Saeco SM8782/30 User Manual page 798

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 6
796
Հայերեն
-
«Մանրակրկիտ մաքրում կաթից». Philips-ի կաթի վազքուղու մաքրման միջոցով կատարեք
«Մանրակրկիտ մաքրում կաթից» պրոցեդուրան՝ կաթի ներքին համակարգը մանրակրկիտ
մաքրելու համար:
Ներքին կապուչինատորի լվացումը ծորակի տակ
1 Բացեք ներքին կապուչինատորի դռնակը (Նկ. 37):
2 Հրեք ներքին կապուչինատորը ներքև և հանեք այն (Նկ. 38):
3 Քանդեք ներքին կապուչինատորը՝ քաշել-հանելով ներքևի մասը վերևի մասից (Նկ. 39):
4 Քանդեք բոլոր մասերը (Նկ. 40) և լվացեք ծորակի տակ:
5 Նորից հավաքեք ներքին կապուչինատորը:
6 Ներքին կապուչինատորը տեղը դնելու համար դրեք այն ուղիղ դիրքով և համոզվեք, որ անցքերը
հավասարեցված են մեքենայի երկու խողովակների հետ: Այնուհետև շարժեք ներքին
կապուչինատորը դեպի վեր, մինչև այն կտտոցով փակվի իր տեղում (Նկ. 1):
7 Փակեք դռնակը:
Մանրամասն տեսա-հրահանգների համար այցելեք www.saeco.com/care կայք:
Աղային նստվածքների մաքրման պրոցեդուրան
Օգտագործեք միայն Philips-ի նստվածքի մաքրման միջոցը: Ոչ մի դեպքում մի օգտագործեք
ծծմբաթթվի, աղաթթվի, սուլֆամաթթվի կամ քացախաթթվի (քացախ) վրա հիմնված
նստվածքազերծող նյութ, քանի որ դա կարող է վնասել մեքենայի ջրի վազքուղին և պատշաճ կերպով
չի լուծի կրաքարը: Philips-ի նստվածքի մաքրման միջոցը չօգտագործելու դեպքում ձեր երաշխիքը
կչեղարկվի: Սարքավորումը նստվածքից չմաքրելու դեպքում նույնպես ձեր երաշխիքը կչեղարկվի:
Philips-ի նստվածքի մաքրման միջոցը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց առևտրային
ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:
1 Երբ մեքենան ձեզ հիշեցնում է մաքրել նստվածքը, հպեք հաստատման
սկսեք: Առանց մեքենայի հիշեցման՝ նստվածքների մաքրումը սկսելու համար հպեք
«Կարգավիճակ» պատկերակին և ընտրեք «Աղային նստվածքների մաքրում»:
2 Հեռացրեք կաթիլների դարակը, սուրճի նստվածքի կոնտեյները և HygieSteam կոնտեյները (Նկ. 26),
դատարկեք դրանք և կրկին տեղադրեք մեքենայի մեջ:
3 Հանեք ջրի բաքը և դատարկեք այն: Այնուհետև հանեք AquaClean ֆիլտրը:
4 Լցրեք Philips-ի մաքրող նյութի ամբողջ շիշը ջրի բաքի մեջ, ապա լցրեք այն ջրով մինչև CALC CLEAN
նշագիծը (Նկ. 41): Այնուհետև նորից տեղադրեք ջրի բաքը մեքենայի մեջ:
5 Մեծ տարա (1,5 լ) դրեք սուրճի ծորակի տակ:
6 Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ է մոնտաժված (Նկ. 34) և ամրացված մեքենային (Նկ.
35): Կաթի խողովակը դրեք խողովակի բռնիչի մեջ:
7 Հետևեք էկրանի հրահանգներին՝ նստվածքների մաքրման գործընթացը սկսելու համար:
Նստվածքի մաքրման գործընթացը տևում է մոտ. 30 րոպե, այն բաղկացած է նստվածքի մաքրման
և ողողման ցիկլից:
8 Նստվածքի մաքրման ցիկլը ավարտվելուց հետո դուք պետք է ողողեք ջրի բաքը և ջրի վազքուղին:
Հետևեք էկրանին ցուցադրվող հրահանգներին:
9 Տեղադրեք նոր AquaClean ֆիլտրը ջրի բաքի մեջ և ակտիվացրեք այն (Տես գլուխ 'AquaClean ջրի
ֆիլտրի ակտիվացում (5 րոպե)'):
Խորհուրդ․ AquaClean զտիչի օգտագործումն օգնում է նվազեցնել նստվածքներից մաքրման
ընթացակարգի կատարման հաճախականությունը:
պատկերակը, որպեսզի

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents