Philips AVENT Plus SCF391 User Manual page 223

Single/double electric breast pump
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Հայերեն
223
Նշան
Բացատրություն
Նշանակում է, որ սարքի այն հատվածը, որը ֆիզիկական շփման մեջ է մտնում
օգտագործողի մաշկի հետ (որը հայտնի է նաև որպես աշխատանքային մաս) BF (Body
Floating) տեսակի է՝ IEC 60601-1 ստանդարտի համաձայն: Աշխատանքային մասը կթիչ
սարքի լրակազմն է:
Նշանակում է «II-րդ դասի սարքավորում»: Հարմարակցիչն ունի կրկնակի մեկուսացում
(դաս II):
Նշանակում է կթիչի արտադրողի կատալոգային համարը:
Նշանակում է «հաստատուն հոսանք»:
Նշանակում է «փոփոխական հոսանք»:
Նշանակում է, որ ապրանքը չպետք է թափոնացվի չտեսակավորված աղբի հետ և պետք
է ուղարկվի հավաքագրման առանձին կենտրոններ՝ վերականգնման և վերամշակման
համար:
Նշանակում է պաշտպանություն 12,5 mm-ից մեծ պինդ օտար մասնիկների
ներթափանցումից և սարքը 15 աստիճան անկյան տակ թեքելու դեպքում ջրի կաթիլների
ներթափանցման արդյունքում առաջացող բացասական ազդեցությունից:
Նշանակում է պաշտպանություն 12,5 mm-ից մեծ պինդ օտար մասնիկների
ներթափանցումից և ջրի ներթափանցումից պաշտպանության բացակայություն:
Նշանակում է բժշկական նշանակության սարքի խմբաքանակի համարը:
Նշանակում է բժշկական նշանակության սարքի արտադրողի հերթական համարը:
Նշում է USB-ն:
Նշանակում է հարաբերական խոնավության վերևի սահմանաչափ, որի ազդեցությանը
սարքը կարող է անվտանգ կերպով ենթարկվել՝ մինչև 90 %:
Նշանակում է պահպանման և տեղափոխման ջերմաստիճանների սահմանաչափերը,
որոնց բժշկական սարքը կարող է անվտանգ կերպով ենթարկվել: ‑25 °C-ից 70 °C:
Նշանակում է Անտառային ֆոնդի պահպանման խորհուրդ (Forest Stewardship Council,
FSC): FSC ապրանքանիշները սպառողներին թույլ են տալիս ընտրել այնպիսի
ապրանքներ, որոնք նպաստում են անտառային ֆոնդի պահպանմանը, ծառայում են
հանրային շահերին և խթանում են անտառային տնտեսության ավելի արդյունավետ
կառավարումը:
Նշանակում է, որ տվյալ առարկան կարող է վերամշակվել, ոչ թե այն, որ առարկան
արդեն վերամշակված է կամ պետք է ընդունվի վերամշակման ենթակա առարկաների
հավաքագրման բոլոր կենտրոնների կողմից:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Avent plus scf393

Table of Contents