Philips Azur Elite GC5030 Series User Manual page 100

Hide thumbs Also See for Azur Elite GC5030 Series:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
Հայերեն
103
Ավտոմատ անջատում
Ավտոմատ անջատման ֆունկցիայի շնորհիվ սարքն ավտոմատ կերպով անջատվում է, եթե չի
օգտագործվում 2 րոպեից ավելի (հորիզոնական դիրքում) կամ 8 րոպեից ավելի (ուղղահայաց դիրքում)։
Եթե էկրանը թարթում է, նշանակում է՝ սարքն ավտոմատ կերպով անջատվել է։
Որպեսզի սարքը նորից տաքանա, վերցրեք սարքը կամ թեթևակի շարժեք այն։ Էկրանը կվերադառնա
իր բնականոն աշխատանքին, և սարքը կսկսի տաքանալ։
Մաքրում և տեխնիկական սպասարկում
Արդուկի մաքրման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար
անցեք այս հղումով և դիտեք տեսանյութերը՝ http://www.philips.com/descaling-iron։
Արդուկի տակի հատվածի մաքրում
1 Անջատեք սարքը վարդակից և թողեք հովանա։
2 Ջրի խցիկից թափեք մնացած ջուրը։
3 Արդուկի տակի հատվածից հեռացրեք նստվածքը և այլ մնացորդներ՝ խոնավ շորով և չքերծող
(հեղուկ) մաքրող միջոցներով։
Նշում. Արդուկի տակի հատվածը հարթ պահելու համար մի թողեք, որպեսզի այն շփվի մետաղական
առարկաների հետ։ Արդուկի տակի հատվածի մաքրման համար երբեք մի օգտագործեք մետաղական
պարույրով սպունգ, քացախ կամ այլ քիմիական նյութեր։
Նստվածքի արագ մաքրում (միայն որոշ մոդելներում)
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Նստվածքի արագ մաքրման ֆունկցիայի շնորհիվ նստվածքի
մասնիկներն ավտոմատ կերպով հավաքվում են արդուկման ժամանակ։ 1-ից 3 ամիս սարքն
օգտագործելուց հետո նստվածքի մաքրման ցուցիչի լույսը կսկսի թարթել՝ ձեզ հիշեցնելու համար
նստվածքի արագ մաքրման ֆունկցիայի օգտագործման անհրաժեշտության մասին (նկ. 2-1)։
Կուտակված նստվածքի մասնիկները պետք է հեռացվեն՝ արդուկի ծառայության ժամկետը
երկարացնելու համար։ Եթե նստվածքի մաքրման ցուցիչի լույսը թարթում է, արդուկը չի տաքանում։
Խորհուրդ. Դուք ցանկացած պահի կարող եք նստվածքի արագ մաքրում կատարել, նույնիսկ եթե
ցուցիչի լույսը դեռ չի թարթում։ Եթե ապրում եք այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության
աստիճանը բարձր է, այս ֆունկցիան ավելի հաճախ օգտագործեք։
Մի կատարեք նստվածքի արագ մաքրում, երբ արդուկը տաք է։ Մի լցրեք ջուր նստվածքի արագ
մաքրման անցքի մեջ։
1 Անջատեք սարքը վարդակից (նկ. 2-2) և համոզվեք, որ սարքը սառն է (նկ. 2-3)։
2 Սարքն ուղղահայաց դիրքով պահեք լվացարանի վրա։
3 Բարձրացրեք լծակը (նկ. 2-4) և հանեք նստվածքի արագ մաքրման հավաքիչը (նկ. 2-5)։
4 Մաքրեք նստվածքի արագ մաքրման հավաքիչը ջրով (նկ. 2-6, նկ. 2-7)։
5 Զգուշորեն թափահարեք սարքը, որպեսզի նստվածքի մասնիկները դուրս գան (նկ. 2-8)։
6 Նստվածքի արագ մաքրման հավաքիչը նորից մտցրեք սարքի մեջ (նկ. 2-10)։
7 Լծակն իջեցրեք (դուք պետք է կտտոցի ձայն լսեք)՝ հավաքիչը ֆիքսելու համար (նկ. 2-11)։
Calc-Clean ֆունկցիա (միայն որոշ մոդելներում)
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1-ից 3 ամիս սարքն օգտագործելուց հետո նստվածքի մաքրման
ցուցիչի լույսը կսկսի թարթել՝ ձեզ հիշեցնելու համար նստվածքի մաքրման ֆունկցիայի օգտագործման
անհրաժեշտության մասին (նկ. 3-1)։ Նստվածքի մասնիկները պետք է հեռացվեն՝ արդուկի
ծառայության ժամկետը երկարացնելու համար։
Խորհուրդ. Դուք ցանկացած պահի կարող եք նստվածքի մաքրում կատարել, նույնիսկ եթե ցուցիչի

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Azur elite gc5034/20

Table of Contents