Metabo W 22-230 MVT Original Instructions Manual page 117

Hide thumbs Also See for W 22-230 MVT:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 14
սարքը անմիջապես փոխվում է պտույտների առավելագույն
արագության վրա, ապա առկա է էլեկտրոնիկայի խնդկիր/
սխալ: Էլեկտրոնիկայի՝ անվտանգության հետ կապված այլ
ֆունկցիաներ բացակայում են/չեն գործում: Անհապաղ
հանձնեք սարքը վերանորոգման (Տես Գլուխ 12.):
Ամրացնել մանր դետալները: Օր. Սևեռակելով մշակվող
դետալները մամլակի մեջ:
Փոշու արտադրության նվազեցում.
Այս գործիքով աշխատանքի ընթացքում առաջացող
մասնիկները կարող են պարունակել առողջության
համար վնասակար նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ,
ալերգիկ հակազդում, շնչուղիների հիվանդություններ, վիժում
կամ վնասակար են օրգանիզմի վերարտադրողական
ֆունկցիայի համար: Նման նյութերից են՝ կապար (կապար
պարունակող ներկի շերտից), հանքային փոշի (շինարարական
աղյուսներում), փայտամշակման նյութեր (քրոմատ, փայտի
տոգորանյութեր), որոշ փայտատեսակներ (հաճարի, կաղնու
փոշի), մետաղներ, ասբեստ:
Ռիսկը կախված է օգտագործողի կամ մոտակայքում գտնվող
անձի՝ այդ մասնիկերի ազդեցության տակ գտնվելու
ժամանակից:
Ներս մի շնչեք այդ մասնիկները, խուսափեք այդ մասնիկների՝
ձեր մաշկին հպվելուց:
Որպեսզի նվազեցնեք այդ վնասակար նյութերի ազդեցությունը
անհրաժեշտ է լավ օդափոխել աշխատավայրը և կրել
համապատասխան պաշտպանիչ հագուստ, ինչպես օրինակ՝
հատուկ պաշտպանիչ դիմակներ, որոնք հատուկ նախատեսված
են շատ մանր, միկրոսկոպիկ մասնիկներից շնչուղիները
պաշտպանելու համար:
Հետևեք մշակվող նյութին, անձնակազմին, կիրառման
եղանակին և վայրին վերաբերող հրահանգներին (օրինակ՝
աշխատանքի անվտանգություն, մնացուկների օգտահանության
կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Օգտագործեք յուրաքանչյուր կիրառման եղանակին
համապատասխան պարագաներ (տես Գլուխ 11.): Ճիշտ
շահագործման արդյունքում ավելի քիչ մասնիկներ/փոշի
կարտադրվի աշխատանքների իրականացման վայրում:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Արագասեղմիչ մանեկ *
2 Հենասկավառակ *
3 Իլ
4 W...A...: Հավասարակշռող հենասկավառակ/կցաշուրթ
(չհանվող) *
5 Իլի սևեռակման կոճակ
6 Էլեկտրոնիկական ազդանշանի ցուցիչ *
7 Արգելափակիչ (չնախատեսված միացումից կամ
երկարատև միացումից ապահովիչ սարք/անջատիչ) *
8 Միացման կոճակ /Փոխարկիչ(Միացում/Անջատում )
9 Կոճակ (Հիմանական բռնակի պտտեցման համար)
10 Հիմնական բռնաոկ
11 Լրացուցիչ բռնակ / Լրացուցիչ բռնակ թրթռումը
նվազեցնող
12 Պաշտպանիչ պատյան
13 Սեղմիչ մանեկ *
14 Երկկողմանի դարձակ *
15 Առձգիչ փական (առանց գործիքի պաշտպանիչ պատյանը
կարբաբերելու համար)
16 Պտուտակ (Առձգիչ փականի առձգման ուժը
կարգավորելու համա)
* կախված է սարքի տեսակից / ներառված չէ առաքման
լրակազմի մեջ
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում են Ձեր
հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
Եթե օգտագործում եք երկարացման լար, ապա այն պետք է լինի
2
1,5 մմ
առանցքային հատում: Երկարացման լարերը պետք է
համապատասխանեն սարքերի հզորությանը (համեմատելսարքի
տեխնիկական տվյալների հետ): Եթե օգտագործում եք կաբելի
թմբուկ, համոզվեք, որ կաբելը ամբողջությամբ է բացված:
6.1
Տեղադրել լրացուցիչ բռնակ
Աշխատել միայն լրացուցիչ բռակով (11) գործիքով:
Լրացուցիչ բռնակը ձեռքով ներպարուրակեք ձախ, միջին
կամ աջ պարուրակային անցքի մեջ (ըստ հարմարության):
6.2
Պաշտպանիչ պատյանի ամրացում
(Հղկասկավառակներով աշխատելու համար)
Գործարկումից առաջ ամրացնել
պաշտպանիչ պատյանը
Քերթող սկավառակներով աշխատելու դեպքում
անվտանգության նկատառումներից ելնելով կիրառեք
պաշտպանիչ (12) պատյանը:
Կտրող սկավառակներով աշխատելիս, անվտանգության
կանոններից ելնելով օգտագործել կտրող
սկավառակների համար հատուկ նախատեսված պատյանը (տես
գլուխ 11. Պարագաներ)
Տես էջ 2 Նկար F
- Բացեք առձգիչ (15) փականը: Պաշտպանիչ պատյանը (12)
ամրացնել, ինչպես պատկերված է:
- Պաշտպանիչ պատյանը տեղադրել այնպես, որպեսզի փակ
հատվածը մնա օգտագործողի կողմից:
- Փակեք առձգիչ փականը:
- Եթե անհրաժեշտ է, բարձրացնել առձգիչ փականի ձգման
ուժը (16) ՝ ձգելով պտուտակը (բաց առձգիչ փականի
դիրքով):
ՀԱՅԵՐԵՆ hy
117

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents