Տեղեկություններ Անվտանգության Մասին - Philips AVENT Premium Plus SCF392 Instructions Manual

Single/double electric breast pump
Hide thumbs Also See for AVENT Premium Plus SCF392:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
 
Տեղեկություններ անվտանգության մասին
Կթիչն օգտագործելուց առաջ կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և պահեք այն հետագայի
համար։
Այս օգտագործողի ձեռնարկը կարող եք գտնել նաև առցանց՝ Philips Avent-ի վեբ կայքում՝
www.philips.com/avent:
Այս սարքը շահագործվում է հենց կրծքով կերակրող կնոջ կողմից:
Կարող եք կթիչն օգտագործել առօրյայում:
Հակացուցումներ
- Երբեք մի օգտագործեք կթիչը հղիության ընթացքում, քանի որ դա կարող է
առաջացնել վաղաժամ ծննդաբերություն:
Նախազգուշացում
Զգուշացումներ՝ խեղդվելուց, խեղդամահությունից և վնասվածքներից խուսափելու համար.
- Երեխաներին և տնային կենդանիներին թույլ մի տվեք խաղալ սարքի շարժիչի
բլոկի, հարմարակցիչի, փաթեթավորման նյութերի կամ պարագաների հետ:
- Օգտագործելուց կամ ամբողջությամբ լիցքավորելուց հետո կթիչը անջատեք
էլեկտրասնուցման աղբյուրից: Երբ սարքը չի օգտագործվում, այն պահպանեք
դարակի մեջ:
-
Այս կթիչը նախատեսված չէ սահմանափակ ֆիզիկական, զգացողական կամ մտավոր
կարողություններ, ինչպես նաև փորձի և գիտելիքների պակաս ունեցող մարդկանց (այդ թվում նաև
երեխաների) կողմից օգտագործելու համար: Նման անձինք կարող են օգտագործել կթիչը միայն
վերահսկողության ներքո, կամ եթե ստացել են սարքի օգտագործման վերաբերյալ հրահանգներ
իրենց անվտանգության համար պատասխանատու անձից:
Զգուշացում՝ վարակիչ հիվանդությունների փոխանցումից խուսափելու համար.
-
Եթե կերակրող մայրն ունի Հեպատիտ B, Հեպատիտ C կամ Մարդու իմունային անբավարարության
վիրուս (ՄԻԱՎ), կրծքի կաթի արտամղումը չի նվազեցնում կամ վերացնում կաթի միջոցով վիրուսը
երեխային փոխանցելու վտանգը:
Զգուշացումներ՝ հոսանքահարումից խուսափելու համար.
-
Օգտագործելուց առաջ համոզվեք, որ կթիչը, այդ թվում հարմարակցիչը, վնասվածքների հետքեր
չունի: Մի օգտագործեք կթիչը, եթե հարմարակցիչը կամ խրոցակը վնասված է, եթե այն պատշաճ
կերպով չի աշխատում կամ եթե վայր է ընկել կամ ընկղմվել ջրի մեջ:
-
Օգտագործեք միայն կթիչի հետ մատակարարված հարմարակցիչը (S009AHz050yyyy):
-
Համոզվեք, որ անսարքությունների դեպքում սարքը կարող է հեշտությամբ անջատվել
էլեկտրասնուցման աղբյուրից: Հարմարակցիչը համարվում է զատման սարք:
Զգուշացումներ՝ աղտոտումից խուսափելու և հիգիենան ապահովելու համար.
-
Հիգիենայի նկատառումներից ելնելով՝ կթիչը կարող է բազմակի անգամ օգտագործվել միայն մեկ
օգտագործողի կողմից:
Հայերեն
233

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Avent premium plus scf394

Table of Contents