Metabo BS 14.4 Original Instructions Manual page 68

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 9
hy
ՀԱՅԵՐԵՆ
Չդիպչել պտտվող (աշխատող) գործիքին:
Թեփն ու այլ մնացորդները մաքրել միայն անջատած գործիքի
պարագայում:
Պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով մշակվող
դետալը ամրացնելով՝ կխուսափեք դետալի շարժվելուց,
անցակնալի պտտվելուց:
LED-լամպիկ (10)՝ LED լույսի ճառագայթի վրա նայել
միայն պաշտպանիչ ակնոցով:
Փոշու արտադրության նվազեցում.
Այս գործիքով աշխատանքի ընթացքում առաջացող
մասնիկները կարող են պարունակել առողջության
համար վնասակար նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ,
ալերգիկ հակազդում, շնչուղիների հիվանդություններ, վիժում
կամ վնասակար են օրգանիզմի վերարտադրողական
ֆունկցիայի համար: Նման նյութերից են՝ կապար (կապար
պարունակող ներկի շերտից), հանքային փոշի (շինարարական
աղյուսներում), փայտամշակման նյութեր (քրոմատ, փայտի
տոգորանյութեր), որոշ փայտատեսակներ (հաճարի, կաղնու
փոշի), մետաղներ, ասբեստ:
Ռիսկը կախված է օգտագործողի կամ մոտակայքում գտնվող
անձի՝ այդ մասնիկերի ազդեցության տակ գտնվելու
ժամանակից:
Ներս մի շնչեք այդ մասնիկները, խուսափեք այդ մասնիկների՝
ձեր մաշկին հպվելուց:
Որպեսզի նվազեցնեք այդ վնասակար նյութերի ազդեցությունը
անհրաժեշտ է լավ օդափոխել աշխատավայրը և կրել
համապատասխան պաշտպանիչ հագուստ, ինչպես օրինակ՝
հատուկ պաշտպանիչ դիմակներ, որոնք հատուկ նախատեսված
են շատ մանր, միկրոսկոպիկ մասնիկներից շնչուղիները
պաշտպանելու համար:
Հետևեք բոլոր՝ մշակվող նյութին, անձնակազմին, կիրառման
եղանակին և վայրին վերաբերող հրահանգներին (օրինակ՝
աշխատանքի անվտանգություն, մնացուկների օգտահանության
կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները.
- Մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա:
- Օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ:
- Աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
Li-Ion/Լիթիում-իոնային կուտակիչ մարտկոցների
տեղափոխում.
Li-Ion մարտկոցների տեղափոխման համար և ժամանակ
կիրառելի են վտանգավոր բեռների տեղափոխման օրենքը և
ՄԱԿ-ի UN 3480 և UN 3481 հրահանգները: Լիթիում-
իոնային (Li-Ion) մարտկոցները ուղարկելուց առաջ ճշտեք
դրանց տեղափոխման համար գործող կանոնները:
Անհրաժեշտության դեպքում տեղեկացեք ձեր բեռնափոխադրող
կազմակերպությունից մարտկոցների տեղափոխման անվտանգ
68
և թույլատրելի եղանակների վերաբերյալ: Metabo
ընկերությունը առաջարկում է արտոնագրված
փաթեթավորումներ:
Ուղարկեք մարտկոցները միայն այն դեպքում, եթե նրանց
կորպուսը/մակերեսը վնասված չէ և հեղուկը չի թափվում:
Ուղարկվող մարտկոցը հանեք գործիքից: Պաշտպանեք
հպակները կարճ միացումից (օր. մեկուսացրեք մեկուսիչ
ժապավենով):
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Գայլիկոնիչի կապիչ / Կապիչի կցորդիչ*
2 Կարգավորող կցորդիչ (ուժի մոմենտի կարգավորում/
սահմանափակում, ուժի առավելագույն մոմենտ)) *
3 Կարգավորող կցորդիչ
(Պտուտակում, հորատում, հարվածային հորատում) *
4 Կարգավորող կցորդիչ
(Ուժի մոմենտի սահմանափակում) *
5 Ռեժիմների փոխարկիչ (1./2. արագություն)
6 Կեռիկ փոկի համար
7 Պտտման ուղղության փոխարկիչ (Պտույտների
ուղղության կարգովորում, ապահով ամրացում
տեղափոխման ընթացքում)
8 Գործարկման/անջատման կոճակ
9 Բռնակ
10 LED-լամպ
11 Մարտկոցի ապաբլոկավորում
12 Մարտկոցային բլոկ *
13 Հզորության և ազդանշանային ցուցիչ *
14 Հզորության ցուցիչի կոճակ *
* կախված է առաքվող լրակազմից
6. Կիրառում
6.1
Գործիքի բազմաֆունկցիոնալ վերահսկման
համակարգ
Եթե գործիքը ինքնուրույն անջատվում է, նշանակում է
ակտիվացել է գործիքի էլեկտրոնիկայի
ինքնապաշտպանական ռեժիմը: Հնչում է նախազգուշացնող
ձայնային ազդանշան (երկար ազդանշան) Ազդանշանը
անջատվում է առավելագույնը 30 վրկ. անց կամ գործարկման
կոճակը (8) թողնելուց հետո:
Չնայած այս պաշտպանիչ ֆունկցիայի, որոշ
կիրառումների արդյունքում կարող է առաջանալ
գերբեռնվածություն և, հետևաբար, գործիքի վնասում:
Պատճառներ և լուծումներ.
1. Մարտկոցը գրեթե նստել է (էլեկտրոնիկան
պաշտպանում է մարտկոցը մինչև վերջ լիցքաթափվելուց):
Եթե LED-լույսը թորթում է (13), մարտկոցային բլոկը
համարյա նստել է: Անհրաժեշտության դեպքում սեղմել
(14) կոճակը և LED-լույսերով ստուգել լիցքավորման
(13) մակարդակը: Եթե մարտկոցը համարյա նստած է, այն
պետք է լիցքավորվի:
2. Գործիքի երկարատև բեռնվածությունը բերում է գործիքի
տաքանալուն:
Հովացրեք գործիքը կամ կուտակիչ մարտկոցը:
Ցուցում. Գործիքը ավելի շուտ է հովանում, եթե այն
միացնեք պարապ ընթացքի վրա:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Bs 14.4 quickBs 18Bs 18 quickSb 18

Table of Contents