Saeco SM6682/10 Manual page 755

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 6
Մաքրման ծրագրեր ներքին կապուչինատորի համար
Մեքենան հուշում է ձեզ, թե երբ մաքրել ներքին կապուչինատորը:
Մեքենան ներքին կապուչինատորը մաքրելու երեք ծրագիր ունի.
-
«HygieSteam Shot» գոլորշու ցայտոց. կաթնային ըմպելիքի պատրաստման ժամանակ մեքենան
ավտոմատ կերպով գոլորշի է արձակում ներքին կապուչինատորի միջով՝ այն արագ ողողելու
համար:
-
«HygieSteam» գոլորշու արձակում. մեքենան գոլորշիով մանրակրկիտ մաքրում է կաթի ներքին
համակարգը: Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ է մոնտաժված (Նկ. 30) և ամրացված
մեքենային (Նկ. 31): Կաթի խողովակը դրեք խողովակի բռնիչի (Նկ. 32) մեջ և հետևեք էկրանի
հրահանգներին:
-
«Մանրակրկիտ մաքրում կաթից». Philips-ի կաթի վազքուղու մաքրման միջոցով կատարեք
«Մանրակրկիտ մաքրում կաթից» պրոցեդուրան՝ կաթի ներքին համակարգը մանրակրկիտ
մաքրելու համար:
Ներքին կապուչինատորի լվացումը ծորակի տակ
1 Բացեք ներքին կապուչինատորի դռնակը (Նկ. 33):
2 Հրեք ներքին կապուչինատորը ներքև և հանեք այն (Նկ. 34):
3 Քանդեք ներքին կապուչինատորը՝ քաշել-հանելով ներքևի մասը վերևի մասից (Նկ. 35):
4 Քանդեք բոլոր մասերը (Նկ. 36) և լվացեք ծորակի տակ:
5 Նորից հավաքեք ներքին կապուչինատորը:
6 Ներքին կապուչինատորը տեղը դնելու համար դրեք այն ուղիղ դիրքով և համոզվեք, որ անցքերը
հավասարեցված են մեքենայի երկու խողովակների հետ: Այնուհետև շարժեք ներքին
կապուչինատորը դեպի վեր, մինչև այն կտտոցով փակվի իր տեղում (Նկ. 1):
7 Փակեք դռնակը:
Մանրամասն տեսա-հրահանգների համար այցելեք www.saeco.com/care կայք:
Աղային նստվածքների մաքրման պրոցեդուրան
Օգտագործեք միայն Philips-ի նստվածքի մաքրման միջոցը: Ոչ մի դեպքում մի օգտագործեք
ծծմբաթթվի, աղաթթվի, սուլֆամաթթվի կամ քացախաթթվի (քացախ) վրա հիմնված
նստվածքազերծող նյութ, քանի որ դա կարող է վնասել մեքենայի ջրի վազքուղին և պատշաճ կերպով
չի լուծի կրաքարը: Philips-ի նստվածքի մաքրման միջոցը չօգտագործելու դեպքում ձեր երաշխիքը
կչեղարկվի: Սարքավորումը նստվածքից չմաքրելու դեպքում նույնպես ձեր երաշխիքը կչեղարկվի:
Philips-ի նստվածքի մաքրման միջոցը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց առևտրային
ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:
1 Երբ մեքենան ձեզ հիշեցնում է մաքրել նստվածքը, հպեք հաստատման
սկսեք: Առանց մեքենայի հիշեցման՝ նստվածքների մաքրումը սկսելու համար հպեք
«Կարգավիճակ» պատկերակին և ընտրեք «Աղային նստվածքների մաքրում»:
2 Հեռացրեք կաթիլների դարակը, սուրճի նստվածքի կոնտեյները և HygieSteam կոնտեյները (Նկ. 22),
դատարկեք դրանք և կրկին տեղադրեք մեքենայի մեջ:
3 Հանեք ջրի բաքը և դատարկեք այն: Այնուհետև հանեք AquaClean ֆիլտրը:
4 Լցրեք Philips-ի մաքրող նյութի ամբողջ շիշը ջրի բաքի մեջ, ապա լցրեք այն ջրով մինչև CALC CLEAN
նշագիծը (Նկ. 37): Այնուհետև նորից տեղադրեք ջրի բաքը մեքենայի մեջ:
5 Մեծ տարա (1,5 լ) դրեք սուրճի ծորակի տակ:
6 Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ է մոնտաժված (Նկ. 30) և ամրացված մեքենային (Նկ.
31): Կաթի խողովակը դրեք խողովակի բռնիչի մեջ:
Հայերեն
պատկերակը, որպեսզի
755

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Granaroma deluxe

Table of Contents