Mitsubishi Electric Mr.SLIM PLA-ZM60EA2 Operation Manual page 53

Hide thumbs Also See for Mr.SLIM PLA-ZM60EA2:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Բովանդակություն
1. Անվտանգության նախազգուշացումներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 1
2. Մասերի անվանումը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
3. Շահագործում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
4. Թայմեր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 13
5. Վթարային ռեժիմում հեռակառավարման սարքի օգտագործում . . . . 13
Այս նշանը միայն ԵՄ երկրների համար է:
Նշում
Այս նշանը համապատասխանում է 2012/19/EU Հոդված 14 Տեղեկություններ օգտագործողների համար հոդվածին և Լրացում IX, և/կամ
2006/66/EC Հոդված 20 Տեղեկություններ վերջնական օգտագործողների համար և Լրացում II հոդվածին:
Ձեր MITSUBISHI ELECTRIC ապրանքը նախագծվել և արտադրվել է բարձրորակ նյութերից և բաղադրիչներից, որոնք կարող են վերամշակվել
և/կամ վերօգտագործվել: Այս նշանը նշանակում է, որ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները, մարտկոցները և կուտակիչները
իրենց կյանքի վերջում պետք է ուտիլիզացվեն ձեր կենցաղային աղբից առանձին: Եթե քիմիական նշան կա այս նշանի տակ (Fig. 1), ապա
այդ քիմիական նշանը նշանակում է, որ մարտկոցը կամ կուտակիչը պարունակում են որոշակի քանակությամբ ծանր մետաղներ:
Դա նշված կլինի հետևյալ կերպ. Hg՝ սնդիկ (0,0005%), Cd՝ կադմիում (0,002%), Pb՝ արճիճ (0,004%)
Եվրամիությունում կան առանձնացված հավաքման համակարգեր՝ նախատեսված էլեկտրական և էլեկտրոնային ապրանքների, մարտկոցների
և կուտակիչների համար:
Fig. 1
Խնդրում ենք ճիշտ ազատվել այս սարքավորումից, մարտկոցներից և կուտակիչներից՝ ձեր համայնքի աղբահանության/աղբավերամշակման
կանոններին համապատասխան:
Խնդրում ենք՝ օգնեք մեզ պահպանել բոլորիս շրջակա միջավայրը:
Նշում.
Այս շահագործման ուղեցույցում օգտագործվող «Լարով հեռակառավարման սարք» արտահայտությունը վերաբերում է միայն PAR-41MAA մոդելի
հեռակառավարման սարքին: Այլ հեռակառավարման սարքի մասին տեղեկությունների համար ծանոթացե՛ք տուփում ներառված ուղեցույցին:
1. Անվտանգության նախազգուշացումներ
Նախքան բլոկի տեղադրելը ամբողջությամբ կարդացեք «Անվտանգության նախազգուշացումները»:
► «Անվտանգության նախազգուշացումներ» բաժինը պարունակում է անվտանգության վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ: Անպայման հետևե՛ք
այդ հրահանգներին:
► Նախքան սարքի միացման աշխատանքներ սկսելը խորհրդակցեք մատակարարող ընկերության հետ կամ ստացեք վերջինիս թույլտվությունը:
ՍԱՐՔԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Հրդեհի վտանգ)
Նախքան շահագործելը ուշադրությամբ կարդացեք ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ:
Սպասարկող անձնակազմից պահանջվում է շահագործելուց առաջ ուշադրությամբ կարդալ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ և ՏԵՂԱԴՐՄԱՆ
ՁԵՌՆԱՐԿԸ:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ և այլ տեղեկատու
նյութերում:
Տեքստում օգտագործված սիմվոլներ
Ուշադրություն.
Թվարկված են այն նախազգուշական միջոցները, որոնք պետք է ձեռնարկել՝
օգտագործողի վնասվածքի կամ մահվան վտանգը կանխելու համար:
Զգուշացում.
Թվարկված են այն նախազգուշական միջոցները, որոնք պետք է ձեռնարկել՝
բլոկի վնասվելը կանխարգելելու համար:
Ուշադրություն.
• Այս սարքավորումները հասանելի չեն լայն հանրության համար:
• Սարքը չպետք է տեղադրվի օգտագործողի կողմից: Սարքի տեղադրման
համար դիմեք մատակարարին կամ հավաստագրված ինժեներական
կազմակերպությանը: Ոչ պատշաճ տեղադրված սարքը կարող է ջրի
արտահոսքի, էլեկտրական շոկի կամ հրդեհի պատճառ դառնալ:
• Մի՛ ձևափոխեք բլոկը: Դա կարող է առաջացնել հրդեհ, հոսանքահարում,
վնասվածքներ կամ ջրի արտահոսք:
• Մի՛ կանգնեք բլոկի վրա և դրա վրա ոչ մի իր մի՛ տեղադրեք:
• Ջուր մի՛ թափեք բլոկի վրա և ձեռք մի՛ տվեք բլոկը թաց ձեռքերով: Դա
կարող է հանգեցնել էլեկտրական շոկի:
• Մի ՛ ցայտեք դյուրավառ գազեր բլոկի մոտակայքում: Դա կարող է
հանգեցնել հրդեհի:
• Մի՛ տեղադրեք գազի վառարան կամ բաց կրակով որևէ այլ
սարքավորումներ այնտեղ, որտեղ նրանց վրա կարող է բլոկից օդ փչել:
Կարող է առաջանալ թերայրում:
• Մի ՛ հանեք առջևի վահանակը կամ պաշտպանիչ ցանցը արտաքին
բլոկից, երբ այն միացրած է:
• Եթե նկատեք ոչ նորմալ աղմուկ կամ թրթռոց, դադարեցրեք շահագործումը,
անջատե՛ք բլոկը սնուցումից և կապվե ՛ ք մատակարարի հետ:
• Մի ՛ մտցրեք մատներ, փայտաձողեր և նմանատիպ իրեր ներթող և
արտաթող անցքերի մեջ:
• Եթե նկատեք տարօրինակ հոտ, դադարեցրեք բլոկի շահագործումը,
անջատե՛ք բլոկի սնուցումը և խորհրդակցեք մատակարարի հետ:
Նշվածին չհետևելը կարող է հանգեցնել սարքի խափանման,
էլեկտրական շոկի կամ հրդեհի:
• ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այս օդորակչի առանց վերահսկողության
օգտագործումը երեխաների կամ ֆիզիկապես թույլ անձանց կողմից:
Այս նշանը միայն R32 սառնագենտի համար է: Սառնագենտի տեսակը նշված է արտաքին բլոկի տեխնիկական բնութագրերով սալիկի վրա:
Եթե սառնագենտի տեսակը R32 է, ապա համակարգի մեջ օգտագործվում է դյուրավառ սառնագենտ:
Եթե սառեցուցիչն արտահոսի և շփման մեջ մտնի կրակի կամ տաքացնող մասի հետ, կգոյանա վնասակար գազ և կառաջանա հրդեհի վտանգ:
6. Խնամք և մաքրում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 14
7. Անսարքությունների շտկում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15
8. Տեխնիկական բնութագրեր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 17
9. Սերիայի համար . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 17
Նկարներում օգտագործված սիմվոլներ
՝ Ցույց է տալիս այն մասը, որը պետք է հողակցված լինի:
• Անհրաժեշտ է հետևել երեխաներին, որպեսզի նրանք չխաղան օդորակչի
հետ:
• Սառնագենտ գազի արտանետման կամ արտահոսքի դեպքում
դադարեցրե՛ք օդորակչի շահագործումը, լավ օդափոխեք սենյակը և
կապվեք մատակարարի հետ:
• Այս սարքը նախատեսված է փորձագետների կամ պատրաստված
օգտագործողների կողմից օգտագործման համար խանութներում,
թեթև արդյունաբերությունում և տնտեսություններում, կամ ուղղակի
անհատների կողմից առևտրային օգտագործման համար:
• Այս սարքը կարող է օգտագործվել 8 տարեկանից բարձր երեխաների
կողմից, և սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և գիտելիքների պակասով անձանց
կողմից, եթե նրանք ուղղորդվում են կամ սարքի անվտանգ օգտագործման
մասին հրահանգներ են ստանում և հասկանում են հնարավոր վտանգները:
Երեխաները չպետք է խաղան սարքի հետ: Մաքրումը և սպասարկումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց ուղղորդման:
• Այս սարքը նախատեսված չէ ցածր ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և գիտելիքների պակասով (ներառյալ
երեխաներին) անձանց կողմից շահագործման համար, եթե միայն
նրանք չեն ուղղորդվում կամ սարքի օգտագործման մասին հրահանգներ
ստանում նրանց անվտանգության համար պատասխանատու անձանցից:
• Անհրաժեշտ է հետևել երեխաներին, որպեսզի նրանք չխաղան սարքերի
հետ:
hy
1

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Mr.slim pla-zm ea series

Table of Contents