Mitsubishi Electric Mr.SLIM PLA-ZM60EA2 Operation Manual page 54

Hide thumbs Also See for Mr.SLIM PLA-ZM60EA2:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
1. Անվտանգության նախազգուշացումներ
Ուշադրություն.
• Օդորակիչը տեղադրելիս կամ տեղափոխելիս, կամ սպասարկման
ժամանակ սառնագենտի խողովակաշարի մեջ սառնագենտ
լիցքավորելիս օգտագործեք միայն այն սառնագենտի տեսակը, որը
նշված է արտաքին բլոկի վրա: Մի՛ խառնեք այն այլ սառնագենտի հետ և
օդ մի՛ թողեք խողովակների մեջ:
Սառնագենտի խողովակների մեջ օդի առկայությունը կարող է
առաջացնել չափազանց բարձր ճնշում և հանգեցնել պայթյունի կամ այլ
վտանգավոր իրավիճակների:
Համակարգի համար սահմանված սառնագենտից բացի այլ
սառնագենտների օգտագործումը կառաջացնի մեխանիկական
անսարքություն, համակարգի աշխատանքի խափանում կամ բլոկի
փչացում: Վատագույն դեպքում, այն կարող է հանգեցնել ապրանքի
անվտանգության ապահովման լուրջ խոչընդոտների:
• Այս բլոկը պետք է տեղադրվի այնպիսի սենյակներում, որոնց մակերեսը
գերազանցում է արտաքին բլոկի տեղադրման ձեռնարկում նշված
հատակային մակերեսը:
Տե՛ս արտաքին բլոկի տեղադրման ձեռնարկը:
Զգուշացում.
• Մի օգտագործեք սուր իրեր հեռակառավարման սարքի կոճակները
սեղմելու համար: Դա կարող է վնասել այն:
• Արգելվում է փակել կամ ծածկել արտաքին բլոկի ներթող և արտաթող
անցքերը:
• Մի մաքրեք հեռակառավարման սարքը բենզինով, քիմիական
նոսրացուցիչներով տոգորված լաթերով և այլն:
• Մի օգտագործեք բլոկը բարձր խոնավության պայմաններում երկար
ժամանակ, օրինակ՝ երբ դուռը կամ պատուհանը բաց է: Եթե հովացման
ռեժիմում բլոկը երկար ժամանակ աշխատում է բարձր խոնավության
պայմաններում (սենյակում օդի ՀԽ 80% և ավելի), օդորակիչում
կոնդենսացված ջուրը կարող է կաթել և թրջել կամ վնասել կահույքը և
այլն:
hy
2
• Մի՛ օգտագործեք արտադրողի կողմից առաջարկված միջոցներից զատ
այլ միջոցներ ՝ հալեցումն արագացնելու կամ մաքրելու նպատակով:
• Սարքը պետք է պահվի այնպիսի սենյակում, որտեղ չկան անընդմեջ
շահագործվող բոցավառման աղբյուրներ (օրինակ՝ բաց կրակ,
շահագործվող գազային սարքեր կամ էլեկտրական ջեռուցիչներ):
• Մի՛ վնասեք կամ այրեք:
• Իմացեք, որ սառնագենտները կարող են հոտ չունենալ:
• Միացած ժամանակ երբեք մի՛ դիպչեք օդամղիչ ելքի թիակին: Հակառակ
դեպքում կարող է առաջանալ կոնդենսատ, և բլոկը կարող է դադարել
աշխատել:
Սարքի օգտահանում
Օդորակչի օգտահանման համար դիմեք դրա մատակարարին:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Mr.slim pla-zm ea series

Table of Contents