Metabo W 22-180 MVT Original Instructions Manual page 130

Hide thumbs Also See for W 22-180 MVT:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 15
hy
ՀԱՅԵՐԵՆ
Նախապատրաստվածքը պետք է ամրացված և վայր սահելուց
պաշտպանված լինի, օրինակ սեղմակների օգնությամբ: Մեծ
դետալներն ու նախապատրաստվածքները պետք է
համապատասխան հենարան ունենան:
Եթե սկավառակները, խոզանակները ամրացվում են էլ.
գրոծիքին, ապա իլի/շպինդելի ծայրը չպետք է դիպչի
հղկասկավառակի անցքի ծայրերին: Համոզվել, որ իլի
երկարությունը համապատասխանում է սկավառակի
պարուրակի չափսին: Կիրառվող սկավառակի պարուրակը
պետք է համապատասխանի իլի պարուրակին: Իլի
երկարության և պարուրակային միացումների մասին
տեղեկությունների համար տես էջ 3, գլուխ 14. Տեխնիկական
բնութագիր
Խորհուրդ է տրվում տեղադրել համապատասխան ավտոնոմ
փչահեռացման/օդաքաշ սարք: Միշտ միացրեք ապահովիչ
անջատիչ սարք (RCD) առավելագույնը 30 միլիամպեր
հոսանքի տակ: Եթե սարքի վրա գործարկվել է ավտոմատ
ապահովիչ անջատիչը և սարքը անջատվել է, ապա այն պետք
է զննվի և մաքրվի: Տես Գլուխ 9. Մաքրում:
Չի կարելի օգտագործել վնասված, ոչ կլոր կամ թռթռող
գործիքներ/հղկասկավառակներ:
Զգույշ աշխատեք, որպեսզի չվնասեք գազատար, ջրատար
խողովակներ, էլեկտրական լարեր և կրող պատեր (ստատիկա):
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, սկավառակ/
խոզանակ փոխելը կամ սպասարկման աշխատանքներ
կատարելը հանեք էլեկտրասնուցման լարի խրոցակը
վարդակից:
Վնասված կամ ճաքած լրացուցիչ բռնակը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե երկրորդ
բռնակը վնասված է:
Վնասված կամ ճաքած պաշտպանիչ պատյանը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե պաշտպանիչ
պատյանը վնասված է:
Սարքերը չմիացնել, եթե սարքի որոշ մասեր կամ պաշտպանիչ
հարմարանքներ պակասում են կամ սարքին չեն:
Փափուկ գործարկման ֆունկցիայով սարքեր (մոդելի
անվանման մեջ առկա է "WE..."). Եթե միացումից հետո
սարքը անմիջապես փոխվում է պտույտների առավելագույն
արագության վրա, ապա առկա է էլեկտրոնիկայի խնդկիր/
սխալ: Էլեկտրոնիկայի՝ անվտանգության հետ կապված այլ
ֆունկցիաներ բացակայում են/չեն գործում: Անհապաղ
հանձնեք սարքը վերանորոգման (Տես Գլուխ 12.):
Ամրացնել մանր դետալները: Օր. Սևեռակելով մշակվող
դետալները մամլակի մեջ:
Եթե կցաշուրթային/եզրային ամրակմամբ սկավառակները
օգտագործվում են երկակի նպատակների համար (համակցված
հղկման և կտրող սկավառակներ), ապա կարող են
օգտագործվել միայն հետևյալ տեսակի պաշտպանիչ
կափարիչները՝ տեսակ A, տեսակ C:
Տես բաժին 11.
Ճիշտ/համապատասխան պաշտպանիչ պատյանի/
կափարիչի օգտագործում.
Սխալ պաշտպանիչ կափարիչի օգտագործման հետևանքով
գործիքը կարող է անվերահսկելի դառնալ, ինչը կհանգեցնի
լուրջ վնասվածքների: Սխալ կիրառման օրինակներ.
- Կողային հղկման ժամանակ A տիպի պաշտպանիչ կափարիչը
օգտագործելիս պաշտպանիչ կափարիչը և մշակվող դետալը
կարող են խանգարել միմյանց, ինչը հանգեցնում է
անբավարար հսկողության:
- Բազմաշերտ կտրող սկավառակներով B տիպի պաշտպանիչ
կափարիչ օգտագործելու դեպքում մեծանում է կայծերի
առաջացման և հղկման մասնիկներից, ինչպես նաև հղկող
130
անիվի կոտրման դեպքում հղկող անիվի բեկորներից
վնասվելու վտանգը:
- Բետոն կամ քարե պատ կտրելու կամ կողային հղկման համար
A, B, C պաշտպանիչ պատյան/կափարիչ օգտագործելիս
մեծանում է փոշու առաջացման և դրա հետևանքով
վերահսկելիության կորստի վտանգը:
- Եթե օգտագործում եք A, B, C տիպի պաշտպանիչ պատյան/
կափարիչ չափազանց հաստ սկավառակային խոզանակով,
ապա մետաղալարերը կարող են դիպչել պաշտպանիչ
կափարիչին և կտրվել:
Օգտագործեք բացառապես կիրառվող հղկասկավառակին/
գործիքին համապատասխան պաշտպանիչ պատյան: Տես բաժին
11.
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents