Canon SELPHY SQUARE QX10 Getting Started page 447

Compact
Hide thumbs Also See for SELPHY SQUARE QX10:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 97
Տպված լուսանկարների պահեստավորումը
Լուսանկարների վրա գրանշաններ գրելու համար օգտագործեք
չջնջվող մարկեր:
Տպված մակերևույթները գունազրկումից զերծ պահելու համար
լուսանկարները մի պահեք 40°C-ից բարձր ջերմաստիճանային
պայմաններում, խոնավ կամ փոշոտ տեղերում և անմիջական արևի
ճառագայթների տակ:
Տպված մակերևույթներին մի փակցրեք կպչուն ժապավեն, թույլ մի
տվեք, որ մակերևույթներն հպվեն սեղանի վինիլային ծածկոցներին,
այցեքարտերի տուփերին կամ ռետինե ջնջիչներին, տպված
մակերևույթները զերծ պահեք ալկոհոլից և այլ ցնդող լուծույթներից
կամ թույլ մի տվեք տպված մակերևույթների շփումն այլ առարկաների
հետ և այլն: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ գունազրկում,
գունաթափում կամ գունափոխանցում:
Լուսանկարներն ալբոմի մեջ պահելու դեպքում ընտրեք նեյլոնե,
պոլիպրոպիլենե կամ ցելոֆանե գրպաններով:
Տպված մակերևույթները կարող են գունազրկվել՝
կախված պահման վիճակից և ժամանակից: Canon-ը
պատասխանատվություն չի կրում նման դեպքերի համար:
Ինչպես հավաքել տպիչը տպելուց հետո
Անջատեք հոսանքի սնուցման կոճակը:
Պահեստավորեք տպիչում բեռնված թուղթը և թանաքի պարկուճը:
Տպիչը պահեստավորեք հարթ պայմաններում, մութ տեղում, փոշուց
և կեղտից զերծ միջավայրում: Տպիչի մեջ ներթափանցող փոշին ու
կեղտը կարող են սպիտակ բծեր առաջացնել լուսանկարների վրա կամ
այլ անսարքություններ:
Չբացված թուղթը և թանաքի պարկուճները պահեստավորեք
մութ տեղում:
17

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents