Download Print this page

Philips AVENT SCD841 Manual page 104

Hide thumbs Also See for AVENT SCD841:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ / ԲԼՈԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒՄ
Ինչո՞ւ հնարավոր
չէ հաստատել
կապակցում:
Ինչո՞ւ է կապը
հաճախակի խզվում:
Ինչո՞ւ է ձայնը
հաճախակի
ընդհատվում:
Ի՞ ն չ է տեղի ունենում
էլեկտրասնուցման
խափանման դեպքում:
Ինչո՞ւ ծնողի բլոկի
լիցքավորումը կարող է
տևել 3 ժամից ավել:
Ինչո՞ւ է հարկավոր
մանկական բլոկը և
դրա լարը պահել իմ
երեխայից առնվազն
1 մետր / 3,5 ֆուտ
հեռավորության վրա:
Հնարավոր է, որ մանկական և ծնողի բլոկների միջև հեռավորությունը
հասանելիության միջակայքի առավելագույն սահմանաչափին մոտ է
գտնվում, կամ առկա են խանգարումներ 2,4 ԳՀց հաճախականության
տիրույթում աշխատող այլ սարքերից: Փորձեք փոխել բլոկների
դիրքը, կրճատել դրանց միջև եղած հեռավորությունը կամ անջատել
2,4 ԳՀց հաճախականության տիրույթում աշխատող այլ սարքերը
(օրինակ՝ դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ,
միկրոալիքային վառարաններ և այլն): Բլոկների միջև կապը
վերականգնելու համար կարող է պահանջվել մինչև 10 վայրկյան:
Ազդանշանի կորստի դեպքում ծնողի բլոկն արձակում է ձայնային
ազդանշան (3 կարճ ձայնային ազդանշան 20 վայրկյանը մեկ):
Հնարավոր է, որ ծնողի բլոկը և մանկական բլոկը գտնվում են
մեկը մյուսից շատ մոտ տարածության վրա: Ապահովեք առնվազն
1,5 մետր / 5 ֆուտ հեռավորության բլոկների միջև՝ խանգարումներից
խուսափելու համար:
Քանի որ ծնողի բլոկը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից,
այն շարունակում է աշխատել մարտկոցի բավականաչափ լիցքի
դեպքում: Սակայն մանկական բլոկը դադարում է աշխատանքը,
քանի որ այն վերալիցքավորվող մարտկոց չունի և սնուցվում է միայն
հոսանքի աղբյուրից: Ծնողի բլոկն արձակում է ձայնային ազդանշան,
ինչը նշանակում է, որ մանկական բլոկի հետ կապը խզվել է:
Էլեկտրասնուցումը վերականգնելուց հետո ծնողի և մանկական
բլոկների միջև կապը հաստատվում է ավտոմատ կերպով:
Լիցքավորման ընթացքում ծնողի բլոկը հնարավոր է միացնել:
Անջատեք ծնողի բլոկը լիցքավորման ընթացքում՝ լիցքավորման
ժամանակը նվազեցնելու համար: Երբ ծնողի բլոկի էկրանը միացված
է, դրա լիցքավորումը տևում է ավելի երկար:
Հնարավոր է, որ ջերմաստիճանը գերազանցել է լիցքավորման
թույլտվածքը, ինչի արդյունքում լիցքավորման շղթան կարող է
ընդհատվել՝ որպես պաշտպանական մեխանիզմ: Լիցքավորումը
վերսկսելու համար լիցքավորման կայանը հեռացրեք ջերմության
աղբյուրներից, ինչպիսիք են, օրինակ՝ ռադիատորները,
տաքացուցիչները, վառարանները և ջերմություն արտադրող այլ
սարքերը (ներառյալ ուժեղացուցիչները):
Լարով խեղդամահության վտանգը կանխելու և ձայնի օպտիմալ
հայտնաբերումն ապահովելու համար մանկական բլոկը և դրա լարը
միշտ պահեք երեխայից առնվազն 1 մետր / 3,5 ֆուտ հեռավորության
վրա:
- Հայերեն 102 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scd843Avent scd845Avent scd845/52