Philips One HY1200 Manual page 133

Hide thumbs Also See for One HY1200:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
սննդային մնացորդները ատամներից հեռացնելու
համար, ինչն օգնում է նվազեցնել ատամների
կարիեսը և բարելավել կամ պահպանել բերանի
խոռոչի առողջությունը։ Philips One էլեկտրական
ատամի խոզանակները նախատեսված են
սպառողական կենցաղային կիրառման համար։
Երեխաների կողմից օգտագործումը պետք է լինի
մեծահասակների վերահսկողության ներքո։
Ձեր Philips One-ը (Նկ. 1․)
1 Բռնակ
2 Սնուցման կոճակ
3 Մարտկոցի լուսային ցուցիչ
4 Լիցքավորման միացք
Աքսեսուարներ․
5 Խոզանակի գլխիկ(ներ)
6 Ճամփորդական պատյան
7 Ճամփորդական պատյանի կափարիչ
8 խոզանակի գլխիկի ճամփորդական կափարիչ
9 USB-A-ից դեպի փոքր խրոցակ
Նշում՝ Հետը տրամադրվող աքսեսուարները կարող
են տարբերվել՝ գնված մոդելից կախված:
Ինչից սկսել
Ամրացրեք խոզանակի գլխիկը
1 Խոզանակի գլխիկը հավասարեցրեք այնպես,
որ մազիկներն ուղղված լինեն նույն ուղղությամբ,
ինչ բռնակի դիմացի կողմը։ Սեղմեք խոզանակի
գլխիկը ներքև՝ մետաղական լիսեռի մեջ (Նկ. 4):
Նշում՝ Խոզանակի գլխիկի և բռնակի միջև փոքր
անցքի առկայությունը նորմալ է (Նկ. 5): Սա թույլ է
տալիս խոզանակի գլխիկին պատճաշ կերպով
թրթռալու։
Ձեր Philips One-ի լիցքավորումը
1 USB-A լիցքավորման մալուխը միացրեք բռնակի
ներքևի մասում գտնվող լիցքավորման միացքին
(Նկ. 6):
2 USB-A լիցքավորման մալուխը միացրեք 5V USB
պատի հարմարակցիչին (Տեսակ A):
Նշում՝ Պատի հարմարակցիչը ներառված չէ։
Միայն օգտագործեք 5V IPX-4 հարմարակցիչ
(Տեսակ A)։
3 Ձեր Philips One-ն արձակում է երկու ձայնային
ազդանշան, ինչը նշանակում է, որ ատամի
խոզանակը լիցքավորվում է։
4 Ձեր ատամի խոզանակը շարունակում է
լիցքավորվել՝ մինչև ամբողջությամբ
լիցքավորվելը:
-
Քանի դեռ ատամի խոզանակը
լիցքավորվում է, մարտկոցի ցուցիչը վառվում
է սպիտակ լույսով և մարում:
-
Ամբողջությամբ լիցքավորվելուց հետո,
մարտկոցի ցուցիչը 30 վայրկյան կվառվի
հաստատուն սպիտակ լույսով, ապա
կանջատվի:
Նշում՝ Կարող է պահանջվել մինչև 8 ժամ,
որպեսզի մարտկոցն ամբողջությամբ
լիցքավորվի, սակայն դուք կարող եք
օգտագործել ատամի խոզանակը, նախքան այն
ամբողջովին լիցքավորվի։
Ճամփորդություն
Նշում՝ Ձեռքբերված մոդելից կախված՝ ձեր Philips
One-ը տրամադրվում է ճամփորդական
պատյանով կամ ճամփորդական կափարիչով՝
ճամփորդելիս կամ օգտագործումների միջև ձեր
էլեկտրական ատամի խոզանակը պահպանելու
համար:
Ճամփորդական պատյան
Ձեր Philips One ատամի խոզանակը դրեք
ճամփորդական պատյանի մեջ՝ մազիկներով դեպի
ներքև: Փակեք ճամփորդական պատյանի
կափարիչը՝ մինչև չխկոց լսելը:
Ձեր Philips One ատամի խոզանակը
ճամփորդական պատյանից հեռացնելու համար
կատարեք հետևյալ գործողությունները.
1 Կտտոցով բացեք ճամփորդական պատյանի
կափարիչը:
2 Պահեք ճամփորդական պատյանը երկու
ծայրից և սեղմեք ատամի խոզանակի հիմքը
(Նկ. 7):
3 Ատամի խոզանակը կբարձրանա: Բարձրացրեք
ատամի խոզանակը:
խոզանակի գլխիկի ճամփորդական
կափարիչ
Ձեր Philips One խոզանակի գլխիկը դրեք
խոզանակի գլխիկի ճամփորդական կափարիչի
խոռոչի մեջ՝ մազիկները դեպի վերև:
Միաժամանակ սեղմեք կափարիչի երկու կողմերը՝
փակելու համար (Նկ. 8):
Խոզանակի գլխիկի ճամփորդական կափարիչը
հեռացնելու համար.
1 Համոզվեք, որ կափարիչը ուղղված է դեպի
վերև, իսկ բռնակը՝ դեպի ձեզ:
2 Բռնեք կափարիչի երկու կողմերը ձեռքերով,
կափարիչի աջ կողմը սեղմեք դեպի ներքև, իսկ
մյուս ձեռքով դանդաղ բացեք ձախ կողմը
սլաքով նշված ուղղությամբ (Նկ. 9):
Ձեր Philips One ատամի խոզանակի
օգտագործումը
Եթե առաջին անգամ եք օգտագործում այս ատամի
խոզանակը, ավելի շատ թրթռոց զգալը նորմալ է՝
համեմատած ձեռքի խոզանակի հետ։ Philips One
խոզանակն օգտագործում է միկրովիբրացիաներ,
որոնք օգնում են ավելի նուրբ մաքրել ձեր
ատամները: Խնդրում ենք հետևել ստորև
ներկայացված խոզանակից օգտվելու
ցուցումներին՝ լավագույն արդյունքներ ստանալու
համար։
Philips One-ը մատակարարվում է SmarTimer-ի և
QuadPacer-ի հետ միասին, որոնք օգնում են
բերանը մաքրել հավասարաչափ:
SmarTimer
SmarTimer-ը ցույց է տալիս, որ 2 րոպե
տևողությամբ մաքրման փուլն ավարտված է՝ 3
ձայնային ազդանշան արձակելու, ապա ավտոմատ
անջատվելու միջոցով:
Նշում՝ Ատամնաբույժ-մասնագետները խորհուրդ
են տալիս մաքրել ատամները օրական 2 անգամից
ոչ պակաս։
QuadPacer
QuadPacer-ը միջակայքերի ժամաչափ է, որը 30

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Sonicare one hy1200Sonicare one hy1200/25Sonicare one hy1200/26

Table of Contents