
Շահագործում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Եթե սարքն արտասովոր ձայն, հոտ
կամ ծուխ է արտադրում կամ
գերտաքացած է, անմիջապես
անջատեք հոսանքի լարը վարդակից և
դիմեք Canon-ի պաշտոնական
ներկայացուցչին: Նման վիճակում
սարքի օգտագործման շարունակումը
կարող է առաջացնել հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Չի կարելի ապամոնտաժել կամ
ձևափոխել սարքը: Սարքի ներսում
կան բարձր լարում և բարձր
ջերմաստիճան ունեցող բաղադրիչներ:
Ապամոնտաժումը կամ ձևափոխումը
կարող է առաջացնել հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Սարքը տեղադրեք այնպիսի վայրում,
որտեղ երեխաները չկարողանան
դիպչել հոսանքի լարին և այլ
մալուխներին կամ սարքի ներսում
գտնվող մեխանիզմներին ու
էլեկտրական մասերին: Հակառակ
դեպքում կարող են անսպասելի
պատահարներ տեղի ունենալ։
• Մի օգտագործեք դյուրավառ սփրեյներ
սարքի մոտակայքում: Եթե դյուրավառ
նյութերը շփման մեջ մտնեն սարքի
ներսում գտնվող էլեկտրական մասերի
հետ, դա կարող է առաջացնել հրդեհ
կամ էլեկտրահարում:
• Սարքը տեղափոխելիս ԱՆՋԱՏԵՔ
սարքի էլեկտրական սնուցումը, ապա
վարդակից հանեք հոսանքի խրոցը և
միացման մալուխները: Դա
չկատարելու դեպքում, հոսանքի լարը
կամ միացման մալուխները կարող են
վնասվել` հանգեցնելով հրդեհի կամ
էլեկտրահարման:
• Եթե հոսանքի խրոցը միացրած է
փոփոխական հոսանքի վարդակին,
ապա USB մալուխ միացնելիս կամ
անջատելիս պետք չէ դիպչել միացման
մետաղական մասին, քանի որ այն
կարող է էլեկտրահարման պատճառ
դառնալ։
Եթե օգտագործում եք սրտի
մարտկոց
Այս սարքն առաջացնում է ցածր
մակարդակի մագնիսական հոսք։ Եթե
օգտագործում եք սրտի ռիթմավար և
զգում եք անկանոնություն, խնդրում ենք
հեռացեք սարքից և անմիջապես
խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• Սարքի վրա պետք չէ ծանր
առարկաներ տեղադրել, քանի որ
դրանք կարող են ընկնել`
պատճառելով վնասվածքներ։
• Անվտանգության նկատառումներով
անջատել հոսանքի խրոցը, եթե
սարքավորումը երկար ժամանակ չի
օգտագործվելու:
• Կափարիչները բացելիս կամ փակելիս
զգույշ եղեք` ձեռքերը չվնասելու
համար:
• Հեռու պահեք ձեռքերն ու հագուստը
արտածման գլաններից: Եթե ձեր ձեռքը
կամ հագուստը ընկնի գլանի մեջ, դա
կարող է մարմնական վնասվածքներ
պատճառել:
• Զգուշացեք գլանի ապակու վրա ծանր
առարկաներ, օրինակ` բառարաններ,
գցելուց։ Այլապես, այն կարող է
վնասել գլանի ապակին և հանգեցնել
վնասվածքի:
• Մի տեղափոխեք սարքը՝ լրացուցիչ
թղթի դարակը տեղադրված վիճակում:
Հակառակ դեպքում թղթի դարակը
կարող է վայր ընկնել և մարմնական
վնասվածք առաջացնել:
Սնուցիչ
• Հաստ գրքեր պատճենելու համար
գլանի ապակին օգտագործելիս մի
սեղմեք սնուցիչը դեպի ներքև՝
ավելորդ ուժի կիրառմամբ: Այլապես,
այն կարող է վնասել գլանի ապակին և
հանգեցնել մարմնական վնասվածքի:
• Զգուշությամբ փակեք սնուցիչը,
որպեսզի ձեր ձեռքերը չբռնվեն
ներսում` հանգեցնելով մարմնական
վնասվածքի:
• Զգուշությամբ փակեք սնուցիչը,
որպեսզի ձեր ձեռքերը չբռնվեն
սնուցիչի հետևի մասում՝ հանգեցնելով
մարմնական վնասվածքի:
Թղթի դարակ
• Խուսափեք թղթի դարակը բաց
վիճակում ձեռքերը սարքի մեջ
մտցնելուց, քանի որ դա կարող է
մարմնական վնասվածք պատճառել:

Advertisement

loading