Download Print this page

Canon Business Inkjet WG7450Z Getting Started page 151

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Հավելված
Նկարագրության
պահանջ՝
Եվրասիական
Տնտեսաան
Միավորման
կողմից
Նախազգուշացում յուրաքանչյուր
ստանդարտ նշագրման
ապահովության համար և
հայտարարագիր
Յուրաքանչյուր ստանդարտ նշագրման
ապահովությունը և հայտարարագիրը
վավեր են միայն համապատասխան
երկրի կամ շրջանի լարման և
հաճախականության համար, որտեղ
դրանք կիրառվում են:
Անվտանգության
կարևոր
հրահանգներ
Սույն գլխում նկարագրվում են
անվտանգության կարևոր հրահանգներ՝
այս սարքի օգտագործողների և այլ
անձանց վնասվածքների և գույքի վնասի
կանխարգելման համար: Ծանոթացեք
այս գլխին` մինչ սարքն օգտագործելը, և
հետևեք սարքի ճիշտ օգտագործման
հրահանգներին: Մի կատարեք սույն
ձեռնարկում չնշված որևէ գործողություն:
Canon-ը պատասխանատվություն չի
կրում սույն ձեռնարկում չնշված
գործողությունների, ոչ պատշաճ
օգտագործման, Canon-ից կամ նրա
կողմից լիազորված որևէ երրորդ կողմից
բացի այլ անձանց կատարած
վերանորոգման կամ փոփոխությունների
հետևանքով առաջացած վնասների
համար: Այս սարքի ոչ պատշաճ
շահագործումը կամ օգտագործումը
կարող են հանգեցնել անձնական
վնասվածքի և/կամ վնասի, որը կարող է
պահանջել լայնածավալ վերանորոգում և
նախատեսված չլինել ձեր սահմանափակ
երաշխիքի ներքո:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Նախազգուշացնում է այն
գործողությունների վերաբերյալ,
որոնք սխալ իրականացնելու
դեպքում կարող են հանգեցնել
մահվան կամ ֆիզիկական
վնասվածքի: Սարքն անվտանգ
օգտագործելու համար միշտ
ուշադրություն դարձրեք այդ
նախազգուշացումներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Զգուշացնում է այն
գործողությունների վերաբերյալ,
որոնք սխալ իրականացնելու
դեպքում կարող են հանգեցնել
մարմնական վնասվածքի: Սարքն
անվտանգ օգտագործելու համար
միշտ ուշադրություն դարձրեք այդ
զգուշացումներին:
ԿԱՐԵՎՈՐ Է
Ցույց է տալիս է շահագործման
պահանջները և
սահմանափակումները: Սարքը ճիշտ
շահագործելու և սարքի կամ գույքի
վնասներից խուսափելու համար
ուշադիր կարդացեք այս կետերը:
Տեղադրում
Այս սարքավորումը անվտանգ և հուսալի
կերպով օգտագործելու համար ուշադիր
կարդացեք հետևյալ
նախազգուշացումները և տեղադրեք
սարքավորումը համապատասխան
վայրում:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մի տեղադրեք այնպիսի վայրում,
որը կարող է հանգեցնել հրդեհի կամ
էլեկտրահարման
• Օդափոխման անցքերը արգելափակող
տեղերում (պատերին,
մահճակալներին, բազմոցներին,
գորգերին կամ նմանատիպ այլ
առարկաներին շատ մոտ)
• Կեղտոտ կամ փոշոտ վայրերում
• Դրսում կամ արևի ուղիղ
ճառագայթների տակ
• Բարձր ջերմաստիճանով վայրերում
• Բաց կրակի ազդեցության տակ
գտնվող վայրերում
• Ալկոհոլի, ներկի լուծիչների կամ այլ
դյուրավառ նյութերի մոտակայքում
Այլ նախազգուշացումներ
• Պետք չէ միացնել սարքը
չթույլատրված մալուխներով: Դա
կարող է առաջացնել հրդեհ կամ
էլեկտրահարում:
• Պետք չէ սարքի վրա դնել վզնոցներ և
այլ մետաղական առարկաներ կամ
հեղուկ պարունակող կոնտեյներներ:
Եթե օտար նյութերը շփման մեջ մտնեն
սարքի ներսում գտնվող էլեկտրական
մասերի հետ, դա կարող է առաջացնել
հրդեհ կամ էլեկտրահարում:
• Լրասարքերը տեղադրելիս և
հեռացնելիս ԱՆՋԱՏԵՔ հոսանքը,
վարդակից հանեք հոսանքի խրոցը և
այնուհետև սարքից անջատեք բոլոր
միացման մալուխները և հոսանքի
լարը: Հակառակ դեպքում, հոսանքի
լարը կամ միացման մալուխները
կարող են վնասվել` հանգեցնելով
հրդեհի կամ էլեկտրահարման:
• Սարքի ներսում որևէ օտար նյութի
հայտնվելու դեպքում հոսանքի
սնուցման խրոցն անմիջապես
անջատեք փոփոխական հոսանքի
վարդակից և դիմեք Canon-ի տեղական
լիազորված ներկայացուցչին:
Թույլ չի տրվում տեղադրել սարքը
հետևյալ վայրերում
Սարքը կարող է շուռ գալ կամ վայր
ընկնել՝ հանգեցնելով վնասվածքի:
• Անկայուն տեղերում
• Թրթռումների ազդեցության տակ
գտնվող վայրերում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թույլ չի տրվում տեղադրել սարքը
հետևյալ վայրերում
Դա կարող է հանգեցնել
սարքավորման վնասման:
• Ցածր կամ բարձր ջերմաստիճանի և
խոնավության ենթակա վայր
• Ջերմաստիճանի կամ խոնավության
պայմաններում կտրուկ
փոփոխությունների ենթարկվող վայր
• Մագնիսական կամ
էլեկտրամագնիսական ալիքներ
արձակող սարքավորումներին մոտ
վայր
• Լաբորատորիա կամ այնպիսի վայր,
որտեղ քիմիական ռեակցիաներ են
տեղի ունենում
• Թունավոր կամ քայքայիչ գազերի
ազդեցության ենթարկվող վայր
• Այնպիսի վայր, որը կարող է ծռվել
սարքավորման ծանրությունից կամ
որտեղ սարքավորումը ենթակա է
ընկղման (գորգ և այլն):
Մակարդակաչափ ոտիկներ (միայն
մակարդակաչափ ոտիկներով
սարքերի համար)
Սարքը տեղադրելուց հետո մի հեռացրեք
մակարդակաչափ ոտիկները, քանի որ
սարքը կարող է շրջվել կամ վայր ընկնել՝
հանգեցնելով մարմնական
վնասվածքների:
Անլար LAN-ի օգտագործման
դեպքում (միայն անլար LAN-ի
գործառույթով սարքերի համար)
• Տեղադրեք սարքավորումը անլար
տեղային ցանցի (LAN) երթուղիչից 50
մետր կամ ավելի պակաս
հեռավորության վրա:
• Հնարավորության դեպքում, տեղադրեք
սարքն այնպիսի վայրում, որտեղ
կապը չի արգելափակվում միջամտող
առարկաներով։ Պատերի կամ հարկերի
միջով անցնելիս ազդանշանը կարող է
թուլանալ։
• Սարքավորումը հնարավորինս հեռու
պահեք անլար թվային հեռախոսներից,
միկրոալիքային վառարաններից և
ռադիոալիքներ արձակող այլ
սարքերից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Canon WG7000 շարքի տպիչի հետ թղթի
դարակ օգտագործելիս՝ հետևեք
ձեռնարկում նշված հրահանգներին,
որպեսզի տպիչը ապահով կերպով կցեք
թղթի դարակին: Միշտ օգտագործեք
տպիչի և թղթի դարակի հետևյալ
համակցությունները:
Canon WG7000 շարքի դեպքում.
Օգտագործեք Canon Cassette Feeding Unit
CF10:
HY
53

Advertisement

loading