Saeco SM6685/00 User Manual page 751

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 6
Երբ մեքենան դադարեցնում է ֆիլտրի ակտիվացման մասին հաղորդագրության ցուցադրումը, դուք
նախկինի պես կարող եք ակտիվացնել AquaClean ջրի ֆիլտրը, սակայն նախ պետք է մեքենան
մաքրեք նստվածքներից:
Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, մեքենան անհրաժեշտ է ամբողջությամբ մաքրել
կրային նստվածքներից:
Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, այն անհրաժեշտ է նախապատրաստել՝ դնելով ջրի
մեջ, ինչպես նկարագրված է ստորև: Դա չանելու դեպքում մեքենայի մեջ ջրի փոխարեն կարող է օդ
ներթափանցել, ինչը կարող է առաջացնել բարձր աղմուկ և անհնարին դարձնել մեքենային կողմից
սուրճի պատրաստումը:
1 Հպեք «Կարգավիճակ» պատկերակին, ոլորեք ձախից աջ և ընտրեք «AquaClean»:
2 Երբ հայտնվի ակտիվացման էկրանը, կրկին հպեք հաստատման
էկրանին ցուցադրվող հրահանգներին:
AquaClean ջրի ֆիլտրի փոխարինում (5 րոպե)
Ֆիլտրի միջով 95 լիտր ջուր հոսելուց հետո այն կդադարի աշխատել: AquaClean կարգավիճակի
ցուցիչը իջնում է մինչև 0%՝ հիշեցնելով, որ պետք է փոխեք ֆիլտրը: Եթե ժամանակին չփոխեք
AquaClean ջրի ֆիլտրը, այնուամենայնիվ կարող եք հետագայում փոխել ֆիլտրը, սակայն նախ պետք է
մեքենան մաքրեք աղային նստվածքներից:
Երբ AquaClean ֆիլտրի կարգավիճակի ցուցիչը իջնում է 0%-ի կամ, երբ մեքենան հիշեցնում է փոխել
AquaClean ֆիլտրը.
1 հեռացրեք հին AquaClean ջրի ֆիլտրը:
2 տեղադրեք նոր ֆիլտր և ակտիվացրեք այն՝ ինչպես նկարագրված է «AquaClean ջրի ֆիլտրի
ակտիվացում (5 րոպե)» բաժնում:
AquaClean ջրի ֆիլտրը փոխեք առնվազն 3 ամիսը մեկ, նույնիսկ եթե մեքենան ձեզ չի հուշում նման
անհրաժեշտության մասին:
Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում
Անցեք «Կարգավիճակ» ընտրացանկ և ընտրեք «Պատրաստման մասի մաքրում» կամ մանրամասն
տեսա-հրահանգների համար, թե ինչպես հեռացնել, տեղադրել և մաքրել պատրաստման մասը
այցելեք www.saeco.com/care:
Սրճեփ խմբի հեռացում մեքենայից
1 Հեռացրեք ջրի բաքը և բացեք սպասարկման դռնակը (Նկ. 13):
2 Սեղմեք PUSH կոճակը (Նկ. 14) և քաշեք սրճեփ խմբի բռնակը՝ այն մեքենայից հեռացնելու համար
(Նկ. 15):
Սրճեփ խումբը մեքենայից հեռացնելիս դատարկեք կաթիլային դարակը և սուրճի նստվածքի
կոնտեյները:
Սրճեփ խմբի վերատեղադրում
Սրճեփ խումբը մեքենայի մեջ կրկին տեղադրելուց առաջ համոզվեք, որ այն ճիշտ է դիրքավորված:
1 Համոզվեք, որ սրճեփ խումբը ճիշտ դիրքում է գտնվում: Սրճեփ խմբի կողային հատվածում գտնվող
դեղին գլանի վրա պատկերված սլաքն անհրաժեշտ է հավասարեցնել սև սլաքի և N-ի հետ (Նկ. 16):
-
Եթե դրանք հավասարեցված չեն, սեղմեք լծակը դեպի ներքև՝ մինչև այն դիպչի սրճեփ խմբի
հիմքին (Նկ. 17):
2 Սրճեփ խումբը կրկին սահեցրեք մեքենայի մեջ՝ դրա կողքերին (Նկ. 18) գտնվող ակոսների
երկայնքով, մինչև կտտոց լսելը (Նկ. 19): Մի սեղմեք PUSH կոճակը:
Հայերեն
պատկերակին: Հետևեք
751

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Granaroma deluxe

Table of Contents