Download Print this page

Philips AVENT SCD841 Manual page 79

Hide thumbs Also See for AVENT SCD841:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
-
Մի այրեք սարքերը և դրանց մարտկոցները և մի ենթարկեք դրանք
արևի անմիջական ճառագայթների կամ բարձր ջերմաստիճանի
ազդեցությանը (օրինակ՝ թողնելով տաք մեքենաներում կամ
տաք վառարանների մոտ): Չափից ավել տաքանալու դեպքում
մարտկոցները կարող են պայթել:
-
Եթե սարքը չափից ավել տաքանում է, անսովոր հոտ է արձակում,
փոխում է գույնը, կամ եթե լիցքավորումը սովորականից շատ
ավելի երկար է տևում, այլևս մի օգտագործեք այն և մի լիցքավորեք
ու դիմեք Philips-ի ձեր տեղական դիլերին:
-
Մի դրեք սարքերն ու դրանց մարտկոցները միկրոալիքային
վառարանների մեջ կամ ինդուկցիոն սալօջախների վրա:
-
Այս սարքը պարունակում է վերալիցքավորվող մարտկոց, որը չի
փոխարինվում: Սարքը մի բացեք՝ վերալիցքավորվող մարտկոցը
փոխելու համար:
-
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝ համոզվեք, որ ձեր ձեռքերը,
սարքը և մարտկոցները չոր են:
-
Մարտկոցները գերտաքացումից զերծ պահելու կամ թունավոր
կամ վտանգավոր նյութերի արտազատումը կանխելու համար մի
փոփոխեք, մի ծակեք կամ վնասեք սարքերն ու մարտկոցները
և մի քանդեք, մի ենթարկեք կարճ միացման, չափից ավել մի
լիցքավորեք կամ հակադարձ մի լիցքավորեք մարտկոցները:
-
Մարտկոցները հանելուց հետո պատահական կարճ
միացումից խուսափելու համար թույլ մի տվեք, որ մարտկոցի
տերմինալները հպվեն մետաղական առարկաների հետ (օրինակ՝
մետաղադրամներ, մազակալներ, մատանիներ): Մի փաթաթեք
մարտկոցները ալյումինե փայլաթիթեղով: Մեկուսիչ ժապավենով
փաթաթեք մարտկոցի տերմինալները կամ դրեք մարտկոցները
ցելոֆանե տոպրակի մեջ, այնուհետև օտարեք դրանք:
-
Եթե մարտկոցները վնասված են կամ արտահոսք կա, թույլ մի
տվեք, որ շփվեն մաշկի կամ աչքերի հետ: Եթե, այդուհանդերձ,
շփում տեղի ունենա, անմիջապես լավ լվացեք ջրով և դիմեք բժշկի:
Զգուշացում
-
Սարքն օգտագործեք 0 °C-ից մինչև 40 °C ջերմաստիճանի
պայմաններում:
-
Մի տեղադրեք սարքը ռադիատորների, տաքացուցիչների,
վառարանների և այլ ջեռուցման աղբյուրների մոտ կամ ջերմություն
արտադրող այլ սարքերի (ներառյալ ուժեղացուցիչները) մոտ:
-
Համոզվեք, որ ձեր ձեռքերը չոր են, երբ գործ եք ունենում
հարմարիչների, խրոցակների և լարի հետ:
-
Մանկական բլոկի, ծնողի բլոկի և հարմարիչի վրայի բոլոր
անհրաժեշտ նշանները գտնվում են մանկական բլոկի, ծնողի բլոկի
և հարմարիչի ներքևի մասում:
Համապատասխանության հռչակագիր
Սույնով Philips Electronics Hong Kong Limited-ը հայտարարում է,
որ այս սարքը համապատասխանում է 2014/53/ԵՄ հրահանգի
հիմնական պահանջներին և այլ համապատասխան դրույթներին:
Համապատասխանության հռչակագրի (DoC) օրինակը հասանելի է
առցանց՝ www.philips.com/support:
- Հայերեն 77 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scd843Avent scd845Avent scd845/52