Mitsubishi Electric Mr.Slim PCA-M35 KA Operation Manual page 47

Indoor unit
Hide thumbs Also See for Mr.Slim PCA-M35 KA:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
3. Շահագործում
<Երկու ջերմաստիճանների սահմանմամբ կարգաբերման եղանակ>
Նշում.
• Այս գործառույթը կարող է հասանելի չլինել՝ կախված միացվող
արտաքին բլոկի մոդելից:
Երբ միացված է շահագործման «Auto» (Ավտոմատ) (երկու
ջերմաստիճանների սահմանմամբ կարգաբերում) ռեժիմը, հնարավոր
է սահմանել երկու ջերմաստիճան (մեկ ջերմաստիճանը՝ հովացման
ռեժիմի և երկրորդ ջերմաստիճանը՝ ջեռուցման ռեժիմի համար):
Կախված սենյակի ջերմաստիճանից ներքին բլոկը ավտոմատ կերպով
կմիացնի Հովացման կամ Ջեռուցման ռեժիմները և կպահպանի
սենյակի ջերմաստիճանը սահմանված ջերմաստիճանների
ընդգրկույթում:
Կարգաբերման եղանակի մասին մանրամասների համար տե՛ս
հեռակառավարման սարքի շահագործման ձեռնարկը:
Տեղեկատվություն բազմահամակարգային օդորակիչի
համար (արտաքին բլոկը՝ MXZ սերիայի)
Բազմահամակարգային օդորակիչը (արտաքին բլոկը՝ MXZ սերիայի)
կարող է միացնել երկու կամ ավելի ներքին բլոկեր մեկ արտաքին
բլոկի հետ: Կախված հզորությունից՝ միաժամանակ կարող է գործել 2
կամ ավելի բլոկ:
• 2 կամ ավելի ներքին բլոկեր միաժամանակ 1 արտաքին բլոկով
գործարկելիս՝ մեկը՝ հովացման և մյուսը՝ ջեռուցման համար,
ընտրվում է ներքին բլոկի այն շահագործման ռեժիմը, որն ավելի
վաղ է գործարկվել:
Մյուս ներքին բլոկերը, որոնք ավելու ուշ են գործարկվելու, չեն
կարող գործել՝ թարթումով նշելով գործարկման վիճակը:
Այս դեպքում բոլոր ներքին բլոկերը դրեք շահագործման նույն
ռեժիմում:
• Հնարավոր է, որ ներքին բլոկը գործում է «Auto» (Ավտոմատ)
ռեժիմում: Չի կարող անցնել «Cool» (Հովացում) / «Heat» (Ջեռուցում)
շահագործման ռեժիմին և մնում է սպասման ռեժիմում:
• Երբ ներքին բլոկը սկսում է աշխատանքը արտաքին բլոկի
ապասառեցման ընթացքում, տաք օդ դուրս փչելու համար
կպահանջվի մի քանի րոպե (առավելագույնը՝ մոտ 15 րոպե):
• Չնայած նրան, որ ջեռուցման ռեժիմում չաշխատող ներքին բլոկը
կարող է տաքանալ կամ սառնագենտի արտահոսքի ձայն լսվել,
դրանք անսարքություն չեն: Պատճառն այն է, որ սառնագենտն
անընդհատ հոսում է դրա մեջ:
3.3. Ջերմաստիճանի սահմանում
<Հովացում, Չորացում և Ջեռուցում>
Fri
Room
Cool
Set temp.
Mode
Temp.
Fan
F1
F2
F3
F4
Սեղմե՛ք [F2] կոճակը՝ ընթացիկ ջերմաստիճանը նվազեցնելու համար,
և սեղմե՛ք [F3] կոճակը՝ այն բարձրացնելու համար:
• Տե՛ս 6-րդ էջի աղյուսակը՝ շահագործման տարբեր ռեժիմներում
կարգավորվող ջերմաստիճանների ընդգրկույթին ծանոթանալու
համար:
• Օդափոխման ռեժիմում նախընտրելի ջերմաստիճանների
ընդգրկույթի սահմանումը հնարավոր չէ:
• Սահմանված ջերմաստիճանը ցուցադրվելու է Ցելսիուսի
սանդղակով, 1-աստիճան քայլերով կամ Ֆարենհայտի սանդղակով՝
կախված ներքին բլոկի մոդելից և հեռակառավարման վահանակի
էկրանի ռեժիմի կարգավորումներից:
• Տե՛ս տեղադրման ձեռնարկի «Գործառույթի կարգավորումներ»
բաժինը՝՝ 14°C հովացման կարգավորման համար:
3.4. Օդափոխիչի արագության կարգաբերում
Fri
Room
Cool
Set temp.
Mode
Temp.
Fan
F1
F2
F3
F4
Սեղմե՛ք [F4] կոճակը՝ օդափոխիչի արագությունները հետևյալ
հերթականությամբ փոխելու համար:
Auto
Auto
(Ավտոմատ)
• Օդափոխիչի հասանելի արագությունները կախված են միացված
ներքին բլոկների մոդելներից:
Նշում.
Այս դեպքերում բլոկի օդափոխիչի իրական արագությունը
տարբերվելու է հեռակառավարման սարքի էկրանի վրա
ցուցադրվող արագությունից:
1. Քանի դեռ էկրանին ցուցադրված է «Standby» (Սպասում) կամ
«Defrost» (Հալեցում):
2. Երբ ջեռուցման ռեժիմում ջերմափոխանակիչի ջերմաստիճանը
ցածր է: (օրինակ՝ ջեռուցման ռեժիմի գործարկումից անմիջապես
հետո)
3. Երբ HEAT (ՋԵՌՈՒՑՄԱՆ) ռեժիմում սենյակի ջերմաստիճանը
սահմանված ջերմաստիճանից բարձր է:
4. Երբ COOL (ՀՈՎԱՑՄԱՆ) ռեժիմում սենյակի ջերմաստիճանը
սահմանված ջերմաստիճանից ցածր է:
5. Երբ օդորակիչն աշխատում է DRY (ՉՈՐԱՑՄԱՆ) ռեժիմում:
Fri
Room
Cool
Set temp.
Mode
Temp.
Fan
Ցուցադրման օրինակ
(Ցելսիուսի սանդղակ 1-աստիճան
քայլերով)
7
hy

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents