Philips HX6907/01 Manual page 154

Uv sanitizer
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
-
Սարքը լիցքավորեք, օգտագործեք և պահեք 0 °C-ից 40 °C
ջերմաստիճանային պայմաններում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
-
Միայն օգտագործեք ախտահանիչը տրամադրված պաշտպանիչ
էկրանով։
-
Ախտահանիչի ուլտրամանուշակագույն լույսը տաք է ախտահանման
փուլի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո։ Մի ձեռք տվեք
ուլտրամանուշակագույն լուսը, երբ այն տաք է։
-
Եթե դուք օգտագործել եք ախտահանիչը 3 անընդմեջ
ուլտրամանուշակագույն ճառագայթման մաքրման փուլերի ընթացքում,
անջատեք այն առնվազն 30 րոպեով նախքան ուլտրամանուշակագույն
ճառագայթման մաքրման հերթական փուլը սկսելը:
-
Մի լվացեք սարքի որևէ մաս սպասքի լվացման մեքենայում։
Էլեկտրամագնիսական դաշտեր (EMF)
Philips-ի այս սարքը համապատասխանում է էլեկտրամագնիսական
դաշտերի ազդեցության վերաբերյալ կիրառվող բոլոր ստանդարտներին և
նորմերին:
Ներածություն
Philips-ը ողջունում է ձեզ և շնորհավորում գնման կապակցությամբ։ Philips-
ի կողմից առաջարկվող աջակցությունից լիարժեք օգտվելու համար
գրանցեք ձեր սարքը www.philips.com/welcome էջում։
Ընդհանուր նկարագրություն (Նկ. 1)
1 Միացման/անջատման կոճակ
2 Դռան փոսիկը
3 Պատուհան
4 Sonicare-ի ատամների մաքրման էլեկտրական խոզանակի լիցքավորիչ
5 Լար
Ձեր խոզանակի գլխիկների ախտահանումը
Ուլտրամանուշակագույն ախտահանիչի միջոցով դուք կարող եք մաքրել
խոզանակի գլխիկը յուրաքանչյուր մաքրումից հետո։
Նշում՝ Ուլտրամանուշակագույն լույսը կարող է վտանգավոր լինել
մարդկային աչքի և մաշկի համար։
1 Մաքրելուց հետո լվացեք խոզանակի գլխիկը և թափահարելով
հեռացրեք ավելորդ ջուրը (Նկ. 3)։
155
Հայերեն

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents