Metabo PowerMaxx BS Original Instructions Manual page 62

Hide thumbs Also See for PowerMaxx BS:
Table of Contents

Advertisement

hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս մարտկոցային
պտուտակադարձիչներն ու հարվածային շաղափները,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր համապատասխան դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Հորատիչ սարքերն ու հարվածային շաղափները նախատեսված
են առանց հարվածի մետաղի, փայտի, պլաստմասսե
մակերեսների և նման նյութերի մեջ հորատելու, ինչպես նաև
պտուտակներ ձգելու և պարուրակներ բացելու համար:
Հարվածային շաղափները լրացուցիչ նախատեսված են քարի,
աղյուսաշարվածքի և պատի մեջ անցքեր բացելու, հորատելու
համար:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու , նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք անվտանգության
բոլոր խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեղի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Պարտադիր կրեք պաշտպանիչ ականջակալ
հարվածային շաղափով աշխատելիս (նաև SB...
նշումով գործիքներով աշխատելիս): Աղմուկի
ազդեցությունը կարող է խլություն առաջացնել:
Եթե աշխատում եք որևէ վայրում, որտեղ կարող եք
հանդիպել թաքնված էլեկտրալարերին, բռնեք գործիքը
մեկուսացված տեղերից: Լարման տակ հաղորդալարերի
հետ հպման արդյունքում լարումը կարող է փոխանցվել
62
գործիքի մետաղական մասերին, ինչը կառաջացնի
էլէկտրական հարված:
Համոզվեք, որ աշխատանքների իրականացման վայրերում
չկան հոսանքալարեր կամ գազատար, ջրատար
խողովակներ (օրինակ օգտագործելով մետաղափնրտիչ
սարք):
Զգուշացնում ենք, որ վնասված, ժամկետնանց Li-Ion-
մարտկոցներից կարող է թափվել/դուրս տալ թեթևակի
թթու, դյուրավառ հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և մաշկին
կպնելու դեպքում, անմիջապես լվացեք մաշկը
բավականաչափ քանակությամբ ջրով: Եթե
մարտկոցային հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես լվացեք
աչքերը մաքուր ջրով և անհապահ դիմեք բժշկական
օգնությանը:
Մարտկոցները անհրաժեշտ է պաշտպանել
խոնավությունից:
Չօգտագործե՛լ վնասված կամ դեֆորմացված մարտկոցներ:
Չվառել մարտկոցները:
Չբացել, չքանդել մարտկոցները:
Չպարփակել մարտկոցների հպակները և չդիպչել նրանց:
Վնասված, անսարք գործիքի վրայից հանել մարտկոցային
բլոկը:
Որևէ կարգաբերումներ կամ տեխսպասարկում
իրականացնելիս պարտադիր գործիքից հանել մարտկոցային
բլոկը:
Մարտկոցային բլոկը գործիքի մեջ տեղադրելիս համոզվեք, որ
գործիքը անջատած է:
Չդիպչել պտտվող (աշխատող) գործիքին:
Թեփն ու այլ մնացորդները մաքրել միայն անջատած գործիքի
պարագայում:
Պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով մշակվող
դետալը ամրացնելով՝ կխուսափեք դետալի շարժվելուց,
անցակնալի պտտվելուց:
LED-լամպիկ (2)՝ LED լույսի ճառագայթի վրա նայել միայն
պաշտպանիչ ակնոցով:
Փոշու արտադրության նվազեցում.
Այս գործիքով աշխատանքի ընթացքում առաջացող
մասնիկները կարող են պարունակել առողջության
համար վնասակար նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ,
ալերգիկ հակազդում, շնչուղիների հիվանդություններ, վիժում
կամ վնասակար են օրգանիզմի վերարտադրողական
ֆունկցիայի համար: Նման նյութերից են՝ կապար (կապար
պարունակող ներկի շերտից), հանքային փոշի (շինարարական
աղյուսներում), փայտամշակման նյութեր (քրոմատ, փայտի
տոգորանյութեր), որոշ փայտատեսակներ (հաճարի, կաղնու
փոշի), մետաղներ, ասբեստ:
Ռիսկը կախված է օգտագործողի կամ մոտակայքում գտնվող
անձի՝ այդ մասնիկերի ազդեցության տակ գտնվելու
ժամանակից:
Ներս մի շնչեք այդ մասնիկները, խուսափեք այդ մասնիկների՝
ձեր մաշկին հպվելուց:
Որպեսզի նվազեցնեք այդ վնասակար նյութերի ազդեցությունը
անհրաժեշտ է լավ օդափոխել աշխատավայրը և կրել
համապատասխան պաշտպանիչ հագուստ, ինչպես օրինակ՝

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Powermaxx bs basicPowermaxx bs quick basicPowermaxx bs quick proPowermaxx sbPowermaxx sb basic

Table of Contents