Metabo BS 18 L Original Instructions Manual page 65

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 11
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չնայել վառված լամպի մեջ:i
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
Li-Ion/Լիթիում-իոնային կուտակիչ մարտկոցների
տեղափոխում.
Li-Ion մարտկոցների տեղափոխման համար և ժամանակ
կիրառելի են վտանգավոր բեռների տեղափոխման օրենքը և
ՄԱԿ-ի UN 3480 և UN 3481 հրահանգները: Լիթիում-
իոնային (Li-Ion) մարտկոցները ուղարկելուց առաջ ճշտեք
դրանց տեղափոխման համար գործող կանոնները:
Անհրաժեշտության դեպքում տեղեկացեք ձեր բեռնափոխադրող
կազմակերպությունից մարտկոցների տեղափոխման անվտանգ
և թույլատրելի եղանակների վերաբերյալ: Metabo
ընկերությունը առաջարկում է արտոնագրված
փաթեթավորումներ:
Ուղարկեք մարտկոցները միայն եթե նրանց կորպուսը վնասված
չէ և հեղուկը չի թափվում: Ուղարկվող մարտկոցը հանեք
գործիքից: Պաշտպանեք հպակները կարճ միացումից (օր.
մեկուսացրեք մեկուսիչ ժապավենով):
5. Նկարներ
Նկարները կգտնեք օգտագործման ուղեցույցի սկզբում
Նշանների բացատրություն.
Շարժման ուղղություն
Գայլիկոն
Դանդաղ
Արագ
Առաջին արագություն
Երկրորդ արագություն
Պտուտակում / Պտտող մոմենտի սահմանափակում
Հորատում / Պտտող առավ. մոմենտ
Հարվածային հորատում
Պտտող մոմենտ
Nm
6. Ընդհանուր նկարագրություն
Նկար A
1 Արագասեղմիչ կապիչ
2 Կարգավորող կցորդիչ
(Պտտող մոմենտի սահմանափակում)
3 Կարգավորող կցորդիչ
- Պտուտակում / Պտտող մոմենտի սահմանափակում
- Հորատում / Պտտող առավ. մոմենտ
- Հարվածային հորատում
4 Փոխարկիչ/Միացման կոճակ (1./2. արագություն)
5 Պտտող մոմենտի փոխարկիչ (Պտույտի ուղղության
կարգավորում, տեղափոխման ժամանակ ապահովիչ
սևեռակում) - գործիքի երկու կողմերից
6 Բռնակ (Բռնելու մակերես)
7 Ծայրոցների պահոց *
8 Փոկի կեռիկ *
9 Կոճակ՝ մարտկոցային բլոկն ապաբլոկավորելու համար
10 Լիցքի ցուցիչի կոճակ
11 Լիցքի ազդանշանային կոճակ
12 Մարտկոցային բլոկ
13 LED-լամպ
14 Փոխարկիչ-կոճակ
* կախված է առաքվող լրակազմից
7. Կիրառում
7.1
Մարտկոցային բլոկ, Լիցքի ազդանշանային
Նկար B
ցուցիչ
Գործարկելուց առաջ լիցքավորել մարտկոցը:
Հզորության նվազեցման դեպքում լիցքավորեք մարտկոցը:
Մարտկոցների լիցքավորման համար ցուցումները կգտնեք
Metabo-լիցքավորման սարքի շահագործման ուղեցույցում:
ՀԱՅԵՐԵՆ hy
65

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Bs 18 l quickBs 1800 l plusSb 18 l

Table of Contents